понедельник, 19 марта 2012 г.

Ի՞նչ միտք ունի...


Երկրում ամեն լեմուրացի
Ապրել է տաս հազար տարի,
Ամեն ատլանտ՝ հազար տարի,
Իսկ մենք հիմա՝ այս սև դարում,
Կոչելով մեզ արիացի,
Ապրում ենք կարճ՝ հազիվ հարյուր,
Այն էլ, եթե մի չար պահի
Վրա չգա, չպատահի
Զենք ու արյուն:

Կանցնի ևս հարյուր տարի՝
Աշխարհ գալը կդադարի,
Զի ծնվողը նախ և առաջ կմտածի.
«Ի՞նչ միտք ունի սին ու խավար
Կյանքը ցածի.
Մեկ էլ տեսար՝
Ծիկրակեցի
Ու ճակատիս
Կրակեցին»:

1 комментарий:

  1. Ուրեմն մենք կայինք նաև լեմուրացիների ժամանակներում... Հնդկական Պուրաններում ասվում է, որ Մերու սարի երկրի բնակիչներն ապրում էին տաս հազար տարի...

    ОтветитьУдалить