среда, 27 февраля 2013 г.

Повторное чтение Посланий зимнего цикла 2012 года. Владыка Мория.


"Некогда сидеть сложа руки. Нужно начать действовать! Не бойтесь создать карму своими неверными действиями. Если ваш мотив правильный, то как бы ни казались неверны ваши действия в данный исторический момент, Бог всегда сможет выправить ситуацию и исправить ваши ошибки. Гораздо хуже карма бездействия, когда под благовидным предлогом не вмешиваться в борьбу, вы утрачиваете завоеванные позиции и теряете преимущества стремительности и натиска.
Учитесь на своих ошибках.
Не стесняйтесь действовать во благо эволюций планеты Земля!"

Владыка Мория, 28 декабря 2012 год
"Нужно начать действовать!"

воскресенье, 24 февраля 2013 г.

Եթե, եթե...

Եթե Սերժ Սարգսյանը ազնվորեն էն գլխից հայտարարեր, որ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից՝ ինքը ունի Հայաստանի ապագայի իր տեսլականը և մտադիր է մնալ նախագահ, որպեսզի կյանքի կոչի իր այդ տեսլականը, ապա, ո՜վ գիտե, գուցե ժողովուրդը մի կերպ հաշվի նստեր ու հաշտվեր նրա նախագահական կամքի այդօրինակ դրսևորման հետ: Բայց չէ՜, նա հիմա ուզում է համատարած ու անժխտելի ընտրակեղծիքների ֆոնի վրա ժողովրդին ներշնչել, որ ինքն այսօրվա դրությամբ արդար ընտրված նախագահ է, և որպես դրա ապացույց է բերում հայ ժողովրդի ճակատագրին բոլորովին անտարբեր օտար դիտորդների լպրծուն հայտարարությունները: Սա նշանակում է, որ նա դրժում է նախագահական իր երդումը սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը լինելու մասով և հենց այդ մասով էլ դավաճանում է ժողովրդին: Հետևաբար՝ նրան մինչև այժմ հլու-հնազանդ ենթարկվող ուժային կառույցների ղեկավարները, անկախ այն բանից, թե դեռ երեկ ինչպիսի մտերմական հարաբերությունների մեջ էին գործող նախագահի հետ, կարող են իրենց իրավունք վերապահել այլևս չենթարկվելու նրա ընթացիկ ու հետագա հրամաններին և անցնել ժողովրդի կողմը: Ներկայումս ընթացող բազմամարդ հանրահավաքներն ըստ էության հենց դրա համար են, որ ուժային կառույցների ղեկավարներն այդ քայլին գնալուց իրենց թիկունքին զգան ժողովրդի ուժն ու պաշտպանությունը և իրենք էլ փոխադարձաբար պաշտպան կանգնեն ժողովրդին: Միայն այդ դեպքում է, որ անընդհատ լարվող քաղաքական իրավիճակը շատ արագ խաղաղ հանգուցալուծում կստանա և չի ունենա անիմաստ առճակատումների դառը հետևանքներ:

суббота, 23 февраля 2013 г.

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Չնայած քաղաքային իշխանության կողմից Ներսես Աշտարակեցու հրապարակն ավտոմեքենաների կայանման միջոցով առգրավելու փորձին՝ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանդիպումն աշտարակցիների հետ անցավ պատշաճ բարձր մակարդակով, ընդհանուր ոգևորության և կայացած Հաղթանակի զգացողության մթնոլորտում: 
Հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց դեպի Վանաձոր և Գյումրի:

Իսկ այն նախագահը, որն իր կատարած քայլերի համար հավանություն է ակնկալում միայն օտարներից՝ թքած ունենալով սեփական ժողովրդի հավանության ու կարծիքի վրա, դրանով իսկ դավաճանում է այդ ժողովրդին և այլևս իրավունք չունի նրա նախագահը կոչվելու:

вторник, 19 февраля 2013 г.

Վարդան Սեդրակյանի էական մի վրիպման մասին

Հայաստանյան համարյա բոլոր գործուն ուժերը, որքան էլ զարմանալի թվա՝ դրանց թվում նույնիսկ իշխանականը, որն այս անգամ էլ չկարողացավ իրեն զերծ պահել ընտրակեղծիքների գայթակղությունից, աստիճանաբար գիտակցեցին սահմանադրական բարեփոխման առարկայական անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հիրավի, Նոր Սահմանադրության միասնական հանրաքվեի անցկացումը ՀՀ և ԼՂՀ տարածքներում՝ կարևոր նախապայման է այդ երկու հայկական կազմավորումները մեկ պետության սահմաններում ընդգրկելու համար, ինչի մասին հստակ հանձնարարական է տրված 2012 թ-ի օգոստոսի 21-ի Հռչակագրում:
Իսկ ահա, Վարդան Սեդրակյանը, անտեսելով այդ մասին արված բազմաթիվ ակնարկներն ու հարցումները, իր նախընտրական քարոզարշավում այդպես էլ չանդրադարձավ այդ կարևոր հարցին՝ նախաձեռնության առաջնությունը զիջելով նախ Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո Պարույր Հայրիկյանին և վերջում նաև իշխանության գաղափարախոսներին: Դա չէ՞ արդյոք պատճառը, որ նա ընտրարշավի ամենավճռական պահին՝ ընտրության օրը, գուցե ժամանակավորապես, գուցե և ընդմիշտ, կորցրեց Աստծո բարեհաճությունն իր նկատմամբ և չվաստակեց այն 81 տոկոսը, որի մասին այդքան համոզված խոսում էր նախքան ընտրության օրը:
Միթե՞ դժվար է գլխի ընկնել, որ երկու պետական կազմավորումների միավորման վաղուց հասունացած խնդիրը միջազգային հանրության աչքի առջև հնարավոր չէ լուծել, այսպես ասած, «հռի-կոպալի» մեթոդներով, այլ պետք է դրա հաղթական ավարտին հասնել ծանրակշիռ ու անդառնալի նպատակային քայլերով: Դրանք են՝

ա) երկու պետական կազմավորումների նախագահների նախնական փոխհամաձայնեցված գործողություններ և պաշտոնական բնույթ կրող հայտարարություններ,
բ) օրենսդիր մարմինների համապատասխան արձագանքներ (գուցե՝ հռչակագրերի տեսքով),
գ) արդեն գոյություն ունեցող Նոր Սահմանադրության նախագծի լայն քննարկում և վերջնական մշակում,
դ) միասնական համաժողովրդական հանրաքվեի նշանակում և անցկացում (ցանկալի է՝ այս տարվա օգոստոսին),
ե) նորանկախ միացյալ հայկական պետության հռչակում (ցանկալի է՝ սեպտեմբերի 21-ին):

Աստված օգնական, ԱՄԵՆ

четверг, 7 февраля 2013 г.

Գեորգի Գյուրջիևի առաջին գիրքը հայերեն

«Նահապետ» հրատարակչությունը լույս ընծայեց Գ. Գյուրջիևի «Ամենն ամենայնիվ» գրքաշարի առաջին գիրքը:


Գիրքը լույս է տեսել պետ. պատվերով և արդեն հանված է վաճառքի:
384 էջ, տպաքանակ՝ 400, գինը՝ 5700 դր.:

понедельник, 7 января 2013 г.

Կոչ՝ ուղղված նախագահի կուսակցական թեկնածուներին


Մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյան, մեծարգո պարոնայք Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արամ Հարությունյան.
Եթե ՀՀ կուսակցությունների պայքարն Ազգային Ժողովում առավել շատ տեղեր ունենալու կամ ՀՀ Կառավարության կազմում առավել շատ պորտֆելներ ունենալու միտումներով կարելի է արդարացված համարել, ապա ներկա պահին հաշվի առնելով, որ՝

ա) երրորդ հանրապետության անցած տարիների ընթացքում գործող կուսակցությունները գաղափարապես սնանկացել են, և նրանց գործողություններն այլևս համարժեք չեն իրենց որդեգրած նախասկզբնական գաղափարներին,
բ) գլոբալ և տարածաշրջանային զարգացումները հայ ժողովրդին ներկայացնում են որակապես նոր մոտեցումներով և գաղափարներով առաջնորդվելու անհրաժեշտություն,
գ) նոր մարտահրավերները աշխարհասփյուռ հայության առջև դնում են վերկուսակցական  համախմբվածության և արտագաղթի անհապաղ դադարեցման պահանջ,
դ) ցանկացած կուսակցական առաջնորդի նախագահության թեկնածությունը կասկածելի է դարձնում նախագահական առաջիկա ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքը՝ անկախ ընտրակեղծիքների իրական առկայությունից, պետական քարոզչությունից և ընտրությունների արդարացիության ԿԸՀ հավաստիացումներից,

խոնարհաբար կոչ եմ հղում ձեզ, որ, հետևելով մյուս նմանատիպ կուսակցությունների առաջնորդների օրինակին՝ հրաժարվեք նախագահի թեկնածու առաջադրվելուց, դիմեք ինքնաբացարկի և դրանով իսկ ժողովրդին հնարավորություն տաք նախագահ ընտրելու առաջադրված անկուսակցական թեկնածուներից որևէ մեկին, քանի որ միայն այդ դեպքում ժողովրդի մեջ լիակատար համոզվածություն կարող է ծնվել, որ ընտրություններն իրոք արդար են ընթացել:

Հակառակ դեպքում, այսինքն՝ եթե ինքնաբացարկ չհայտարարեք, ապա ձեր պահվածքը կդիտվի որպես չարդարացված իշխանատենչության արտահայտություն և հայ ժողովրդի հավաքական ուժը ջլատելու փորձ, ինչը կհանգեցնի քաղաքացիական անհնազանդության զանազան դրսևորումների և ժողովրդական հուզումների:

Նախապես է ասված, Աստված օգնական:

ՀՀ քաղաքացի, ռադիոֆիզիկոս, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան՝
Խաչիկ Մանասելյան

пятница, 4 января 2013 г.

Ի՞նչ է սպասվում մեզ հունվար-փետրվար ամիսներին

Որո՞նք են նոր ժամանակների պահանջները, որոնք պետք է բավարարվեն նոր տարվա առաջին ամիսների ընթացքում, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանը սահուն կերպով՝ առանց անհարկի ցնցումների, մուտք գործեն հոգևոր զարթոնքի և աննախադեպ տնտեսական զարգացման բարենպաստ հունի մեջ.

ա) նախագահական ընտրարշավը պետք է լինի լրիվ ապակուսակցականացված;
բ) նախագահի առաջադրված բոլոր թեկնածուներն անխտիր պետք է լինեն անկուսակցական;
գ) ընտրությունների ընթացքում մեծ կամ փոքր որևէ կուսակցություն բացահայտ կամ անբացահայտ կերպով չպետք է պատրաստակամություն հայտնի սատարելու նախագահի որևէ թեկնածուի;
դ) ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կուսակցական պատկանելությունից, իր ընտրությունը պետք է կատարի խղճի մտոք, անկաշկանդ ու ազատ՝ տուրք չտալով կուսակցական կամ այլ տիպի որևէ պարտավորվածության կամ կողմնակի հարկադրանքի:

Որպեսզի թվարկված հրատապ պահանջները բավարարվեն և նախագահական ընտրություններն ընթանան առանց կեղծիքների, հայ մտավորականությունը, հոգևոր ընտրանին, բոլոր արդարամիտ հայորդիները միահամուռ կերպով պետք է եռանդուն գործունեություն ծավալեն՝ չխնայելով ոչինչ և միաժամանակ մնալով օրինականանության սահմաններում: Անհրաժեշտ քայլերն ու դրանց կիրառման ժամկետները կերևան մոտակա օրերի ընթացքում, սակայն ցանկացած հապաղում, անվստահության կամ թուլամորթության դրսևորում կարող են ստեղծել համաժողովրդական ընդգրկում ունեցող լրացուցիչ խնդիրներ, անելիքներ և դժվարություններ:

Հայ ժողովրդի Հաղթանակն այլընտրանք չունի: