четверг, 6 марта 2014 г.

Վարդարան Խաղաղության



Մասնակիցների աղոթքային ջանքերի համատեղման նպատակով առաջարկվում է  Խաղաղության Վարդարանը կարդալուց առաջ հղել հետևյալ կանչը.

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, հանուն Ամենազոր Տեր Աստծո՝ ես դիմում եմ բոլոր Համբարձյալ Դասերին, Լույսի Ուժերի Հիերարխիային, որը մարդկության էվոլյուցիայի ղեկավարն է և Երկրի մարդկության զարգացումն ուղղորդում է Աստվածային Ուղով:

Ես խնդրում եմ, որ Համբարձյալ Դասերն իմ այս աղոթքի էներգիան ուղղեն այն ուժերի գործողությունների չեզոքացման համար, որոնք հրահրում են պատերազմներ և թշնամանք՝ ազգային, ունեցվածքային և կրոնական հողի վրա, իրականացնում են ահաբեկչական գործողություններ և լարվածության օջախներ ստեղծում Երկիր մոլորակում:

Ես խնդրում եմ նաև, որ Համբարձյալ Դասերն իմ այս աղոթքի էներգիան ներդնեն համայն աշխարհում խաղաղություն հաստատելու և այն գործում, որ Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը հասնի այնպիսի մակարդակի, երբ բոլոր մարդիկ իրար եղբայրներ և քույրեր զգան՝ անկախ կրոնական ու ագգային պատկանելությունից և մաշկի գույնից:

Ես խնդում եմ, որ իմ այս աղոթքի էներգիան բազմապատկվի այն մարդկանց քանակով, որոնք մասնակցում են այս 24-ժամյա աղոթքային Արթնությանը՝ հանուն համայն աշխարհում խաղաղության հաստատման:

Թող ամեն ինչ Աստծո Սուրբ Կամքով լինի, ԱՄԵՆ   


Վարդարան
Խաղաղության
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Ուսմունք բռնություն չգործադրելու մասին
 
Հայր մեր
1. Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է անվերջ պատերազմներ ու պայքար՝ իշխանությանը, աշխարհի հարստությանը տիրելու և այն վերահսկելու համար: Անվերջ իրար հերթագայում են սպանությունները, բռնությունները, պատերազմները, աղետները, տառապանքները:
Աստվածամայր
2. Սկսվել է ա՛յլ բոլորաշրջան: Մարդկության գիտակցությունը պետք է բարձրացվի էվոլյուցիոն զարգացման հաջորդ մակարդակին: Եվ ճիշտ այնպես, ինչպես Չորրորդից Հինգերորդ Ռասային անցնելու ժամանակներում էր, այժմ նույնպես ընթանում են անընդհատ պատերազմներ, առկա է թշնամանք:
Աստվածամայր
3. Բայց այս պատերազմներն ավելի ավերիչ բնույթ են ստացել: Վերջին համաշխարհային պատերազմին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ, իսկ հաղորդակցությունների ժամանակակից միջոցների շնորհիվ՝ յուրաքանչյուր ստեղծված հակամարտության մեջ ակնթարթորեն ներգրավված են դառնում բոլոր երկրները:
Աստվածամայր
4. Աշխարհը նմանվել է վառոդի տակառի, երբ բավական է մի կայծ, որպեսզի ամբողջ մոլորակը ցաքուցրիվ լինի: Նման պայմաններում առաջին պլան է ելնում ցանկացած տիպի բռնությունից հրաժարվելը: Եվ առաջին հերթին դուք պետք է բռնությունից հրաժարվեք ձեր գիտակցության մեջ:
Աստվածամայր
5. Ինչպես խավարն է անթափանց լինում լուսաբացից առաջ, այնպես էլ այս վերջին գլոբալ պատերազմներն իրենց բազմամիլիոն զոհերով պետք է անվերադարձ սուզվեն անցյալի գիրկը: Երկիրն այլևս չի կարող դիմանալ գլոբալ պատերազմի: Ըստ այդմ, ես եկել եմ ձեզ տալու այս Ուսմունքը՝ բռնության և բռնություն չգործադրելու մասին:
Աստվածամայր
6. Գոյություն է ունեցել մարդկության զարգացման մի որոշակի շրջան, և այն տևել է հարյուրավոր հազարամյակներ, որի ընթացքում բռնության կիրառումը թույլատրելի էր: Եվ նույնիսկ պատերազմների ու հակամարտությունների ընթացքում կատարվող սպանության կարմայական պատասխանատվությունն այնքան ծանր չէր լինում, որքան ձեր ժամանակներում է:
Աստվածամայր
7. Եվ այժմ ես ձեզ պետք է ասեմ, որ տիեզերական զարգացման նոր փուլին համապատասխան՝ ձեր մոլորակի համար սկսվում է մի ժամանակաշրջան, երբ դուք կարմայական պարտք եք ձեռք բերում ոչ միայն ֆիզիկական սպանություն կատարելիս, այլ նաև այն դեպքում, երբ փորձում եք ձեր գիտացության մեջ մտովի ոչնչացնել ձեր թշնամիներին:
Աստվածամայր
8. Եկել է նոր Ելքի ժամանակը: Դա Ելքն է մարդկության նոր Ռասայի, որն արդեն եկել է և շարունակում է մարմնավորվել՝ մարդկության հին, Հինգերորդ Արմատական Ռասային փոխարինելու նպատակով: Եվ եկել է ժամանակն իրագործելու Ելքը ձեր գիտակցության մեջ, այն է՝ գիտակցության մեջ կտրվել ամեն հնից, իր դարն ապրածից:
Աստվածամայր
9. Նոր ռասայի մարդկանց նախ և առաջ բնորոշ կլինի ցանկացած տիպի բռնությունից հրաժարվելը: Բայց դա չի նշանակում, որ մոտակա ժամանակներում բռնությունը Երկրի երեսից իսպառ կվերանա: Ո՛չ, ճիշտ այնպես, ինչպես շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ացնեն երկրի մարդկանց մի քանի սերունդներ, մինչև որ մոռացվի նրանց կողմից այն ժամանակվա Ելքի օրոք թույլ տրված Անտլանտիդայի մեղսագործությունը, այնպես էլ այժմ կպահանջվի շատ սերունդների հերթագայություն, մինչև որ մարդկությունն ունակ կլինի հրաժարվելու բռնության ու պայքարի զգացմունքից՝ ամենից առաջ հենց սեփական գիտակցության մեջ: Եվ կլինեն մարդկանցով բնակեցված ամբողջական տարածքներ, որտեղ տիրապետող կլինի նոր գիտակցությունը. բայց կմնան և տարածքներ, որտեղ տիրապետող կլինեն հին գիտակցությունն ու մտածողությունը:
Աստվածամայր
10. Աստիճանաբար, այն տարածքները, որտեղ տիրապետող կլինի հին մտածողությունը, մեկը մյուսի հետևից կանցնեն ջրի տակ: Եվ կհայտնվեն նոր երկրներ, որոնք կբնակեցվեն նոր ռասայի մարդկանցով: Այդ մարդկանց տարբերությունն այն ռասայից, որն այժմ ապրում է, առայժմ կլինի միայն հետևյալը՝ նոր ռասայի մարդկանց գիտակցության բոլորովին նոր մակարդակ և կռվի ու բռնության ցանկացած զգացմունքի անընդունելիություն:
Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Պայքարի մեջ մտնելու ցանկությունն Աստվածային զգացմունք չէ
 
Հայր մեր 
1. Ձեր աշխարհը մարտադաշտ է հանդիսանում երկու հակադիր ուժերի համար: Եվ, քանի դեռ մարմնավորման մեջ գտնվող վերջին անհատի գիտակցությունից արմատախիլ չի արվել պայքարի ամեն մի ցանկություն, մարտը կշարունակվի:
Աստվածամայր
2. Պատկերացրեք երկու զորք, որոնք պատրաստ են կռվի: Մարտիկների շարքերը մարտական պատրաստվածության վիճակում են: Դեմքերը լարված են: Յուրաքանչյուր մարտիկ միայն հրամանի է սպասում, որպեսզի նետվի մարտի: Աշխարհում ձեր բռնած դիրքը նման է ահա այդ մարտիկների դիրքին:
Աստվածամայր
3. Իսկ հիմա պատկերացրեք այսպիսի մի  հրաշք: Մարտի դաշտը փակող մութ ամպերը ճեղքում է արևի ճառագայթը, որը լուսավորում է և՛ կռվի դաշտը, և՛ մարտիկների լարված ու մռայլ դեմքերը:
Աստվածամայր
4. Կարո՞ղ եք գոնե մի ակնթարթ պատկերացնել նման հրաշք, որ ամպերի միջով թափանցած արևի քնքուշ ճառագայթները կարողանան ի չիք դարձնել մարտիկների սրտերի մեջ եղած ամեն մի թշնամական զգացմունք: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ մարտիկների ներքին վիճակն այդպես կարող է փոխվել:
Աստվածամայր
5. Յուրաքանչյուր մարտիկի սրտից ելած մեն մի միտքը, մի իմպուլսը բավարար կլինի, որպեսզի մարտի ամեն մի մասնակցի գիտակցութունն ու արտաքին խելքը ձեռք բերեն ավելի վերամբարձ բնույթ:
Աստվածամայր
6. Եթե ձեր գիտակցությամբ կարողանաք բարձրանալ մի ուրիշ, ավելի բարձր մակարդակի վրա, ապա կնկատեք, որ այն ամենն, ինչը նախկինում բաժանել է ձեզ ձեր թշնամիներից ու հակառակորդներից, կորցնում է ամեն մի իմաստ: Որովհետև ձեզ կհմայի այն գեղեցկությունն ու համապարփակ Աստվածային Ճշմարտությունը, որը հանկարծ կբացվի ձեր հայացքի դեմ:
Աստվածամայր
7. Եվ դուք այլևս չեք կարողանա թշնամական զգացմունքներ ունենալ: Քանզի կգիտակցեք ձեր միասնությունը կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ: Եվ կհասկանաք, որ պայքարի ոչ մի զգացմունք, ատելության ու հակակրանքի ոչ մի զգացմունք Աստվածային չեն:
Աստվածամայր
8. Եվ այն մարդիկ, ովքեր ընկել են նման զգացմունքների ազդեցության տակ, արժանի են միայն կարեկցանքի: Եվ դուք կհասկանաք նաև, որ կարող եք այդ մարդկանց օգնություն ցուցաբերել: Կարող եք նրանց օժտել ձեր Սիրո զգացմունքով, ձեր պատկերացումներով և տալ նրանց Աստվածային Էներգիայի մի մասնիկ, որի շնորհիվ ձեր հակառակորդները կզգան ձեր Սերը:
Աստվածամայր
9. Ճիշտ այնպես, ինչպես արևը, շողալով ամպերի միջից, կարող է ձեզ տալ հույսի ճառագայթ և օժտել ձեզ Սիրո ու Կարեկցանքի զգացմունքներով, նույն կերպ էլ դուք ձեր սրտի Սիրով կարող եք օժտել ամեն մի մարդու, ում հետ բախվում եք ձեր կյանքում:
Աստվածամայր
10. Հավատացե՛ք ինձ, միայն Սերը կարող է ձեր աշխարհից դուրս մղել բոլոր բացասական դրսևորումները:
Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Դադարե՛ք թշնամիներ փնտրել ձեզնից դուրս
 
Հայր մեր
1. Դուք բոլորդ ոգու մարտիկներ եք: Դուք ֆիզիկական աշխարհ եք մուտք գործել, որպեսզի մարտնչեք պատրանքի հետ: Քանզի դա՛ է Աստծո պլանն այժմվա համար:
Աստվածամայր
2. Սկզբում դուք ներառում եք պատրանքը ձեր մեջ, նույնիսկ կարող եք ամբողջությամբ ձեզ նույնացնել պատրանքի հետ: Բայց ահա գալիս է պահը, երբ պետք է հրաժեշտ տաք պատրանքին և անցնեք ձեր գիտակցության զարգացման ավելի բարձր աստիճանի վրա:
Աստվածամայր
3. Եվ դուք վերածվում եք այն ուժերի պայքարի թատերաբեմի, որոնց մի մասը ձգտում է պահպանել պատրանքը, իսկ մյուս մասը՝ հաղթահարել այն: Ձեզ թվում է, թե այդ պայքարն ընթանում է դրսի աշխարհում, բայց իրականում այն ընթանում է յուրաքանչյուրիդ ներսում: Հենց դա՛ է այն ձեռնադրումը, որը դուք անցնում եք այս պահին՝ հասկանալ, որ պայքարն ընթանում է ձեր ներսում:
Աստվածամայր
4. Եվ քանի դեռ այդ պայքարը ձեր ներսում շարունակվում է, դուք նորից ու նորից վերամարմնավորվում եք ֆիզիկական աշխարհում և հայտնվում այնպիսի մարդկանց շրջապատում, որոնց ներսում նույնպես ընթանում է նույն պայքարը: Եվ դուք կշարունակեք մարտնչել ձեր կրքերի, ձեր թերությունների ու անկատարությունների դեմ, քանի դեռ լրիվությամբ չեք հաղթահարել դրանք:
Աստվածամայր
5. Դրանու՛մ է այն պայքարի իմաստը, որն ընթանում է Լույսի և խավարի ուժերի միջև: Բայց նման իմաստ ես ձեզ տալիս եմ հիմա՝ ձեր գիտակցության մակարդակին համապատասխան: Երբ ձեր գիտակցությունն ավելի պայծառանա և ձեր միտքը նման դառնա բյուրեղապակու բյուրեղի, այնժամ կստանաք նոր գիտելիք և նոր պատկերացում պայքարի վերաբերյալ:
Աստվածամայր
6. Ըստ այդմ, իմ խորհուրդն է՝ վերջ տալ արտաքին կռվին և դադարեցնել թշնամիներ որոնել ձեզնից դուրս: Յուրաքանչյուր ոք, ով ֆիզիկական պլանում մոտենում է ձեզ, մոտենում է հենց այն պատճառով, որ ձեր թրթիռները  տալիս են նրան այդ հնարավորությունը:
Աստվածամայր
7. Եվ եթե մեկը ձեզ վնաս հասցնի կամ վիրավորի, դուք նրան չպետք է համարեք ձեր անձնական թշնամին, կամ ընկալեք որպես լքյալ հրեշտակ: Նա կամ մոտեցել է ձեզ, որ դուք կարողանաք նրան վերադարձնել ձեր կարմայական պարտքը, կամ էլ եկել է, որ ձեզ դաս տա՝ ստուգի, թե որքանով եք յուրացրել այն դասը, որը ստացել եք մեր Ուսմունքի միջոցով:
Աստվածամայր
8. Եվ ամեն անգամ, երբ ցանկություն առաջանա վրեժ լուծել այն մարդուց, կամ պատժել նրան, ով ձեզ վնաս է տվել, համարեք, որ Մայտրեյան ի՛նքն է եկել ձեզ մոտ այդ մարդու տեսքով, որպեսզի քննություն վերցնի և պարզի, թե որքանով եք յուրացրել մեր տված դասերը:
Աստվածամայր
9. Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որի դեմ արժենար պայքարել: Իսկ եթե ուզում եք, որ ցույց տամ ձեր իրական թշնամուն, ապա մոտեցեք հայելուն և կտեսնեք նրան: Ահա՛ ձեր իրական թշնամին՝ իր մարմնական ցանկություններով, եսասիրությամբ, ինքնագոհությամբ և վստահությամբ, որ իբր ինքն արդեն ճանաչել է Ճշմարտությունը և կարող է դա ուսուցանել ուրիշներին:
Աստվածամայր
10. Որպեսզի ուսուցանեք Ճշմարտությունը, պետք է շա՜տ ջանքեր թափեք ինքներդ ձեզ վրա: Դուք պետք է անցնեք ձեր անիրական մասի դեմ պայքարի բովով, պետք է կռիվ տաք ձեր շեմի պահակի՝ ձեր էգոյի հետ: Պետք է հաղթանակ տոնեք ձեր սեփական գիտակցության մեջ: Պետք է հաղթանակո՛վ դուրս գաք ձեր պայքարից:
Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Սիրեցե՛ք ձեր թշնամիներին
 
Հայր մեր
1. Ձեր թանձր աշխարհում Լույսի յուրաքանչյուր աղբյուր գրգռում է խավարի ուժերին և դրանց մղում այդ Լույսի աղբյուրի դեմ ակտիվ գործողությունների :
Աստվածամայր
2. Եվ երբ ձեզ վրա ամեն կողմից խավարի ուժերը հարձակումներ կսկսեն, ապա հիշեք այն ուսմունքը, որ Հիսուս տվել է 2000 տարի առաջ: Երբ կհարվածեն ձեր ձախ այտին, ապա կիրառեք բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաուժեղ զենքը. մյուս ա՛յտն էլ դեմ տվեք:
Աստվածամայր
3. Դուք պետք է սիրե՛ք ձեր թշնամիներին: Պետք է օրհնե՛ք նրանց: Ձեր թշնամիները ձեզ հնարավորություն են տալիս մարելու ձեր կարմայական պարտքերը և հնարավորություն են տալիս դաս քաղելու և դիմանալու փորձաքննությանը:
Աստվածամայր
4. Ես գիտեմ, որ շատ իրավիճակներում ձեզ համար ծանր կլինի խոնարհությամբ ու երախտագիտությամբ ընդունել ձեր հասցեին ուղղված բոլոր հանդիմանությունները, հարձակումներն ու սպառնալիքները: Բայց դուք պետք է սովորեք ձեզ բաժին հասած ամեն ինչն ընդունել հնազանդությամբ ու խոնարհությամբ:
Աստվածամայր
5. Դուք և միայն դու՛ք եք որոշողը, թե որքանով կարող եք ձեզ պաշտպանել ձեր իշխանական մարմինների ու կառույցների օգնությամբ, որոնք կոչված են լուծելու բոլոր վեճերն ու կոնֆլիկտային իրավիճակները: Սակայն դուք պետք է սովորեք ոչ մի բացասական զգացմունք չտածել ձեր թշնամիների նկատմամբ:
Աստվածամայր
6. Այն մարդիկ, ովքեր հարձակվում են ձեզ վրա, նեղացնում են ձեզ, վիրավորում ու ստորացնում, դժբախտ են իրենց էությամբ: Այն մարդը, որի սրտում ներկա է Աստված, երբեք իրեն թույլ չի տա վնաս պատճառել ուրիշ մարդու:
Աստվածամայր
7. Ըստ այդմ՝ այն ամենն, ինչ դուք կարող եք անել, երբ ձեզ վրա հարձակվում են ձեր թշնամիները, դա նրանց ներելն ու նրանց համար աղոթելն է: Քանզի նրանք չգիտեն, թե ինչ են անում: Նրանց գիտակցությունը մթագնված է և երբեմն լրիվ տիրված խավարի ուժերի կողմից: Նրանք, հիրավի, իրենք իրենց հաշիվ չեն տալիս իրենց գործողությունների համար: Միայն տգիտությամբ մթագնված մարդը կարող է հնարավորություն տալ խավարի ուժերին, որ գործեն իր միջոցով և կատարեն անբարեհաճ արարքներ՝ վնաս պատճառելով սուրբ անմեղներին:
Աստվածամայր
8. Լինում է այնպես, որ Աստված ընտրում է ձեզ, որպեսզի կրակն ընդունեք ձեզ վրա և թիրախ դառնաք խավարի ուժերի համար, որոնք գործում են այլ մարդկանց միջոցով և նրանց օգտագործում, որպեսզի չարամիտ հարձակումներ իրականացնեն: Աստված ձեզ է ընտրել, որպեսզի փորձի ձեզ և միաժամանակ հնարավորություն ստեղծի, որպեսզի ի հայտ գան այն ուժերը, որոնք տվյալ իրադրության մեջ պատռում են իրենց երկերեսանիության ու բարեպաշտության դիմակը՝ բացելով իրենց գազանային երախը:
Աստվածամայր
9. Հանձնեցե՛ք ձեզ Աստծո հոգածությանը: Աստված հոգում է իր բոլոր գառների համար: Պատրա՛ստ եղեք զոհաբերելու ձեր մարմինը, բայց պաշտպանելու հոգին: Ճշմարտությունը միշտ այնտեղ է, որտեղ աշխարհի ապականությունների կողքին պահպանվում են ամենավերամբարձ զգացմունքներ: Հիշեք, որ դուք պատասխանատվություն եք կրում միայն ձեր ու ձեր արձագանքի համար: Եվ որքան էլ ձեզ համար անարդարացի թվա ուրիշ մարդկանց վերաբերմունքը ձեր նկատմամբ, ներեցե՛ք նրանց:
Աստվածամայր
10. Սիրեցե՛ք ձեր թշնամիներին: Քանզի միայն ձեր սերն ու զիջողամտությունն են, որ երբեմն ունակ են լինում փրկելու այն հոգիների կյանքը, որոնք զավթված են տգիտության կողմից ու չգիտեն, թե ինչ են անում: Իսկ ձեր աղոթքը ձեր թշնամիների համար երբեմն թույլ է տալիս կանգնեցնել Աստվածային արդարադատության ձեռքը և  մի շանս ևս տալ այդ հոգիներին՝ Կյանքը շարունակելու համար:
Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Դուք ոգու մարտիկներ եք
 
Հայր մեր
1. Դուք մարտիկներ եք այս աշխարհում՝ ոգու մարտիկներ, և դուք անընդհատ ճակատամարտի մեջ եք: Այդ ճակատամարտն սկսվել է պատրանքի դրսևորման պահին և կավարտվի այն բանից հետո, երբ տիեզերքը կավարտի իր գոյության այս շրջանը, և հետ կհավաքվեն երևակված աշխարհները: Մինչ այդ՝ կշարունակվի ճակատամարտը լույսի և խավարի ուժերի միջև, որոնք կանգնած են դեմ առ դեմ և անցում են կատարում մեկը մյուսին:
Աստվածամայր
2. Հավերժական շարժում, հավերժական ձգտում և հավերժական զարգացման ընդդիմություն: Մարմնավորված մարդկությունն ունի գիտակցության տարբեր մակարդակներ: Եվ գիտակցության տարբեր մակարդակները տարբեր կերպ են հասկանում այդ ճակատամարտը և տարբեր կերպ են փորձում մասնակցել դրան:
Աստվածամայր
3. Իրոք, ամեն ինչ որոշվում է մարդու գիտակցությամբ: Հապա փորձե՛ք միջնադարյան ասպետին, որը պատրաստվում է Տիրոջ գերեզմանի պաշտպանության արշավին, ասել, որ նա ճիշտ չէ հասկանում այս աշխարհում ընթացող ճակատամարտըՀապա փորձե՛ք ձեր ժամանակների ահաբեկիչ-մահապարտներին ասել, որ նրանք ճիշտ չեն հասկանում ընթացող ճակատամարտը: Հապա փորձե՛ք այն մարդկանց, որոնք ուսմունք են ստացել նախորդ դեսպանորդից և փորձում են խոսքով դատաստան անել երկրի վրա, ասել, որ նրանք սխալ են հասկանում ճակատամարտը: Չե՜ք կարող պատկերացնել, թե ինչով կվերջանան ձեր փորձերն այդպիսի մարդկանց համոզելու, որ նրանք ճիշտ չեն:
Աստվածամայր
4. Այդպիսին է Աստվածային Իրականության նրանց գիտակցության մակարդակը: Եվ նրանք անկեղծորեն պատրաստ են կյանքում շատ բաներ զոհել՝ նույնիսկ սեփական կյանքը՝ հանուն այն ուժերի հաղթանակի, որոնց պաշտպանության համար նրանք հանդես են գալիս: Խնդիրն այն է, որ այդ մարդկանց գիտակցության մակարդակն է որոշողը, թե ո՛ր ուժերի կողմից իրենք հանդես գան:
Աստվածամայր
5. Եվ եթե նրանք օժտված լինեին Բուդդայի կամ Քրիստոսի գիտակցությամբ, ապա կհասկանային, որ մտքերի և զգացմունքների ֆիզիկական թե ավելի նուրբ պլանում պայքարի յուրաքանչյուր դրսևորում նպաստում է պատրանքի բազմապատկմանը:
Աստվածամայր
6. Իսկ սույն արարչագործության շրջանակներում մարտնչող երկու ուժերը հենց այն ուժերն են, որոնց մի մասը պատրանքի կողմն է և զբաղված է պատրանքների բազմապատկմամբ, իսկ մյուս մասը՝ Իրական Աստվածային աշխարհի ուժերն են, որոնք պայքարում են պատրանքների հետ-հավաքման համար: Դա Երկնային ճակատամարտ է, որը կշարունակվի, քանի դեռ գոյություն ունի երևակված տիեզերքը, քանի դեռ գոյություն ունեն երևակված աշխարհները:
Աստվածամայր
 7. Այդ ճակատամարտը ներկայումս ապրող մարդկանց կողմից ընկալվում է յուրաքանչյուրի գիտակցությանը համապատասխան: Եվ այդ ճակատամարտում նրանց գործողություններն ամբողջովին համապատասխանում են այն էներգետիկական, կարմայական նստվածքներին, որոնք իրենք ստացել են անցյալում: Եվ այն ասպետները, որոնք պատրաստ էին սպանել այլադավաններին՝ իրենց, ինչպես իրենց էր թվում, հանուն Քրիստոսի արդար կռվում, այժմ կռվում են խոսքով, շարունակում են կապկպել խավարի ուժերին և կռվել նրանց դեմ մի փոքր այլ միջոցներով:
Աստվածամայր
8. Եվ եթե նրանց ասվի, որ նրանք ճիշտ չեն վարվում Բուդդայի և Քրիստոսի ուսմունքների տեսակետից, ապա նրանք երբեք ձեզ չեն հավատա: Որովհետև դա՛ է նրանց գիտակցության մակարդակը: Եվ այն էներգիան, որ պարունակում է նրանց էլեկտրոնային գոտին, պետք է սպառի իրեն. այն կվերադառնա նրանց կրկին ու կրկին տարբեր մարմնավորումների ընթացքում, քանի դեռ նրանց գիտակցությունը չի հասնի այն աստիճանին, որի վրա կսկսեն հասկանալ այս աշխարհում տեղի ունեցող ճակատամարտի իրական իմաստը:
Աստվածամայր
9. Ճակատամարտը կշարունակվի, քանի դեռ մարդկության գիտակցությունն ինքը թույլ է տալիս, որ այն տեղի ունենա հենց իր մեջ:
Աստվածամայր
10. Աշխարհն մարդու գիտակցության արտացոլանքն է: Եվ այն անհատն, ով հասնում է Բուդդայի գիտակցությանը, այն անհատն, ով մեդիտացիաներով հասնում է այն վիճակին, որը կոչվում է նիրվանա, հասկանում է, որ այդ վիճակում չկա ոչ մի պայքար: Այդ վիճակում գոյություն ունի միայն սեր, ներդաշնակություն, երանություն, բերկրանք. բոլոր այն Աստվածային որակները, որոնք  մթագնված չեն մարդկային գիտակցության ստորին վիճակներով:
Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն

Комментариев нет:

Отправить комментарий