Ներկայումս միայն ձեր ջանքերից է կախված մարդկության ապագան
20 հունիսի, 2017 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ես ահա եկել եմ:
Որքան էլ դժվարին լինեն մոլորակի պայմանները, Մենք ձեզ օգնության ենք շտապում: Եվ
մեր ամեն մի հանդիպման ժամանակ ձեզ ենք մեկնում Մեր օգնության ձեռքը:
Անփոփոխ կերպով:
Մշտապես:
Աշխարհների միջով:
Այսօր Ես եկել եմ, որպեսզի պատասխանեմ այն հարցին, որը մտովի կամ բարձրաձայն
հնչեցնում են ձեզնից շատերը. «Ի՞նչ անել... Կա՞ արդյոք որևէ ելք այն փակուղուց,
որին այժմ դեմ է առել մարդկությունը»:
Պաշտելինե՛րս, Ես չեմ հոգնում կրկնելուց, որ ցանկացած իրավիճակից միշտ կա աստվածային
ելք, և ցանկացած խնդիր ունի իր աստվածային լուծումը:
Եթե այդ ելքն ու այդ լուծումը չլինեին, ապա Մենք այսքան ջանք ու էներգիա չէինք
ծախսի, որ գանք ու ձեզ հասցնենք Մեր Խոսքը:
Այժմ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ներկայումս Երկրի վրա մարմնավորվել են
աննախադեպ քանակությամբ լուսակիրներ:
144 000 մարմնավորված լուսակիրներից յուրաքանչյուրը ներուժ ունի հասնելու
Քրիստոս-գիտակցության մակարդակին: Դուք նաև գիտեք, որ դա մարդկային գիտակցության
այն մակարդակն է, որով հնարավոր է դառնում մարդկանց ամենաբարձր մակարդակի
համախմբումը: Ըստ էության, գիտակցության այդ մակարդակն առավելագույն չափով մոտեցված
է Համբարձյալ Դասերին:
Գիտակցության այդ մակարդակում հնարավոր է լուսակիրների ճշմարիտ Ոգեղեն համախմբում:
Դա Սուրբ Հոգու Համայնքի գիտակցության մակարդակն է: Դա նաև Երկրի վրա Լույսի
Եղբայրության գիտակցության մակարդակն է:
Եվ դա է հենց այն մակարդակը, որին անհրաժեշտ է ձգտել-հասնել...
Հենց որ 144 000 լուսակիրները հասնեն Քրիստոսի գիտակցության մակարդակին և միաբանվեն
Երկրի հոգևոր Եղբայրության մեջ, մոլորակի իրադրությունը կփոխվի համարյա
ակնթարթորեն:
Ինչու՞ մինչև այժմ դա տեղի չի ունենում: Ինչու՞ լուսակիրները չեն կարողանում
միաբանվել...
Ես կարող եմ պատասխանել այդ հարցին:
Պատճառը ձեր մեջ փնտրեք: Երբ Միասնության, Եղբայրության և Սիրո Ոգին հառնում է ձեր
սրտերում, ձեր գիտակցությամբ դուք բարձրանում եք Քրիստոս-գիտակցության մակարդակին:
Ձեզնից ամեն ոք ունեցել է պայծառացման, ներքին երջանկության և Բերկրանքի այդպիսի
րոպեներ:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կարողանաք այդ վիճակը պահպանել հնարավորինս երկար
ժամանակով. սկզբում՝ մեկ ժամ, հետո՝ ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև՝ շաբաթների,
ամիսների, տարվա ընթացքում:
Այնժամ վրա կհասնի այն պահը, երբ գիտակցության այդ մակարդակը ձեզ համար բնական
կդառնա, և այլևս ոչ մի պատրվակով դուք չեք ուզենա բաժանվել դրանից: Աշխարհի ոչ մի
հրապուրանք այլևս ունակ չի լինի ձեզ դուրս հանելու աստվածային ներքին Ուղուց:
Իսկ հիմա եկեք միասին խորհրդածենք. ինչու՞, չնայած բոլոր ջանքերին, չի հաջողվում
պահպանել գիտակցության այդ բարձր մակարդակը:
Կան աշխարհում գործող ուժեր, որոնց Մենք անվանում ենք Մեզ հակադիր ուժեր: Այդ
ուժերի խնդիրն է՝ թույլ չտալ մարդկությանը, որ անցում կատարի իր էվոլյուցիոն
զարգացման նոր մակարդակին:
Այդ ուժերը գործում են ինչպես հենց ձեր ներսից, այնպես էլ դրսից: Ուստի,
պաշտելինե՛րս, դժվա՜ր է ոչ միայն գիտակցության արժանավայել մակարդակ պահպանելը,
այլև թեկուզ կարճ ժամանակով դրան հասնելը:
Իսկ ո՞րն է ելքը...
Միայն ամենօրյա գիտակցված ջանքերի գործադրումը՝ Աստծուն մոտենալու համար...
Միայն համառությունը...
Միայն նվիրվածությունն Աստծո Կամքին...
Դուք հստակ պետք է գիտակցեք, որ ներկայումս միայն ձեր ջանքերից է կախված
մարդկության ապագան:
Հարկավոր է միաբանվել անարատության ու նվիրվածության ճերմակահուր-լազուր դրոշի
ներքո:
Անխտիր բոլոր լուսակիրներին է դա վերաբերում...
Միշտ հիշե՛ք. միաբանվելու, համագործակցելու ունակությունը՝ Քրիստոս-գիտակցություն
ձեռք բերելու հայտանիշն է:
Ջրհոսի դարաշրջանի էներգիաները՝ միաբանության, համագործակցության էներգիաներն են:
Ուստի այն ամենը, ինչ Նոր դարաշրջանի էներգիաներին հակառակ է գործում, կսրբվի երկրի
երեսից:
Դա անբեկանելի գործընթաց է:
Ուստի և ձեզ Ուսմունք է տրվում ընտրության մասին:
Ինքներդ եք ընտրում՝ ընթանա՞լ Ուղով, թե՞ արժանանալ խաշամի ճակատագրին:
Դա ձե՛ր ընտրության հարցն է:
Եվ այդտեղ է ձեր պատասխանատվությունը:
Աստված ամենակարող է:
Բայց Նա չի միջամտի ձեր ազատ կամքին:
Եվ եթե ձեր ազատ կամքով դուք որոշել եք ընթանալ դեպի անդունդ տանող ուղով, ապա դա
ձեր ընտրությունն է և ձեր պատասխանատվությունը:
Արդեն իսկ մարմին առած 144 000 լուսակիրները, որոնք ունակ կդառնան պահպանելու իրենց
Քրիստոս-գիտակցության մակարդակը, կփոխեն աշխարհը:
Կա պլան, և կա համապատասխան շարժման ուղղություն:
Ե՛վ ինքներդ ձեզ, և՛ ձեր կողքին եղածներին ամեն օր հիշեցրե՛ք գիտակցության
հնարավորինս բարձր մակարդակ պահպանելու անհրաժեշտության մասին:
Ամեն օր ձգտե՛ք համախմբվել անարատության ու բարոյականության, Աստծո Կամքին
նվիրվածության և դեպի լուսավոր ապագա մղվածության ճերմակահուր-լազուր դրոշի ներքո:
Ես ձեզ հաջողություն եմ մաղթում դեպի Հավերժություն տանող ձեր Ուղու վրա...
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ
Տատյանա Միկուշինա, 2017 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий