Մայտրեյայի փոքր
Վարդարան - 1
Ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի
բավիղից դուրս գալու Ուղին
(Մայտրեյայի 2013 թ-ի դեկտեմբերի 23-ի
թելադրության հիման վրա)
Հանուն
Հոր,
Մոր,
Որդու
և
Սուրբ
Հոգու:
Ամեն
Հավատո
Հանգանակ
Հավատում
եմ
Միասնական
Աստծուն՝
Երկնքի
ու
Երկրի
Արարչին,
որ
ներկա
է
համայն
Կյանքում:
Հավատում
եմ
Նրա
Օրենքի
արդարությանը,
և
հնազանդորեն
ենթարկվում
եմ
Նրա
Օրենքի
Իմաստությանը:
Հավատում
եմ
Երկնքի
Արքայությանը՝
ինչպես
Երկրի
վրա,
այնպես
էլ
Երկնքում:
Հավատում
եմ
Աստծո
Միասնությանը՝
Հոր,
Մոր,
Որդու
և
Սուրբ
Հոգու:
Ամեն
Հայր
մեր
Հայր
մեր,
որ
Երկնքում
ես,
սուրբ
լինի
Քո
Անունը.
քո
Թագավորությունը
գա.
Քո
Կամքը
լինի
Երկրի
վրա,
ինչպես
որ
Երկնքում
է.
մեր
ամենօրյա
հացը
տուր
մեզ
այսօր,
և
ներիր
մեր
մեղքերը,
ինչպես
որ
մենք
ենք
ներում
մեզ
պարտք
եղողներին.
և
մի
տանիր
մեզ
փորձության,
այլ
փրկիր
մեզ
չարից,
քանզի
Քոնն
է
արքայությունը
և
զորությունը
և
փառքը
հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛,
Սուրբ
Կույսդ
Աստվածամայր,
Բարեշնորհ
Մարիամ,
Տերը
Քեզ
հետ
է.
օրհնյալ
ես
Դու
կանանց
մեջ,
և
օրհնյալ
է
պտուղը
որովայնիդ,
քանզի
ծնեցիր
մեր
հոգիների
Փրկչին:
Փառք
Հորը
և
Որդուն
և
Սուրբ
Հոգուն
և
Աստվածամորը,
այժմ
և
միշտ
հավիտյանս:
Ամեն
Հայր մեր
1.
ԵՍ ԵՄ
Մայտրեյան, ձեզ այսօր այցի եմ եկել, որպեսզի Երկրի մարկության հետ կրկին
հաղորդակցվելու զգացմունքն ապրեմ: Քաղցր է ձեզ
այցելելն ու մտածելն այն մասին, որ ամեն մի իմ գալստյամբ մոտենում են Նոր
Ժամանակները, երբ մարդկությունը վերջապես կկարողանա դուրս գալ իր զարգացման
լուսավոր ուղին: Վաղ թե ուշ
խավարի շրջանը հետևում կմնա: Վաղ թե ուշ կգա այն ուրախալի ժամանակը, երբ կկարողանաք
հետ նայել ու գիտակցել այն մոլորությունների ողջ անդունդը, որում մարդկությունը
գտնվել է հազարավոր տարիներով: Ժամը հասել է:
Եկել է արթնացման ժամանակը: Դուք դեռևս ննջում եք և չեք շտապում քաղցր պատրանքի
երազից դուրս գալ: Եկել է նոր
իրականության մեջ արթնանալու ժամանակը: Իսկ այդ նոր իրականության և ձեր
գիտակցության ներկայիս վիճակի միջև ընդամենը մեկ քայլ է ընկած: Մեկ քայլ: Եվ այդ քայլը
դուք անպայման կանեք...
Աստվածամայր
2.
Իսկ այսօր ես
եկել եմ, որ ձեր Ուղու դժվարին հատվածում օգնեմ ձեզ: Եկել եմ, որ պատմեմ ձեր
մասին, աշխարհում ձեր ունեցած դիրքի մասին: Եկել եմ, որ ձեզ հիշեցնեմ, որ
մոտակա ժամանակներում դուք անպայման պետք է կատարեք ձեր վերջնական ընտրությունը:
Իսկ այդ ընտրությունը վերաբերում է այն բանին, թե որոշում եք էվոլյուցիայի ուղով
ընթանալ առա՞ջ, թե՞ գերադասում եք անցյալի գրկում մնալ՝ ընթանալով անցյալի ձախողված
քաղաքակրթությունների ուղով: Այո,
սիրելինե՛րս, անցյալում շատ քաղաքակրթություններ են եղել, որոնք կամեցել են ընթանալ
իրենց ուզած ուղով: Եղել են ոչ միայն ձեր մոլորակում, այլ նաև ուրիշ մոլորակային
համակարգերում:
Աստվածամայր
3.
Էվոլյուցիայի
ամբողջ գործընթացը բաղկացած է ձեր այն նախընտրանքներից, որոնք կատարում եք ինքներդ՝
օժտված լինելով կամքի ազատությամբ: Եթե ձեր ազատ կամքով չառաջնորդվեիք, ապա
կգործեիք ըստ Վեհապետների կամքի և զարգանալ չէիք կարողանա: Քանզի ստիպված կլինեիք
ենթարկվել ուրիշի կամքին: Երբ երեխան
ծնվում է, սկզբնական շրջանում լրիվ կախված է լինում իր ծնողներից. ինքնուրույն չի
կարողանում շարժվել, սնունդ ընդունել: Բայց հետո գալիս է այն փուլը, երբ մեծանալով
երեխաները լքում են հայրական տունը և գործում ինքնուրույն՝ իրենց կյանքի
պատասխանատվությունն ամբողջովին վերցնելով իրենց ուսերին: Սակայն իմաստուն
երեխաները շարունակում են կապ պահպանել իրենց ցեղի ու իրենց ծնողների հետ, որ
խորհուրդներ և օգնություն ստանան: Որոշակի
իմաստով դուք մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս, երեխաներն եք: Ձեզնից յուրաքանչյուրի
ներսում կա մեզնից մի մասնիկ՝ ձեր ապագա Աստվածայնության սաղմը:
Աստվածամայր
4.
Ձեր մեջ կան
անհնազանդ երեխաներ, որոնք մոռացել են իրենց ծագման ու իրենց երկնային
խնամարկուների մասին և այնպես են տարվել պատրանքի իրենց խաղով, որ այդ վիճակում
խիստ դժվարանում են հիշել, թե իրականում ովքեր են իրենք, ինչպես են հայտնվել որբերի
ողբալի վիճակում և ինչ պետք է անեն, որպեսզի վերադառնան Հայրական Տուն: Ի
տարբերություն շատ որբացած հոգիների, որոնք մոլորվել են ձեր աշխարհում՝ կան որոշակի
թվով հոգիներ, որոնք հիշում են իրենց Աստվածային առաքելությունն ու Աստվածային
ծագումը: Հենց այդ հոգիներին եմ ես այսօր դիմում և հանձն առնում նրանց
Ձեռնադրումների Ուղու ղեկավարությունը: Դուք
սակավաթիվ եք, բայց ես ձեզնից յուրաքանչյուրին շատ լավ գիտեմ և ձեզ հետ աշխատել եմ
ձեր ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:
Աստվածամայր
5.
Աշխարհում
ստեղծված ներկայիս իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է հարուցում մեր
հաղորդակցության և մեր կապի համար: Ձեզնից շատերը
մոռացել են ինձ: Բայց ես ձեզ հիշում եմ: Ամեն մեկիդ: Ուստի մերթ ընդ մերթ գալիս եմ,
որպեսզի թարմացնեմ մեր հաղորդակցությունն ու կապը, որը չի ընդհատվել հազարավոր
տարիներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դուք այնքան եք թաղվում պատրանքի մեջ, որ
մոռանում եք Աստծուն և Վեհապետներին, մեր կապը շարունակում է պահպանվել
լինելիության ավելի նուրբ ոլորտներում:
Աստվածամայր
6.
Ձեզնից շատերը
նորից են անցնում իրենց Ուղու թեստերը: Շատերը նույնիսկ չեն էլ կարող գիտակցել, որ
իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան թեստ, որոնցով իրենք
կրկին ու կրկին անցնում են մարմնավորումից մարմնավորում: Իսկ հիմնական
թեստը՝ նյութական որևէ բանի հետ կապվածություն չունենալն է: Եթե չափազանց կապված եք
ձեր երեխաների, ծնողների, սիրելիների, իրեղենի հետ, ապա կյանքի հանգամանքները ձեզ
կզրկեն ձեր կապվածության առարկայից: Գլխավոր
ընտրությունը, որը դուք կատարում եք ձեր կյանքում ու կյանքից կյանք՝ Աստծո աշխարհի
կամ պատրանքային աշխարհի օգտին ընտրություն կատարելն է: Երբ ընտրում
եք պատրանքային աշխարհը, ձեզ կապում եք այդ աշխարհի հետ և շարունակում դրանում
մարմնավորվել: Իսկ եթե
Բարձրագույն աշխարհն եք ընտրում, ապա անցնում եք այդ աշխարհ:
Աստվածամայր
7.
Մեր տիեզերքն
այնպիսի հատկություն ունի, որ ամեն մարդ էվոլյուցիայի սանդուղքին զբաղեցնում է այն
տեղը, որը համապատասխանում է իր գիտակցության զարգացման մակարդակին: Եվ եթե դուք
հայտնվում եք ձեր աշխարհում, ուրեմն այդ աշխարհի հետ կապվածություն ունենալու
պատճառվ դուք մշտապես դա եք ընտրում: Որպես ձեր
Ձեռնադրիչի՝ իմ խնդիրն այն է, որ ձեզ բացատրեմ ձեր կապվածություններն ու ցույց տամ
ձեր Ուղու խոչընդոտները: Եվ միայն այնժամ, երբ ձեր ներսում հաղթահարում եք բոլոր
կապվածություններն ու ձեր էության անկատարությունները, հնարավորություն եք ստանում
անցում կատարելու մի այլ, ավելի կատարյալ աշխարհ:
Աստվածամայր
8.
Աշխարհների
միջև ընկած էներգետիկական սահմանը կարող եք հաղթահարել միայն ձեր թրթիռները
բարձրացնելու շնորհիվ: Սակայն ձեր
աշխարհն ամեն ինչ անում է, որ ձեզ կապի իր հետ: Դուք հավատում եք ձեր պատրանքին, և
այն ձեզ ներկայանում է որպես իրականություն: Ամեն մի նոր
մարմնավորման հետ խաղը բարդանում է, և դուք հայտնվում եք ավելի վատ պայմաններում,
որոնցում պետք է ցուցադրեք ձեր նկրտումն ու վճռականությունը, որպեսզի վերջապես
դուրս գաք պատրանքի թակարդից:
Աստվածամայր
9.
Ձեր պատրանքն
այժմ շատ նրբածածուկ միջոցներ է կիրառում, որպեսզի ձեր գիտակցությունը մշտապես պահի
թրթռանքի ցածր մակարդակի վրա: Այն ամենը, ինչ ձեր կյանքում ձեզ շրջապատում է, դեպի
ավելի բարձր աշխարհներ տանող ձեր Ուղու վրա խոչընդոտներ ստեղծելու նպատակ է
հետապնդում: Ժամանակակից
ցանկացած արտադրություն ստիպում է ձեզ իջեցնելու ձեր թրթիռները և բառացիորեն զոռով
ձեզ հեռացնում է Բարձրագույն աշխարհներից: Ուստի ձեր
խնդիրն է՝ չենթարկվել պատրանքի խորամանկություններին և հոգևոր գործառույթների ու
մեթոդների միջոցով այնպես մարզել հոգևոր մկանները, որ կյանքի ամենադժվարին
իրադրություններում կարողանաք անկախ լինել պատրանքային ուժերից:
Աստվածամայր
10.
Դուք գտվում
եք ձեռնադրումների համար նախատեսված բուրգի ներսում: Եվ ահա ես ձեզ ցույց եմ տալիս
պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու Ուղին: Արդյո՞ք
շատերն են ունակ լսելու ինձ... Ես գիտեմ, որ
իմ նվիրյալ բոդհիսատվաներն ունակ են լսելու և հետևելու ինձ՝ ինչպիսի պատրանքի մեջ
էլ որ գտնվելիս լինեն: Այնտեղ, ուր
մեկն անցնում է՝ կանցնեն միլիոնավոր հոգիներ:
ԵՍ ԵՄ
Մայտրեյան:
Աստվածամայր
Փառք
Հորը
և
Որդուն
և
Սուրբ
Հոգուն
և
Աստվածամորը,
այժմ
և
միշտ
հավիտյանս:
Ամեն
Комментариев нет:
Отправить комментарий