Այն
հանգամանքը, որ «Նախախորհրդարան» կոչված կառույցի անդամները որևէ կերպ չեն
նպաստում և չեն արձագանքում ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵ պահանջելու
նպատակով համաժողովրդական Շարժում ծավալելու հրատապ անհրաժեշտությանը,
լուրջ կասկածներ է հարուցում առ այն, որ այդ կառույցը կցանկանար որևէ
գաղափարի շուրջ համախմբված տեսնել հայ ժողովրդին: Ընդհակառակը՝ նրանց
ծրագրած «ճանապարհային քարտեզը» և դրանից
բխող պատեհապաշտ պոռթկումները վկայում են այն մասին, որ այդ կառույցը
նպատակամղված ձևով դրսի պատվեր է կատարում, այն է՝ ամեն հարմար առիթով
պառակտել հայ ժողովրդին, սերմանել «մայդանական» տրամադրություններ ու
խժդժություններ և դրանց ալիքի վրա փորձել զավթել իշխանությունը:
Խիստ կասկածելի է նաև այն, որ «Նախախորհրդարանի» ծրագրի մեխը Հայաստանում ժողովրդավարության «բարենորոգումն» է, այնինչ կառույցի առաջատարները դա անվանում են «արմատական փոփոխություն կառավարման համակարգում»:
Ուրախ կլինեի, եթե «Նախախորհրդարանի» անդամներից որևէ մեկը կարողանար լուրջ փաստեր ու փաստարկներ ներկայացնել՝ սույն հիմնավոր կասկածները փարատելու համար:

Комментариев нет:
Отправить комментарий