вторник, 19 февраля 2013 г.

Վարդան Սեդրակյանի էական մի վրիպման մասին

Հայաստանյան համարյա բոլոր գործուն ուժերը, որքան էլ զարմանալի թվա՝ դրանց թվում նույնիսկ իշխանականը, որն այս անգամ էլ չկարողացավ իրեն զերծ պահել ընտրակեղծիքների գայթակղությունից, աստիճանաբար գիտակցեցին սահմանադրական բարեփոխման առարկայական անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հիրավի, Նոր Սահմանադրության միասնական հանրաքվեի անցկացումը ՀՀ և ԼՂՀ տարածքներում՝ կարևոր նախապայման է այդ երկու հայկական կազմավորումները մեկ պետության սահմաններում ընդգրկելու համար, ինչի մասին հստակ հանձնարարական է տրված 2012 թ-ի օգոստոսի 21-ի Հռչակագրում:
Իսկ ահա, Վարդան Սեդրակյանը, անտեսելով այդ մասին արված բազմաթիվ ակնարկներն ու հարցումները, իր նախընտրական քարոզարշավում այդպես էլ չանդրադարձավ այդ կարևոր հարցին՝ նախաձեռնության առաջնությունը զիջելով նախ Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո Պարույր Հայրիկյանին և վերջում նաև իշխանության գաղափարախոսներին: Դա չէ՞ արդյոք պատճառը, որ նա ընտրարշավի ամենավճռական պահին՝ ընտրության օրը, գուցե ժամանակավորապես, գուցե և ընդմիշտ, կորցրեց Աստծո բարեհաճությունն իր նկատմամբ և չվաստակեց այն 81 տոկոսը, որի մասին այդքան համոզված խոսում էր նախքան ընտրության օրը:
Միթե՞ դժվար է գլխի ընկնել, որ երկու պետական կազմավորումների միավորման վաղուց հասունացած խնդիրը միջազգային հանրության աչքի առջև հնարավոր չէ լուծել, այսպես ասած, «հռի-կոպալի» մեթոդներով, այլ պետք է դրա հաղթական ավարտին հասնել ծանրակշիռ ու անդառնալի նպատակային քայլերով: Դրանք են՝

ա) երկու պետական կազմավորումների նախագահների նախնական փոխհամաձայնեցված գործողություններ և պաշտոնական բնույթ կրող հայտարարություններ,
բ) օրենսդիր մարմինների համապատասխան արձագանքներ (գուցե՝ հռչակագրերի տեսքով),
գ) արդեն գոյություն ունեցող Նոր Սահմանադրության նախագծի լայն քննարկում և վերջնական մշակում,
դ) միասնական համաժողովրդական հանրաքվեի նշանակում և անցկացում (ցանկալի է՝ այս տարվա օգոստոսին),
ե) նորանկախ միացյալ հայկական պետության հռչակում (ցանկալի է՝ սեպտեմբերի 21-ին):

Աստված օգնական, ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий