Վերջին
2000 տարվա հայության բարքն ու ապրելակերպն, ըստ իս, ամենադիպուկը
բնորոշել է Հովհաննես Թումանյանը՝ իր «Անբախտ վաճառականները» հանճարեղ
բալլադով: Այս ամբողջ ընթացքում սերնդե-սերունդ մեր հայրենակիցների մի մասը
«ճայի» կարգավիճակով են հանդես գալիս, մի մասը՝ «չղջիկի», մի փոքր մասն
էլ՝ «աղա փուշի»: Իհարկե, մշտապես եղել են նաև մի քանի «կողքից դիտողներ»,
բայց նրանց երբեք չի հաջողվել որևէ կերպ փոխել համազգային դրսևորումների և
ուժերի վերը նշված կայուն հարաբերակցությունը:
Բնական է, որ նման իրավիճակում ազգային վեհ գաղափարներից ու նպատակներից խոսելը միանգամայն ավելորդ և անհույս գործ է... Ազգի համար միակ փրկությունը կարող է լինել այն, որ «ճայը» զրկվի ծովից, «չղջիկը»՝ խավարից, «աղա փուշը»՝ նյութական հարստությունից:

Комментариев нет:
Отправить комментарий