понедельник, 22 июля 2013 г.

ՏԵՐ ՍՈՒՐԻԱ (ՄԻՀՐ) - Պարզաբանումներ մոլորակի իրավիճակի վերաբերյալ

Տեր Սուրիայի փոքր Վարդարանը


Պարզաբանումներ մոլորակի իրավիճակի վերաբերյալ


Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:
Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:
Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:
Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:
Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:
Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

1. Մոլորակի վրա շատ բան է փոխվել, և ես պետք է հաճույքով հաստատեմ այն փաստը, որ անխուսափելի փոփոխություններ են տեղի ունեցել դեպի լավը: Ձեզնից շատերի համար իմ խոսքերն առնվազն տարօրինակ կթվան, քանի որ չեք զգում, որ ձեր շրջապատում տիրող վիճակը թեթևացել է: Ընդհակառակը՝ ձեզ թվում է, թե աղջամուղջն ավելի է թանձրանում, և իրավիճակն ավելի է բարդանում: Ձեզ թվում է, թե վիճակն անելանելի է, և տարակուսում եք, թե Համբարձյալ Դասերն ինչու՞ են ցնծում...

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Ես պետք է ձեզ հայտնեմ, որ իրավիճակի ձեր և մեր ըմբռնումներն իրարից տարբերվում են: Դուք աշխարհն ընկալում եք՝ հիմնվելով ձեր կենսափորձի և իրականության ընկալման ձեր զգայարանների վրա: Ուստիև ձեզ թվում է, թե իրավիճակը լարվում է և վատթարանում: Իսկ մեր տեսակետից ընդհակառակն է՝ ամեն ինչ դեպի լավն է գնում: Հարցն այստեղ թրթռանքների տարբերության մեջ է:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Երբ ֆիզիկական ոլորտի թրթռանքը բարձրանում է, դուք դա կարող եք ընկալել որպես վատացում, զգալ ֆիզիկական զանազան տկարություններ և ձեր գիտակցության համար ծանր վիճակներ, որոնք ձեզ պարուրում են բացասական մտքերով ու հույզերով: Պաշտելինե՛րս, դա բնական երևույթ է: Միշտ էլ, երբ մարդկությունն անցում է կատարել գիտակցության մի մակարդակից մյուսին, սկզբում թվացել է, թե շրջապատում ամեն ինչ վատթարանում է: Որովհետև ձեր թրթիռները չեն համապատասխանում այն մակարդակին, որին տվյալ պահին անցնում է մոլորակը: Հենց այդ պատճառով էլ դուք ձեզ վատ եք զգում: Միևնույն ժամանակ, ինչպես մենք ենք կարծում, մեզ հաջողվել է հասնել անդառնալի փոփոխությունների և ապահովել Երկիր մոլորակի թրթռանքի ֆոնի բարձրացման կայուն տեմպը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Այժմ միայն ժամանակի հարց է, թե որքան արագ մարդկությունը կկարողանա ձերբազատվել իր հնամենի վերքերից և վարքի կարծրատիպերից: Այն անհատների համար, որոնք ներքուստ կողմնորոշված են դեպի Բարձրագույն իրականությունը, որոնք իրենց ողջ էությամբ ընդունեցին մեր Ուսմունքը և սրտի թրթիռով սպասում էին մեր աշխարհից առաքված յուրաքանչյուր նոր Ուղերձին՝ շրջապատող աշխարհի ճնշող իրավիճակը շատ շուտով կփոխարինվի թեթևության զգացումով ու վերելքով: Նրանք իրենց զգայուն բնույթով ուղղակի որսում են շրջապատող տարածության թրթիռները, և սեփական թրթիռներին դրանց անհամապատսխանությունը ստիպում է նրանց զգալու զանազան տկարություններ և հոգևոր թախիծ: Դա ավելի շուտ կարեկցանք է աշխարհի նկատմամբ և համաշխարհային կարմայի մի մասի բեռնում սեփական ուսերին, քան զուտ գիտակցության բացասական վիճակի արտահայտություն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Մյուս անհատները, որոնք, ցավոք, Երկրի մարդկության մեծամասնությունն են, առաջվա պես հակված են դեպի հին արժեքները, և նրանց գիտակցությունը դեռևս պատրաստ չէ Աստծուն ընդունելուն: Նրանք փորձված հնարքներով փորձում են կրկին իջեցնել իրենց թրթիռները և հայտնվել իրենց համար բնական թրթռանքի մակարդակում: Բայց դա այլևս հնարավոր չէ, քանի որ մոլորակի թրթռանքի ֆոնն արդեն վեր է բարձրացել: Դուք չեք կարող առանձնանալ այն նավից, որի վրա գտնվում եք: Դուք դեպի ապագա եք ընթանում մի նավով, որը կոչվում է Երկիր մոլորակ: Եվ որքան էլ ձեզ վրդովի այն ուղղությունը, որով ընթանում է ձեր մոլորակը, ստիպված կլինեք հաշտվելու դրա հետ: Քանզի մարդկության համար այդ ուղղությունը կանխորոշված է համայն Տիեզերքի Արարչի կամքով: Իսկ եթե չեք ցանկանում հետևել այդ ուղղությանը, ապա ձեզ միայն մի ելք է մնում՝ դուրս ցատկել տախտակամածից և հայտնվել մարդկության պատմությունից դուրս, լրացնելով անցյալի ձախողված քաղաքակրթությունների աղբակույտը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Իհարկե, տիեզերական հնարավորություն որոշ ժամանակով դեռևս կհատկացվի յուրաքանչյուրին: Տիեզերական էակները շատ զգուշորեն դեռ կաշխատեն ձեր հոգիների հետ՝ ձեզ տալով բոլոր անհրաժեշտ խրատները և ուսուցումը: Սակայն եթե ձեզնից որոշներն այնուամենայնիվ գերադասեն ընթանալ իրենց ընտրած ուղղությամբ, ապա որոշ ժամանակ հետո մենք նրանց հանգիստ կթողնենք և թույլ կտանք, որ Կարմայի օրենքն ավարտի իր աշխատանքը՝ ապահովելով տիեզերական օրինականությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Տիեզերական բարեգթությունն անվերջ մեծ է, բայց անսահման չէ: Մենք նույնիսկ անհնարինը կարող ենք անել ձեր հոգիների համար, բայց միայն այն դեպքում, եթե հանձն առնեք ենթարկվել համայն այս Տիեզերքի Օրենքին: Իսկ եթե համառորեն շարունակում եք ընթանալ ձեր ընտրած ուղղությամբ, ապա ստիպված կլինեք հրաժեշտ տալու մեզնից օգնություն և օժանդակություն ստանալու հույսին: Տիեզերական էներգիայի ոչ մի էրգ մենք այլևս չենք ծախսի, որպեսզի պահպանենք այն, ինչը կամավորապես ենթարկվել է մահվան ու դժոխքի ուժերին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Հենց այդ է պատճառը, որ մոլորակն այժմ այսքան անհրապույր ու անհարմարավետ է երևում: Քանզի անցումային ժամանակներում, երբ Լույսին առավել շատ է խավար խառնվում, ապրելը շատ է դժվարանում: Ուստիև մենք գալիս ու պարզաբանումներ ենք տալիս մոլորակի իրավիճակի վերաբերյալ: Եթե ձեզ հայտնի է, թե ինչ է կատարվում, ապա կկարողանաք գործել ավելի մեծ հստակությամբ և ըմբռնումով: Մենք ձեզ գիտելիք ենք տալիս անցումային գործընթացների վերաբերյալ: Այդ գիտելիքներն ու մեր օգնության ձեռքը, որը ձեզ ենք մեկնում աշխարհների միջով, անգնահատելի օգնություն կլինեն այն մարդկանց հոգիների համար, ովքեր համահունչ են էվոլյուցիային:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Իսկ եթե հետ եք քաշում ձեր ձեռքը՝ չցանկանալով բռնել մեր օգնության ձեռքը, ապա մենք կրկին ու կրկին կփորձենք գալ և տալ մեր Ուսմունքը, քանի դեռ Աստվածային հնարավորությունը փակված չի լինի: Թե երբ դա տեղի կունենա՝ ես ձեզ չեմ ասի: Բայց դուք մշտապես պետք է գիտակցեք, որ Աստվածային հնարավորությունը կարող է ընդհատվել ցանկացած պահի, և օգտագործեք Երկրում լինելու ձեր ամեն մի ակնթարթը՝ ի բարօրություն ձեր հոգու:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Ես մեծ հույսեր ունեմ, որ այսօրվա իմ Ուղերձը ճշմարիտ ուղենիշ կծառայի ձեզ համար՝ Երկիր մոլորակի շարունակաբար փոթորկվող կյանքի ծովում: Եվ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս անցումային ժամանակը և հասնել այն ուրախ ժամանակներին, երբ խաղաղված կլինեն բոլոր փոթորիկներն ու մրրիկները և արևի քնքուշ ճառագայթները շողալիս կլինեն ամպերի տակից...
Կկամենայի, որ մշտապես ձեր ներսում պահպանեք միայն դրական տրամադրվածություն: Ձեր աշխարհում տեղի ունեցող ոչ մի բանի թույլ մի՛ տվեք, որ ձեզ հանի հավասարակշռության և ներքին անդորրության վիճակից: Այդ եղանակով դուք ոչ միայն ձեր հոգուն անգնահատելի օգնություն ցույց կտաք, այլ նաև Երկիր մոլորակի շատ ու շատ կենսահոսքերի: ԵՍ ԵՄ Սուրիան: 

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն

Комментариев нет:

Отправить комментарий