воскресенье, 20 декабря 2020 г.

ՆՈՐ ՈՒՂԵՐՁ ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻՑ (19.12.2020 թ.)

 

Մոլորակի ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում պահպանել ձեր Բոցը

 


Սանատ Կումարա

19 դեկտեմբերի, 2020 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Այսօր, սիրելինե՛րս, Ինձ հաջողվեց Կարմայական Վարչությանը համոզել, որ այս Ուղերձը տալն անհրաժեշտություն է: Մեր Ուսմունքն ամբողջական չէր լինի, եթե Մենք չշոշափեինք ևս մեկ կարևոր ասպեկտ:

Նախ՝ Ես կուզենայի, որ դուք հասկանաք, որ Մեր ամբողջ Ուսմունքը տրվում է Մարդկության նկատմամբ Սիրո խորագույն զգացմունքով:

Մենք արդեն ասել ենք, և Ես նորից կկրկնեմ. մարդկային գործունեության ամենակարևոր ոլորտը՝ ոգեղեն ոլորտն է: Մարդկային կյանքի մյուս բոլոր ոլորտների բարեհաջողությունը կախված է այն բանից, թե որքանով է կարգուկանոն հաստատված ոգեղեն ոլորտում:

Ուստի այսօր Մենք կանդրադառնանք մի նրբին ու չափազանց կարևոր թեմայի՝ Մեր Ուսմունքի հետևորդների շրջանում որոմը հատիկից ջոկելու խնդրին:

Ուսմունքը Մեր դեսպանորդի միջոցով ձեր աշխարհ մուտք գործեց արտակարգ թողության շնորհի միջոցով, որը շնորհված էր Տիեզերական Խորհուրդի կողմից:

Այս կրիտիկական ու բեկումնային ժամանակահատվածում Երկիրը կարիք ուներ Հինավուրց Ուսմունքի նորացված մատուցման, որպեսզի ոգեղեն ոլորտում կարգուկանոն հաստատվելուց հետո նույնը տեղի ունենար նաև մարդկային գործունեության մյուս բոլոր ոլորտներում:

Մեր Ուսմունքի մատուցման հենց առաջին տարիներից Մենք բախվեցինք այն բանին, որ այն անհատականությունների 90 տոկոսը, որոնց Մենք նախապատրասել էինք այդ առաքելության համար, և որոնք նախքան մարմին առնելը որոշակի պարտավորություններ էին ստանձնել, այդ պարտավորություններն ի կատար ածելու ժամանակի վրա հասնելուն պես մեկը մյուսի հետևից սկսեցին լքել Մեր դեսպանորդին: Երևի հասկանում եք, որ Մեր առաքելության իրականացումը չի կարող միայն մի մարդու հույսին թողնված լինել: Լավ ուսուցանված ու նախապատրաստված լուսակիրների մի ամբողջ ջոկատ որոշակի ուղղություններով պետք է օգներ Մեր դեսպանորդին:

Եվ ահա առաջին մի քանի տարվա ընթացքում գործնականում բոլոր նրանք սկսեցին չկատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Ըստ էության, հրեշավոր դավաճանություն տեղի ունեցավ: Այդ դավաճանությունն անուղղելի ծանր բեռի պես նստեց նշված անհատականությունների հոգիների վրա: Ավելի մեծ ցավ չկա, քան այն պահը, երբ նրանք կկանգնեն Կարմայական Վարչության առջև ու կիմանան իրենց կատարած հանցանքի մասին:

Մենք ստիպված եղանք շտապ կարգով՝ տառացիորեն հընթացս, փոխել առաքելության պլանը՝ իրականացնել այն, բայց կրճատված ձևով:

Հաջորդը, որին Մեզ վիճակվեց բախվել, այն անահատականություններն էին, որոնք մտան Մեր Ուսմունքի դրոշի տակ, գեղեցիկ խոսքեր ասացին և նույնիսկ փորձեցին զբաղվել մեր գործերով: Սակայն նրանք գառան մորթի հագած գայլերն էին:

Դարեր շարունակ այդ անհատականությունները ձախողել են Մեր առաքելությունները՝ գործելով հոգևոր համայնքներում, վանքերում ու մեր առաքելություններին կից կառույցներում:

Եվ ահա նրանք վերջապես մարմին են առել որոմը հատիկից ջոկելու այս ժամանակահատվածում: Վտանգն այն է, որ այդ անհատականությունները կործանարար ձևով են ազդում թույլ հոգիների վրա և նույնիսկ սպանում են այդ հոգիներին: Այս անգամ մենք արդեն տեսնում ենք նրանց գործունեության բացահայտ պտուղները: Ըստ էության, հենց նրանց անմիջական միջամտությամբ էր, որ մեր առաքելությունը Ռուսաստանում չիրականացավ, և մյուս երկրներն էլ էապես տուժեցին:

Բայց հիմա արդեն Կարմայական Մեծ Վարչությունն անհերքելի փաստերի է տիրապետում, որոնք թույլ կտան Մեզ հակադիր ուժերին կանգնեցնել Կարմայական Դատարանի առաջ: Մեր դեսպանորդին Ես իշխանություն եմ տալիս բացահայտելու այդ անհատականությունների անունները: Դա չի նշանակում, թե ամեն ոք կարող է օգտվել նման իրավունքից: Մի՛ դատեք, որ չդատվեք: Սակայն կոնկրետ այս իրավիճակում անուններ տալն անհրաժեշտ է, քանի որ շատերն են հետևում նրանց արարմունքներին, շատերն են հավատում գառան մորթով գայլերին, ենթարկվում նրանց ու կորցնում իրենց հոգիները: Որոշներն էլ, տեսնելով այդ անհատականությունների գործած ապօրինությունները՝ տարակուսում են, թե ինչու՞ են նրանք գտնվում Մեր Ուսմունքի հետևորդների շարքերում: Եվ դա շատ լուսավոր հոգիների հեռու է վանում Մեր Ուսմունքից:

Ես շատ լավ հասկանում եմ, որ այդ անհատականությունները կարող են վրեժ լուծել Մեր դեսպանորդից՝ կիրառելով իրենց փորձված հնարքները՝ սուտը, զրպարտանքը, հեղինակազրկումը: Բայց քանի որ Մեր դեսպանորդն անբաժան է Մեր Ուսմունքից, ապա նրանց վրեժը հարվածի տակ կդնի Մեր Ուսմունքը: Իսկ դա կնմանվի այն բանին, թե ինչպես Մովսեսը, սարից իջնելով, տեսավ Ոսկե Հորթի շուրջ պար բռնածներին և զայրացած ջարդուխուրդ արեց Աստծո ձեռքով գրված և Աստծո Օրենքները պարունակող քարե տախտակները:

  Երևում է դեռ չէր հասել այն ժամանակը, որ Մեր Ուսմունքը տրվի ձեր աշխարհին: Ներկայիս աշխարհը չափազանց խավար ու անհյուրընկալ եղավ բարձր Ուսմունքի համար:

Մենք չենք կարող թույլ տալ, որ Մեր Ուսմունքի շուրջ խռնվեն այնպիսի զազրելի բաներ, ինչպիսիք են՝ գողությունն ու թալանը, խաբեբայությունը, դավաճանությունը, զրպարտանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունքը Մեր դեսպանորդի նկատմամբ:

Հարկ է նշել նաև, որ մեր, այսպես կոչված, հետևորդների մեծ մասը բոլորովին չեն տարբերվում Մովսեսի օրոք Ոսկե Հորթի շուրջ պար բռնածներից: Նրանք Մեր Ուսմունքը սպառողների դերում են և Մեր Ուղերձները կարդում են այնպես, կարծես դա հերթական զվարճանք լինի իրենց համար, որից հետո անմիջապես վազում են ուրիշ, ավելի նրբակազմ հոգևոր հաճույքների հետևից: Նման հոգևոր սպառողներն արժանի չեն, որ մոտենան Մեր Ուսմունքին: Ժամանակն է, որ ապականված հոտից առանձնացվեն առողջները:

Ճիշտ ժամանակն է, որ Մեր դեսպանորդը Մովսեսի նման բացականչի. «Ով Աստծունն է, թող մոտենա ինձ...»: Երևի հիշում եք, թե ինչ կատարվեց նրանց հետ, ովքեր շարունակեցին պարել Ոսկե Հորթի դիմաց[1]:

Սակայն ձեր ժամանակներում դավաճաններին սրով պատժելու կարիք չի զգացվի: Բավական է թուլացնել կարմայի զսպօղակը, և Երկիրը կթաղվի խավարի ծածկոցի տակ: Ոսկե Հորթի պաշտպանները մարդկության ոչնչացման համար բազմաթիվ նրբակերտ զենքեր են ստեղծել: Հենց այդ զենքերով էլ կոչնչացվեն Ոսկե Հորթի շուրջ ժամանակակից պարողները:

Ընդամենը մի բուռ ընտրյալներ կան, որոնք հավատարիմ են մնացել Աստծուն, Վեհապետներին ու Մեր դեսպանորդին: Քանի դեռ Մեր հավատարիմ սպասավորների չակրաներում վառվում են լուսատու ջահերը՝ Երկիր մոլորակի կենսահոսքերի փրկության հույսը չի մարի:

Ուստի այսօր Ես ձեզ եմ դիմում, ո՜վ, իմ արծվաբնի սիրելի ձագե՛ր: Հենց ձեզ է վիճակված, որ վիթխարի չափերով լարեք ձեր բոլոր ուժերն ու կարողությունները, որպեսզի փրկվեն ձեր շրջապատում եղած այն հոգիները, որոնք դեռ պահպանել են իրենց հավատն ու նվիրվածությունը:

Առանց ոգեղեն ոլորտում կարգուկանոն հաստատելու՝ հնարավոր չէ կարգուկանոն հաստատել մարդկային գործունեության մնացած ոլորտներում: Անազնիվ, ստաբարո մարդիկ և նրանք, որոնք հարգանք չունեն Հիերարխիայի և Մեր դեսպանորդի նկատմամբ, չեն կարող անհրաժեշտ փոփոխություններ մտցնել ոգեղեն ոլորտում: Իսկ առանց այդ փոփոխությունների՝ հնարավոր չէ աստվածային փոփոխություններ իրականացնել համայն աշխարհում:

Ծանր ժամանակներ են սկսվում: Հիշեցնեմ, որ դրանք պայմանավորված են մարդկային հանրության առավել գիտակից ու առաջավոր հատվածի կատարած ընտրությամբ: Այս բարդ ժամանակներում մարմնավորման էին ուղարկվել լավագույնները: Շատ ցավալի է, որ նրանց մեծ մասը կա՛մ դավաճանություն գործեցին, կա՛մ Ուղուց շեղվեցին՝ գայթակղվելով Ոսկե Հորթի շուրջ պար գալու գործով:

Փոխարենը հիմա պարզորոշ տեսանելի է, թե ինչպես է մարդկության լավագույն մասի կատարած ընտրությունն անդրադառնում ոչ միայն ամբողջական երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի ճակատագրի վրա:

Վերջում կոչ եմ անում Մեր նիրյալներին ու հավատարիմ մնացածներին, որ պատրաստվեն ծանր ժամանակներին: Մոլորակի ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում պահպանել ձեր Բոցը:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Եվ եթե մարդկության նկատմամբ իմ մեծագույն Սերը չլիներ, Ես այսօր չէի գա, որպեսզի աշխարհի իրավիճակը պարզաբանող Ուղերձ տամ:

ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2020 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը



[1] հատվածներ Աստվածաշնչից

1 комментарий: