четверг, 12 июля 2018 г.

«ՍԻՐԵՑԷՔ ԶՄԻՄՅԱՆՍ»

Համատիեզերական աստվածային Սիրո գաղափարը ժամանակակից մարդիկ հասցրել են այնքան աղճատել ու խեղաթյուրել, որ քրիստոնեական «Սիրեցե՛ք զմիմյանս» պատգամի նորահայտ ընկալումների պատճառով մի ամբողջ երկիր շատ կարճ ժամանակում կարող է վերածվել ամենաիսկական «սոդոմ-գոմորի»: Մանավանդ, եթե այդպիսի ընկալումներով են առաջնորդվում հենց իրենք՝ տվյալ երկրի կրոնի սպասավորները կամ թեկուզ նրանց մի զգալի մասը:
Եկեղեցու բարենորոգությունն առաջին հերթին պետք է սկսել Սիրո գաղափարի և ազգային-ընտանեկան բարոյական արժեքների վերականգնումով:
Սերն այս կամ այն տեսակի անբնական սեքսի կամ միասեռական անհեթեթ ամենաթողության մեջ չէ:
Սերն ամենուր է, ինչպես և Աստված, եթե անվերապահորեն գործում են համատիեզերական կամ բնական օրենքները: Հակառակ դեպքում՝ սիրուն անմիջապես փոխարինելու են գալիս ատելությունն ու չարակամությունը, իսկ րոպեական հաճույքներին՝ տառապանքներն ու խղճի խայթը: Դրանք դադարում են միայն այնժամ, երբ մարդը վերջնականապես վերածվում է երկոտանի անասունի՝ իսպառ կորցնելով մարդկային արժանապատվությունը: Հենց դա էլ «սոդոմ-գոմորն» է կամ անաստվածության գերագույն աստիճանը:
Խաչիկ-Ապեր
12.07.2018թ.

Комментариев нет:

Отправить комментарий