Համատիեզերական աստվածային Սիրո գաղափարը ժամանակակից մարդիկ հասցրել են այնքան աղճատել ու խեղաթյուրել, որ քրիստոնեական «Սիրեցե՛ք զմիմյանս» պատգամի նորահայտ ընկալումների պատճառով մի ամբողջ երկիր շատ կարճ ժամանակում կարող է վերածվել ամենաիսկական «սոդոմ-գոմորի»: Մանավանդ, եթե այդպիսի ընկալումներով են առաջնորդվում հենց իրենք՝ տվյալ երկրի կրոնի սպասավորները կամ թեկուզ նրանց մի զգալի մասը:
Եկեղեցու բարենորոգությունն առաջին հերթին պետք է սկսել Սիրո գաղափարի և ազգային-ընտանեկան բարոյական արժեքների վերականգնումով:
Սերն այս կամ այն տեսակի անբնական սեքսի կամ միասեռական անհեթեթ ամենաթողության մեջ չէ:
Սերն ամենուր է, ինչպես և Աստված, եթե անվերապահորեն գործում են համատիեզերական կամ բնական օրենքները: Հակառակ դեպքում՝ սիրուն անմիջապես փոխարինելու են գալիս ատելությունն ու չարակամությունը, իսկ րոպեական հաճույքներին՝ տառապանքներն ու խղճի խայթը: Դրանք դադարում են միայն այնժամ, երբ մարդը վերջնականապես վերածվում է երկոտանի անասունի՝ իսպառ կորցնելով մարդկային արժանապատվությունը: Հենց դա էլ «սոդոմ-գոմորն» է կամ անաստվածության գերագույն աստիճանը:
Խաչիկ-Ապեր
12.07.2018թ.
12.07.2018թ.
Комментариев нет:
Отправить комментарий