воскресенье, 3 августа 2014 г.

ԲԱՐՁՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



Սույն Վարդապետությունը մի հայացք է հասարակության ներկա վիճակի պատճառների մասին, սահմանում է արժեհամակարգային կողմնորոշիչներն ու հիմնարար հասկացությունները և ելք է առաջարկում գաղափարաբանական ճգնաժամից դուրս գալու համար:
Վարդապետությունն իր մեջ պարունակում է բարձր բարոյականությամբ առաջնորդվող հասարակության գաղափարաբանական հայեցակարգը, որը որպես հիմք կարող է ծառայել.
պետական քաղաքականության ձևավորման համար;
իրավական դաշտի կատարելագործման համար;
  բարոյականության բարձրացման բնագավառում նպատակային ծրագրերի մշակման համար:


1. Հասարակության ներկա վիճակի պատճառները.

Մարդկային հասարակությունը համամոլորակային ճգնաժամ է ապրում: Այն արտահայտվում է բոլոր բնագավառներում՝ քաղաքականության և տնտեսության մեջ, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում, ընտանիքում, մարդկային փոխհարաբերություններում և այլուր: Ցանկացած ճգնաժամի առաջնային պատճառը՝ ինչպես հասարակության առանձին անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության բարոյականության անկումն է կամ բացակայությունը:
Այնինչ բարոյական կողմն ամրագրված է գործնականում բոլոր երկրների Սահմանադրություններում, և բարոյական հիմքերն առկա են ինչպես ամեն մի փիլիսոփայական ուսմունքում, այնպես էլ ամեն մի համաշխարհային կրոնում:  Սակայն «տեսության» և «գործնական կյանքի» միջև հսկայական անդունդ գոյություն ունի:
Ո՞րն է դրա պատճառը... Մենք այն կարծիքին ենք, որ դա պայմանավորված է  աշխարհակառույցի Օրենքների վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայությամբ, և այդ  չիմացության հետևանքով՝ այն հիմնարար հասկացությունների խեղաթյուրմամբ, որոնք պետք է ընկած լինեն ցանկացած զարգացող հասարակության կառուցման հիմքում:
Թեև ժամանակակից հասարակությունը առանձին բնագավառներում մասնակիորեն զարգանում է, սակայն, ամբողջությամբ վերցրած, հետաճ է ապրում: Սա մի սպառողական հասարակություն է, որում անհարկի ուռճացվում են առավելապես նյութական բարիքների ոլորտի ցանկություններն ու հաճույքներ ստանալու ծարավը: Մարդկանց գլխավոր գերակայությունը նյութական շահն է, իսկ տարրական շատ հասկացություններ մեկնաբանվում են իրենց հակառակ իմաստով:
Սպառողական և բարձր բարոյական  հասարակություններում հիմնարար հասկացությունների ըմբռնումների պարզ համեմատությունը կարող է ելք ցույց տալ համաշխարհային ճգնաժամից դուրս գալու համար, որն ընդգրկել է աշխարհի բոլոր երկրները:


2. Սպառողական և բարձր բարոյական հասարակություններում առկա
հիմնարար հասկացությունները

«Աստված» հասկացությունը - Սպառողական հասարակությունում այդ հասկացությունն օգտագործվում է կրոնի ինստիտուտի միջոցով ժողովրդական զանգվածներին կառավարելու և հնազանդ պահելու համար: Հաճախ Աստծո  պաշտամունքը ձևական բնույթ է կրում՝ կապվելով միայն կրոնական ծեսերի պահպանման հետ:
Օբյեկտիվ իմաստով՝ Աստված այն Բարձրագույն Օրենքն է, որով կառավարվում է համայն Տիեզերքը: Ամեն ինչ ենթակա է այդ Օրենքին: Դրանով առաջնորդվելն անհատին թույլ է տալիս զարգանալ հոգեպես և պարոյապես:
Աստծո գոյության հարցն աստիճանաբար կրոնափիլիսոփայական դատողությունների բնագավառից անցնում է գիտական հետազոտությունների բնագավառ:
Այսպես, աշխարհում գոյություն ունեն մեծ քանակությամբ հիմնարար ֆիզիկական հաստատուններ (գրավիտացիոն, էլեկտրամագնիսական, միջուկային և այլն): Տրաբեր երկրների մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, աստղաֆիզիկոսների (Վ. Ա. Նիկիտին, Ս. Վայնբերգ, Ռ. Բրոյեր, Ֆ. Դայսոն, Դ. Պոլկինհորն, Գերշել, Դ. Ջին և այլք) ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այդ հաստատուններից յուրաքանչյուրի թեկուզ ամենաչնչին փոփոխությունը կհանգեցներ Տիեզերքի կործանմանը: Այդ բնագավառի գիտական հետազոտությունները գիտնականներին թույլ են տալիս եզրակացնելու, որ գոյություն ունի Գերբանականություն, որը կառավարում է համայն Տիեզերքը:
20-րդ դարի ականավոր ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Կոմպտոնը մի առիթով ասել է. «Հավատն սկսվում է այն բանի իմացությամբ, որ Բարձրագույն Բանականությունն է ստեղծել համայն Տիեզերքն ու մարդուն: Ինձ համար դժվար չէ դրան հավատալ, քանի որ պլանի առկայության և, հետևաբար, Բանականության փաստն անառարկելի է: Տիեզերքում առկա կարգուկանոնը, որը ծավալվում է մեր հայացքի դեմ, ինքնին վկայում է «Ի սկզբանէ էր Բանն» ամենամեծ ու վեհ պնդման ճշմարտացիության մասին»:
Տարբեր ժամանակներում նմանատիպ պնդումներով են հանդես եկել նաև Ալբերտ Այնշթայնը, Չարլզ Դարվինը, Դ. Ուոթսոնը, Ֆ. Կրիկը, ռուս պրոֆեսոր Պ. Պ. Գարյաևը, [հայազգի բնագետ Հովհաննես Դավթյանը - թ.] և աշխարհի շատ ուրիշ գիտնականներ:

«Ֆիզիկական աշխարհ» հասկացությունը - Ժամանակակից հասարակությունում այն պատկերացումն է տարածված, որ կա միայն ֆիզիկական աշխարհը, որը հնարավոր է տեսնել, շոշափել և հետազոտել՝ բաժանելով բաղադրյալ մասերի, ուստիև հասարակության ամբողջ գործունեությունը սահմանափակվում է այդ աշխարհով:
Սակայն գիտնականներն ապացուցել են, որ «ֆիզիկական աշխարհը՝ սառցալեռան միայն վերջրյա մասն է»: Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի ֆիզիկոս Կ. Ռուբիան պնդում է,  որ տեսանելի մատերիան ամբողջ Տիեզերքի սոսկ մեկ միլիարդական մասն է: Տիեզերքն անհամեմատ ավելի լայնարձակ է, և գիտնականներն ապացույցներ են բերում նրանում կյանքի գոյության նոր մակարդակների մասին: Ռուս գիտնական Ս. Վ. Զենինի հայտնագործությունը մատերիայի տեղեկատվական-փուլային վիճակի վերաբերյալ, անգլիացի ֆիզիկոս Դ. Բոմի զարգացրած տեսությունը Տիեզերքի հոլոգրաֆիականության վերաբերյալ, ռուս գիտնականներ Գ. Ի. Շիպովի և Ա. Ե. Ակիմովի բացահայտումները ֆիզիկական վակուումի և տորսիոնային դաշտերի բնագավառներում՝ վկայում են համայն Տիեզերքի բազմամակարդակ կառուցվածքի և դրա բանական կառավարման գոյության մասին:
«Մարդ» հասկացությունը - Սպառողական հասարակությունում մարդը դիտարկվում է որպես մատերիական աշխարհի մի մաս: Նա ունի «սկիզբ» (ծնունդ) և «վերջ» (մահ), ճիշտ այնպես, ինչպես սկզբնավորվում և ոչնչանում են ֆիզիկական աշխարհի բոլոր առարկաները կամ պրոցեսները: Եվ քանի որ մեծամասնության պատկերացմամբ մարդուն կյանքը մեկ անգամ է տրվում, ուրեմն պետք է այդ կյանքն ապրել հնարավոր բոլոր հաճույքներով ու վայելքներով: Մեկ կյանքի ընթացքում հնարավոր չէ կատարելության հասնել, հետևաբար իմաստ չունի ձգտել բարձր բարոյականության, ինչը պահանջում է ներքին սահմանափակումներ ու ինքնակարգապահություն:
Սակայն եթե հաշվի առնենք, որ համայն Տիեզերքը լինելիական տարբեր ոլորտներից կազմված բարդագույն բազմամակարդակ համակարգ է, ապա դրանից կհետևի, որ մարդն էլ է բազմաչափ: Կ. Գ. Կորոտկովի մշակած գազապարպումային վիզուալիզացիայի համակարգչային տեխնալոգիան, որը հիմնված է Կիրլյանի էֆեկտի վրա, պարզորոշ ցույց են տալիս, որ մարդն ունի էներգետիկական բաղադրիչ՝ կենսադաշտ, որում արտացոլվում են նրա մտքերն ու զգացմունքները:
Մարդն իր մահկանացու մասից բացի ունի նաև անմահ մաս, որն էվոլյուցիա է ապրում բազմաթիվ մարմնավորումների ընթացքում: Այդ բազմաթիվ կյանքերի ընթացքում մարդը փորձ է կուտակում, զարգացնում իր լավագույն հատկանիշները և, պատճառահետևանքնային կապերի բերումով, վայելում է իր արարքների հետևանքները, որոնք նա կատարել է ոչ թե միայն ներկա, այլ նաև նախորդ կյանքերի ընթացքում: Եթե մարդն իմանար, որ մի անգամ չի ապրում, ապա լրջորեն կմտորեր՝ նախքան որևէ անբարոյական արարք թույլ տալը: Նա կհասկանար, որ եթե նախորդ մարմնավորման ժամանակ որևէ մեկին վիրավորել է, ստորացրել է, խաբել կամ սպանել, ապա իր հաջորդ կյանքում հենց ինքը կվիրավորվի, կստորացվի, կխաբվի ու կսպանվի:
Ռեինկարնացիայի (վերամարմնավորման) հարցերի նկատմամբ 1960 թվականից սկիզբ առած գիտական մոտեցման զարգացումը, «նախկին» կյանքերի հետազոտման նպատակով 1980 թվականին միջազգային Ասոցիացիայի կազմավորումը, որում իրենց ներդրումն են ունենում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և շատ այլ երկրների գիտնականներ, թույլ են տվել վավերագրորեն հաստատել նախորդ կյանքերից վերապրված հիշողությունների հազարավոր դեպքեր: Օրինակ՝ ամերիկացի բժիշկ Ստիվենսոնը 40 տարվա ընթացքում հետազոտել է երեխաների կողմից իրենց նախորդ կյանքերը հիշելու 3000 դեպքեր:

Մանկապարտեզներում ու դպրոցներում աշխարհակառույցի պատճառահետևանքային կապերի և մարդու անմահ մասի վերածննդին վերաբերող ընդամենը երկու Օրենքների դասավանդումը մեկ-երկու սերնդի կյանքի ընթացքում արմատապես կփոխեր հասարակությունը և նրան կուղղորդեր բարոյական ուղով:

Այս երեք հասկացությունները համեմատաբար մանրամասն դիտարկելուց հետո՝ մնացածները (ներառյալ այդ երեքը) ակնառու և համառոտ ներկայացնում ենք աղյուսակի տեսքով.


Սպառողական հասարակության գաղափարաբանությունը
Բարոյական հասարակության գաղափարաբանությունը
Աստված
Այս հասկացությունն օգտագործվում է կրոնի ինստիտուտի միջոցով ժողովրդական զանգվածներին ղեկավարելու և հնազանդ պահելու համար: Հաճախ Աստծո  պաշտամունքը ձևական բնույթ է կրում՝ կապվելով միայն կրոնական ծեսերի պահպանման հետ
Բարձրագույն Օրենք է, որով կառավարվում է համայն Տիեզերքը: Ամեն ինչ ենթակա է այդ Օրենքին: Դրանով առաջնորդվելն անհատին թույլ է տալիս զարգանալ հոգեպես և բարոյապես
Ֆիզիկական աշխարհ
Կա միայն ֆիզիկական աշխարհը, և հասարակության ամբողջ գործունեությունը սահմանափակված է դրանով
Ֆիզիկական աշխարհը՝ «սառցալեռան վերջրյա մասն է»: Ամբողջ տիեզերքն անհամեմատ ավելի լայնարձակ է
Մարդ
Մահկանացու է: դիտվում է որպես կենսառոբոտ, հիմնական բանվորական ռեսուրս, «պտուտակ» պետական համակարգում
Ֆիզիկական մարմնից բացի ունի նաև անմահ մաս, որն էվոլյուցիա է ապրում բազմաթիվ մարմնավորումների ընթացքում
Հասարակությոն
Հանդուրժում է ռասայական, ունեցվածքային, կրոնական և այլ անհավասարություններ
Մարդկությունը ժողովուրդների բարեկամության հանրագումարն է
Ազատություն
Դրսևորվում է Բարձրագույն Օրենքի խախտումով: Ամենաթողություն, ցանկությունների ու վայելքների բավարարման չարաշահում
Բարձրագույն Օրենքին ենթարկվելու գիտակցված անհրաժեշտություն: Գործելու անսահմանափակ ազատություն այդ Օրենքի շրջանակներում
Իշխանություն
Հնազանդ է պահում ժողովրդին, հետևում քաղաքական կոնյուկտուրային, ծնում կաշառակերություն և իշխանական պայքար: Պաշտոնները վաճառվում են
Իշխանությունը պատվաբեր պարտականություն է: Հասարակության լավագույն ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում՝ իրենց բարոյական արժանիքներին համապատասխան
Ֆինանսներ
Կառավարման, մանիպուլյացիաների, վերահսկողության և կեղեքման միջոց են
Ֆինանսները ժամանակավոր երևույթ են հասրակության զարգացման տվյալ փուլում (փոխանակային համարժեք, հաշվառման և բախշման միջոց)
Աշխատանք
Դրամ վաստակելու միջոց

Աշխատանքը բարձրագույն բերկրանք է, մարդու ստեղծագործական ինքնահաստատման եղանակ
Պատերազմներ
Իշխանության, վերահսկման, հարստության և բնական պաշարների համար պայքար ծավալելու միջոց
Աշխարհ՝ առանց պատերազմի: Միջազգային, հասարակական ու միջանձնական հարաբերություններում բռնություն չկիրառելու սկզբունքի իրականացում
Բժշկություն, առողջապահություն
Բուժումներն ու դեղամիջոցներն օգտագործվում են շահույթ ստանալու համար: Մարդու առողջության նկատմաբ շահագրգռվածության բացակայություն
Նպատակը՝ ամեն մի մարդու առողջ լինելն է: Առողջության հիմքը՝ ներդաշնակությունն է Բնության հետ
Կրթություն, դաստիարակություն
Աշխատուժի վերարտադրության և քաղաքացիների մեջ պետությանն անհրաժեշտ հատկանիշների դաստիարակման միջոց
Ամեն մարդ պետք է ստանա հնարավորինս բազմակողմանի կրթություն, որը միջոց է ծառայում անձի ներքին ներուժը բացելու համար
ԶԼՄ
Զանգվածային գիտակցության հետ ձեռնածություններ անելու միջոց են: Կատարում են իշխանավորների սոցիալական պատվերները: Նպաստում են բնակչության ապուշացմանը
Նպաստում են հասարակության յուրաքանչյուր անդամի մտահորիզոնի ընդլայնմանը: Շատացնում և խորացնում են գիտելիքները
Արվեստ
Արտացոլում է հասարակության անբարոյական նկարագիրը

Ստեղծում է բարձր բարոյականության և առաքինության նմուշներ, բարձրացնում է մարդկանց գիտակցությունը
Գիտություն
Ծառայում է ֆինանսական ընտրանու շահերին: Գիտական հայտնագործություններն օգտագործվում են եկամուտներ ստանալու և ռազմական նպատակներով

Ուսումնասիրում է տիեզերակառույցի օրենքները, մարդկանց օգնում է առաջնորդվել դրանցով: Բոլոր գիտական նվաճումներն ու մշակումներն ուղղված են մարդու կյանքի բարելավմանը
Ընտանիք
Ընտանիքի այլասերում: Միասեռական ընտանիքների, սեռական շեղումների առաջացում
Հասարակության և պետության հիմքն է

Ազատ ժամանակ
Օգտագործվում է հաճույքներ ստանալու և դատարկ զվարճությունների համար
Օգտագործվում է կրթական մակարդակը բարձրացնելու և ինքնակատարելագործման համար




3. Հասարակության բարոյական ճգնաժամից դուրս գալու ուղիները

Բարոյական սկզբունքների վրա կառուցված պետությունները միշտ ունեցել են սոցիալական, տնտեսական և քաղաքական գերազանցություն, ինչը հանգեցրել է դրանց բարգավաճմանն ու բարեկեցության աճին: Ուստի ցանկացած ճգնաժամից դուրս գալու ելքը՝ ժողովրդի բարոյական մակարդակը բարձրացնելն է: Երբ մարդն ավելի ու ավելի բարոյական է դառնում, հենց ինքն էլ ինքնաբերաբար սկսում է հրաժարվել այն ամենից, ինչն անբարո է համարվում:
Ներկայումս ԶԼՄ-ները տոն են տալիս մարդկանց ամենաստոր քմայքներին՝ քարոզելով կոպտություն, ծխելու նկատմամբ հակում, բռնություն, սեքսուալ չարաշահումներ ու շեղումներ և այլն: Սակայն պետությունն իր մեջ ուժ է գտել ամենաբարձր մակարդակով պայքար ծավալելու բնակչության հարբեցողույթան և թմրամոլության դեմ: Հաջորդ քայլը պետք է դառնա այն, որ հեռուստատեսություն, ռադիո և տպագիր մամուլի էջեր ներթափանցեն արվեստի ու մշակույթի ավելի բարձր, բարոյական ու գեղեցիկ նմուշներ, որոնք աստիճանաբար պետք է դուրս մղեն (և ոչ թե արգելեն) ստորությունը, կոպտությունն ու բռնությունը ժողովրդի գիտակցությունից, հետևաբար՝ նաև պետության կյանքի բոլոր բնագավառներից:
Անհրաժեշտ է ժողովրդի գիտակցության մեջ սեմանել Աստծո ըմբռնումը՝ որպես բարձրագույն բարոյական Օրենք, որը գործում է համայն Տիեզերքում: Բարոյականության վերածննունդը պետք է դառնա ազգային ծրագիր, ազգային գաղափարախոսություն և քարոզվի բոլոր մակարդակներում ու բոլոր հնարավոր միջոցներով:
Արտաքին աշխարհը հայելի է, որում արտացոլվում է մեր գիտակցությունը:
Կատարյալ գիտակցությանը համապատասխանում է կատարյալ աշխարհ:
Անհրաժեշտ է պետական մակարդակով քարոզել այնպիսի բարոյական հասկացություններ, ինչպիսիք են՝ պատիվը, անկեղծությունը, բարությունը, համեստությունը, բարյացակամությունը և այլն: Պետական մակարդակով պետք է ասել. «Դուք բարոյական մարդիկ եք և պետք է ձգտեք դեպի բարին ու բարիքը: Ձեր շուրջը եղած ամեն ինչը պետք է բարեփոխվի ձեր իսկ կատարելագործվելու շնորհիվ...» Եվ ընդամենը մի քանի տարի հետո իրավիճակը կսկսի փոխվել դեպի լավը:
Ծրագիրը կարող է արտահայտվել նաև ամենապարզ ձևով՝ «Ես բարոյականության կողմնակից եմ...», «Ես ապրում եմ խղճի մտոք...»
Մեր երկիրը պետք է բարոյականության չափանիշ դառնա աշխարհի համար...
Եկե՛ք համատեղ ջանքերով բարոյականությունը դարձնենք կյանքի նախահիմք...

Բիչկով Ա. Վ., «ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
միջազգային հասարակական Շարժման նախագահ
Միկուշինա Տ. Ն.,հասարակական գործիչ,
Լույսի Ուժերի Հիերարխիայի Դեսպանորդ
Սկուրատովսկայա Մ. Լ, մանկավարժական
գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
Իլյինա Ե. Յու., գրող

Ռուսերենից թարգմանեց Խ. Մանասելյանը


Комментариев нет:

Отправить комментарий