четверг, 21 сентября 2023 г.

ՂԱՉԱՂ ԻԼՀԱՄԻ ՊՅՈՒՌՈՍՅԱՆ «ՀԱՂԹԱՆԱԿԸ»

 

ՂԱՉԱՂ ԻԼՀԱՄԻ ՊՅՈՒՌՈՍՅԱՆ[1] «ՀԱՂԹԱՆԱԿԸ»

 

9-ամսյա պաշարումով արցախահայերին սովի մատնելով և հետո երկօրյա վայրագ հարձակումով պատմական բնօրրանից նրանց տարհանելն ու հայրենազրկելը հաղթանակ չի կարող կոչվել ռազմական հանցագործ Իլհամի և իր արհեստածին խանության համար, որն «Ադրբեջան» է հորջորջվել անցած դարի առաջին քառորդում: Բարեբախտաբար՝ ժամանակակից մարդկությունը ղաչաղ Իլհամի եռամյա ավազակաբարո արշավին արդեն այլ անուններ և բնորոշումներ է տվել և այսօր երեկոյան կկրկնի դրանք՝ «պատերազմական հանցագործություն», «էթնիկ զտում», «ցեղասպանություն», որոնցից ամեն մեկի համար միջազգային օրենքներով նախատեսված են համապատասխան պատիժներ կամ սանկցիաներ:

 

Ուստի ենթադրում եմ, որ ղաչաղ Իլհամի այս վերջին հանկարծահաս «սխրանքը» որպես սկիզբ կհանդիսանա մոտակա մի քանի տարիների ընթացքում «Ադրբեջան» կոչված շինծու պետության ամբողջական կազմաքանդման համար: Կարծում եմ, որ դա տեղի կունենա ոչ այնքան արևմտյան ազդեցիկ երկրների ու միջազգային կառույցների կիրառած զանազան ճնշումների արդյունքում, որքան այն պատճառով, որ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կայսրության աստիճանական թուլացմանը զուգընթաց, արթնանում և ազատատենչ զգացմունքներով են համակվում Կովկասի բնիկ ազգերը: Նշված գործընթացի վառ վկայություններից մեկը՝ Լեզգիստանի իմամ Ասուլ Քասիմովի հրապարակային ելույթն ու կոչն է՝ ուղղված մեր տարածաշրջանի բնիկ մուսուլմաններին[2]:

 

Անհրաժեշտ եմ համարում այս առիթով մեկ անգամ ևս գնահատական տալ ՀՀ դավաճան վարչապետ Փաշինյանի մոգոնած «խաղաղության օրակարգին»: Որքան էլ Նիկոլը փորձի աճպարարական հնարքներով սքողել իր այդ օրակարգի հայադավ բնույթն ու գաղափարական սնանկությունը՝ այն իրականություն չի կարող դառնալ ո'չ տեսականորեն, ո'չ էլ գործնական կյանքում: Պատճառն ակնհայտ է, բնական ու հասկանալի. քանի դեռ եկվոր թուրքական զավթիչ տարրը պետական կառույցներ ունի, որոնցով ճնշում ու հալածում է տարածաշրջանի իրական տեր հանդիսացող բնիկ ժողովուրդներին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն չի կարող հաստատվել:

 

 

Խաչիկ-Ապեր

21.09.2023թ.   

Комментариев нет:

Отправить комментарий