Մոլորակի ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում
պահպանել ձեր Բոցը
Սանատ Կումարա
19 դեկտեմբերի, 2020 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Այսօր, սիրելինե՛րս,
Ինձ հաջողվեց Կարմայական Վարչությանը համոզել, որ այս Ուղերձը տալն անհրաժեշտություն
է: Մեր Ուսմունքն ամբողջական չէր լինի, եթե Մենք չշոշափեինք ևս մեկ կարևոր ասպեկտ:
Նախ՝ Ես կուզենայի, որ դուք հասկանաք,
որ Մեր ամբողջ Ուսմունքը տրվում է Մարդկության նկատմամբ Սիրո խորագույն զգացմունքով:
Մենք արդեն ասել ենք, և Ես նորից կկրկնեմ.
մարդկային գործունեության ամենակարևոր ոլորտը՝ ոգեղեն ոլորտն է: Մարդկային կյանքի մյուս
բոլոր ոլորտների բարեհաջողությունը կախված է այն բանից, թե որքանով է կարգուկանոն հաստատված
ոգեղեն ոլորտում:
Ուստի այսօր Մենք կանդրադառնանք մի
նրբին ու չափազանց կարևոր թեմայի՝ Մեր Ուսմունքի հետևորդների շրջանում որոմը հատիկից
ջոկելու խնդրին:
Ուսմունքը Մեր դեսպանորդի միջոցով
ձեր աշխարհ մուտք գործեց արտակարգ թողության շնորհի միջոցով, որը շնորհված էր Տիեզերական
Խորհուրդի կողմից:
Այս կրիտիկական ու բեկումնային ժամանակահատվածում
Երկիրը կարիք ուներ Հինավուրց Ուսմունքի նորացված մատուցման, որպեսզի ոգեղեն ոլորտում
կարգուկանոն հաստատվելուց հետո նույնը տեղի ունենար նաև մարդկային գործունեության մյուս
բոլոր ոլորտներում:
Մեր Ուսմունքի մատուցման հենց առաջին
տարիներից Մենք բախվեցինք այն բանին, որ այն անհատականությունների 90 տոկոսը, որոնց
Մենք նախապատրասել էինք այդ առաքելության համար, և որոնք նախքան մարմին առնելը որոշակի
պարտավորություններ էին ստանձնել, այդ պարտավորություններն ի կատար ածելու ժամանակի
վրա հասնելուն պես մեկը մյուսի հետևից սկսեցին լքել Մեր դեսպանորդին: Երևի հասկանում
եք, որ Մեր առաքելության իրականացումը չի կարող միայն մի մարդու հույսին թողնված լինել:
Լավ ուսուցանված ու նախապատրաստված լուսակիրների մի ամբողջ ջոկատ որոշակի ուղղություններով
պետք է օգներ Մեր դեսպանորդին:
Եվ ահա առաջին մի քանի տարվա ընթացքում
գործնականում բոլոր նրանք սկսեցին չկատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Ըստ
էության, հրեշավոր դավաճանություն տեղի ունեցավ: Այդ դավաճանությունն անուղղելի ծանր
բեռի պես նստեց նշված անհատականությունների հոգիների վրա: Ավելի մեծ ցավ չկա, քան այն
պահը, երբ նրանք կկանգնեն Կարմայական Վարչության առջև ու կիմանան իրենց կատարած հանցանքի
մասին:
Մենք ստիպված եղանք շտապ կարգով՝ տառացիորեն
հընթացս, փոխել առաքելության պլանը՝ իրականացնել այն, բայց կրճատված ձևով:
Հաջորդը, որին Մեզ վիճակվեց բախվել,
այն անահատականություններն էին, որոնք մտան Մեր Ուսմունքի դրոշի տակ, գեղեցիկ խոսքեր
ասացին և նույնիսկ փորձեցին զբաղվել մեր գործերով: Սակայն նրանք գառան մորթի հագած
գայլերն էին:
Դարեր շարունակ այդ անհատականությունները
ձախողել են Մեր առաքելությունները՝ գործելով հոգևոր համայնքներում, վանքերում ու մեր
առաքելություններին կից կառույցներում:
Եվ ահա նրանք վերջապես մարմին են առել
որոմը հատիկից ջոկելու այս ժամանակահատվածում: Վտանգն այն է, որ այդ անհատականությունները
կործանարար ձևով են ազդում թույլ հոգիների վրա և նույնիսկ սպանում են այդ հոգիներին:
Այս անգամ մենք արդեն տեսնում ենք նրանց գործունեության բացահայտ պտուղները: Ըստ էության,
հենց նրանց անմիջական միջամտությամբ էր, որ մեր առաքելությունը Ռուսաստանում չիրականացավ,
և մյուս երկրներն էլ էապես տուժեցին:
Բայց հիմա արդեն Կարմայական Մեծ Վարչությունն
անհերքելի փաստերի է տիրապետում, որոնք թույլ կտան Մեզ հակադիր ուժերին կանգնեցնել
Կարմայական Դատարանի առաջ: Մեր դեսպանորդին Ես իշխանություն եմ տալիս բացահայտելու
այդ անհատականությունների անունները: Դա չի նշանակում, թե ամեն ոք կարող է օգտվել նման
իրավունքից: Մի՛ դատեք, որ չդատվեք: Սակայն կոնկրետ այս իրավիճակում անուններ տալն
անհրաժեշտ է, քանի որ շատերն են հետևում նրանց արարմունքներին, շատերն են հավատում
գառան մորթով գայլերին, ենթարկվում նրանց ու կորցնում իրենց հոգիները: Որոշներն էլ,
տեսնելով այդ անհատականությունների գործած ապօրինությունները՝ տարակուսում են, թե ինչու՞
են նրանք գտնվում Մեր Ուսմունքի հետևորդների շարքերում: Եվ դա շատ լուսավոր հոգիների
հեռու է վանում Մեր Ուսմունքից:
Ես շատ լավ հասկանում եմ, որ այդ անհատականությունները
կարող են վրեժ լուծել Մեր դեսպանորդից՝ կիրառելով իրենց փորձված հնարքները՝ սուտը,
զրպարտանքը, հեղինակազրկումը: Բայց քանի որ Մեր դեսպանորդն անբաժան է Մեր Ուսմունքից,
ապա նրանց վրեժը հարվածի տակ կդնի Մեր Ուսմունքը: Իսկ դա կնմանվի այն բանին, թե ինչպես
Մովսեսը, սարից իջնելով, տեսավ Ոսկե Հորթի շուրջ պար բռնածներին և զայրացած ջարդուխուրդ
արեց Աստծո ձեռքով գրված և Աստծո Օրենքները պարունակող քարե տախտակները:
Երևում է
դեռ չէր հասել այն ժամանակը, որ Մեր Ուսմունքը տրվի ձեր աշխարհին: Ներկայիս աշխարհը
չափազանց խավար ու անհյուրընկալ եղավ բարձր Ուսմունքի համար:
Մենք չենք կարող թույլ տալ, որ Մեր
Ուսմունքի շուրջ խռնվեն այնպիսի զազրելի բաներ, ինչպիսիք են՝ գողությունն ու թալանը,
խաբեբայությունը, դավաճանությունը, զրպարտանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունքը
Մեր դեսպանորդի նկատմամբ:
Հարկ է նշել նաև, որ մեր, այսպես կոչված,
հետևորդների մեծ մասը բոլորովին չեն տարբերվում Մովսեսի օրոք Ոսկե Հորթի շուրջ պար
բռնածներից: Նրանք Մեր Ուսմունքը սպառողների դերում են և Մեր Ուղերձները կարդում են
այնպես, կարծես դա հերթական զվարճանք լինի իրենց համար, որից հետո անմիջապես վազում
են ուրիշ, ավելի նրբակազմ հոգևոր հաճույքների հետևից: Նման հոգևոր սպառողներն արժանի
չեն, որ մոտենան Մեր Ուսմունքին: Ժամանակն է, որ ապականված հոտից առանձնացվեն առողջները:
Ճիշտ ժամանակն է, որ Մեր դեսպանորդը
Մովսեսի նման բացականչի. «Ով Աստծունն է, թող մոտենա ինձ...»: Երևի հիշում եք, թե ինչ
կատարվեց նրանց հետ, ովքեր շարունակեցին պարել Ոսկե Հորթի դիմաց[1]:
Սակայն ձեր ժամանակներում դավաճաններին
սրով պատժելու կարիք չի զգացվի: Բավական է թուլացնել կարմայի զսպօղակը, և Երկիրը կթաղվի
խավարի ծածկոցի տակ: Ոսկե Հորթի պաշտպանները մարդկության ոչնչացման համար բազմաթիվ
նրբակերտ զենքեր են ստեղծել: Հենց այդ զենքերով էլ կոչնչացվեն Ոսկե Հորթի շուրջ ժամանակակից
պարողները:
Ընդամենը մի բուռ ընտրյալներ կան,
որոնք հավատարիմ են մնացել Աստծուն, Վեհապետներին ու Մեր դեսպանորդին: Քանի դեռ Մեր
հավատարիմ սպասավորների չակրաներում վառվում են լուսատու ջահերը՝ Երկիր մոլորակի կենսահոսքերի
փրկության հույսը չի մարի:
Ուստի այսօր Ես ձեզ եմ դիմում, ո՜վ,
իմ արծվաբնի սիրելի ձագե՛ր: Հենց ձեզ է վիճակված, որ վիթխարի չափերով լարեք ձեր բոլոր
ուժերն ու կարողությունները, որպեսզի փրկվեն ձեր շրջապատում եղած այն հոգիները, որոնք
դեռ պահպանել են իրենց հավատն ու նվիրվածությունը:
Առանց ոգեղեն ոլորտում կարգուկանոն
հաստատելու՝ հնարավոր չէ կարգուկանոն հաստատել մարդկային գործունեության մնացած ոլորտներում:
Անազնիվ, ստաբարո մարդիկ և նրանք, որոնք հարգանք չունեն Հիերարխիայի և Մեր դեսպանորդի
նկատմամբ, չեն կարող անհրաժեշտ փոփոխություններ մտցնել ոգեղեն ոլորտում: Իսկ առանց
այդ փոփոխությունների՝ հնարավոր չէ աստվածային փոփոխություններ իրականացնել համայն
աշխարհում:
Ծանր ժամանակներ են սկսվում: Հիշեցնեմ,
որ դրանք պայմանավորված են մարդկային հանրության առավել գիտակից ու առաջավոր հատվածի
կատարած ընտրությամբ: Այս բարդ ժամանակներում մարմնավորման էին ուղարկվել լավագույնները:
Շատ ցավալի է, որ նրանց մեծ մասը կա՛մ դավաճանություն գործեցին, կա՛մ Ուղուց շեղվեցին՝
գայթակղվելով Ոսկե Հորթի շուրջ պար գալու գործով:
Փոխարենը հիմա պարզորոշ տեսանելի է,
թե ինչպես է մարդկության լավագույն մասի կատարած ընտրությունն անդրադառնում ոչ միայն
ամբողջական երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի ճակատագրի վրա:
Վերջում կոչ եմ
անում Մեր նիրյալներին ու հավատարիմ մնացածներին, որ պատրաստվեն ծանր ժամանակներին:
Մոլորակի ապագան կախված է այն
բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում պահպանել ձեր Բոցը:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Եվ եթե մարդկության նկատմամբ
իմ մեծագույն Սերը չլիներ, Ես այսօր չէի գա, որպեսզի աշխարհի իրավիճակը պարզաբանող
Ուղերձ տամ:
ՕՄ
Տատյանա Միկուշինա, 2020 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Շնորհակալություն
ОтветитьУдалить