понедельник, 23 июля 2018 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ՓՈՔՐ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Մայտրեյայի փոքր
Վարդարան - 1

Ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի բավիղից դուրս գալու Ուղին
(Մայտրեյայի 2013 թ-ի դեկտեմբերի 23-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն


 Հայր մեր

1. ԵՍ ԵՄ Մայտրեյան, ձեզ այսօր այցի եմ եկել, որպեսզի Երկրի մարկության հետ կրկին հաղորդակցվելու զգացմունքն ապրեմ: Քաղցր է ձեզ այցելելն ու մտածելն այն մասին, որ ամեն մի իմ գալստյամբ մոտենում են Նոր Ժամանակները, երբ մարդկությունը վերջապես կկարողանա դուրս գալ իր զարգացման լուսավոր ուղին: Վաղ թե ուշ խավարի շրջանը հետևում կմնա: Վաղ թե ուշ կգա այն ուրախալի ժամանակը, երբ կկարողանաք հետ նայել ու գիտակցել այն մոլորությունների ողջ անդունդը, որում մարդկությունը գտնվել է հազարավոր տարիներով: Ժամը հասել է: Եկել է արթնացման ժամանակը: Դուք դեռևս ննջում եք և չեք շտապում քաղցր պատրանքի երազից դուրս գալ: Եկել է նոր իրականության մեջ արթնանալու ժամանակը: Իսկ այդ նոր իրականության և ձեր գիտակցության ներկայիս վիճակի միջև ընդամենը մեկ քայլ է ընկած: Մեկ քայլ: Եվ այդ քայլը դուք անպայման կանեք...

Աստվածամայր

2. Իսկ այսօր ես եկել եմ, որ ձեր Ուղու դժվարին հատվածում օգնեմ ձեզ: Եկել եմ, որ պատմեմ ձեր մասին, աշխարհում ձեր ունեցած դիրքի մասին: Եկել եմ, որ ձեզ հիշեցնեմ, որ մոտակա ժամանակներում դուք անպայման պետք է կատարեք ձեր վերջնական ընտրությունը: Իսկ այդ ընտրությունը վերաբերում է այն բանին, թե որոշում եք էվոլյուցիայի ուղով ընթանալ առա՞ջ, թե՞ գերադասում եք անցյալի գրկում մնալ՝ ընթանալով անցյալի ձախողված քաղաքակրթությունների ուղով: Այո, սիրելինե՛րս, անցյալում շատ քաղաքակրթություններ են եղել, որոնք կամեցել են ընթանալ իրենց ուզած ուղով: Եղել են ոչ միայն ձեր մոլորակում, այլ նաև ուրիշ մոլորակային համակարգերում:

Աստվածամայր

3. Էվոլյուցիայի ամբողջ գործընթացը բաղկացած է ձեր այն նախընտրանքներից, որոնք կատարում եք ինքներդ՝ օժտված լինելով կամքի ազատությամբ: Եթե ձեր ազատ կամքով չառաջնորդվեիք, ապա կգործեիք ըստ Վեհապետների կամքի և զարգանալ չէիք կարողանա: Քանզի ստիպված կլինեիք ենթարկվել ուրիշի կամքին: Երբ երեխան ծնվում է, սկզբնական շրջանում լրիվ կախված է լինում իր ծնողներից. ինքնուրույն չի կարողանում շարժվել, սնունդ ընդունել: Բայց հետո գալիս է այն փուլը, երբ մեծանալով երեխաները լքում են հայրական տունը և գործում ինքնուրույն՝ իրենց կյանքի պատասխանատվությունն ամբողջովին վերցնելով իրենց ուսերին: Սակայն իմաստուն երեխաները շարունակում են կապ պահպանել իրենց ցեղի ու իրենց ծնողների հետ, որ խորհուրդներ և օգնություն ստանան: Որոշակի իմաստով դուք մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս, երեխաներն եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներսում կա մեզնից մի մասնիկ՝ ձեր ապագա Աստվածայնության սաղմը:

Աստվածամայր

4. Ձեր մեջ կան անհնազանդ երեխաներ, որոնք մոռացել են իրենց ծագման ու իրենց երկնային խնամարկուների մասին և այնպես են տարվել պատրանքի իրենց խաղով, որ այդ վիճակում խիստ դժվարանում են հիշել, թե իրականում ովքեր են իրենք, ինչպես են հայտնվել որբերի ողբալի վիճակում և ինչ պետք է անեն, որպեսզի վերադառնան Հայրական Տուն: Ի տարբերություն շատ որբացած հոգիների, որոնք մոլորվել են ձեր աշխարհում՝ կան որոշակի թվով հոգիներ, որոնք հիշում են իրենց Աստվածային առաքելությունն ու Աստվածային ծագումը: Հենց այդ հոգիներին եմ ես այսօր դիմում և հանձն առնում նրանց Ձեռնադրումների Ուղու ղեկավարությունը: Դուք սակավաթիվ եք, բայց ես ձեզնից յուրաքանչյուրին շատ լավ գիտեմ և ձեզ հետ աշխատել եմ ձեր ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:

Աստվածամայր

5. Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է հարուցում մեր հաղորդակցության և մեր կապի համար: Ձեզնից շատերը մոռացել են ինձ: Բայց ես ձեզ հիշում եմ: Ամեն մեկիդ: Ուստի մերթ ընդ մերթ գալիս եմ, որպեսզի թարմացնեմ մեր հաղորդակցությունն ու կապը, որը չի ընդհատվել հազարավոր տարիներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դուք այնքան եք թաղվում պատրանքի մեջ, որ մոռանում եք Աստծուն և Վեհապետներին, մեր կապը շարունակում է պահպանվել լինելիության ավելի նուրբ ոլորտներում:

Աստվածամայր

6. Ձեզնից շատերը նորից են անցնում իրենց Ուղու թեստերը: Շատերը նույնիսկ չեն էլ կարող գիտակցել, որ իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան թեստ, որոնցով  իրենք կրկին ու կրկին անցնում են մարմնավորումից մարմնավորում: Իսկ հիմնական թեստը՝ նյութական որևէ բանի հետ կապվածություն չունենալն է: Եթե չափազանց կապված եք ձեր երեխաների, ծնողների, սիրելիների, իրեղենի հետ, ապա կյանքի հանգամանքները ձեզ կզրկեն ձեր կապվածության առարկայից: Գլխավոր ընտրությունը, որը դուք կատարում եք ձեր կյանքում ու կյանքից կյանք՝ Աստծո աշխարհի կամ պատրանքային աշխարհի օգտին ընտրություն կատարելն է: Երբ ընտրում եք պատրանքային աշխարհը, ձեզ կապում եք այդ աշխարհի հետ և շարունակում դրանում մարմնավորվել: Իսկ եթե Բարձրագույն աշխարհն եք ընտրում, ապա անցնում եք այդ աշխարհ:

Աստվածամայր

7. Մեր տիեզերքն այնպիսի հատկություն ունի, որ ամեն մարդ էվոլյուցիայի սանդուղքին զբաղեցնում է այն տեղը, որը համապատասխանում է իր գիտակցության զարգացման մակարդակին: Եվ եթե դուք հայտնվում եք ձեր աշխարհում, ուրեմն այդ աշխարհի հետ կապվածություն ունենալու պատճառվ դուք մշտապես դա եք ընտրում: Որպես ձեր Ձեռնադրիչի՝ իմ խնդիրն այն է, որ ձեզ բացատրեմ ձեր կապվածություններն ու ցույց տամ ձեր Ուղու խոչընդոտները: Եվ միայն այնժամ, երբ ձեր ներսում հաղթահարում եք բոլոր կապվածություններն ու ձեր էության անկատարությունները, հնարավորություն եք ստանում անցում կատարելու մի այլ, ավելի կատարյալ աշխարհ:

Աստվածամայր

8. Աշխարհների միջև ընկած էներգետիկական սահմանը կարող եք հաղթահարել միայն ձեր թրթիռները բարձրացնելու շնորհիվ: Սակայն ձեր աշխարհն ամեն ինչ անում է, որ ձեզ կապի իր հետ: Դուք հավատում եք ձեր պատրանքին, և այն ձեզ ներկայանում է որպես իրականություն: Ամեն մի նոր մարմնավորման հետ խաղը բարդանում է, և դուք հայտնվում եք ավելի վատ պայմաններում, որոնցում պետք է ցուցադրեք ձեր նկրտումն ու վճռականությունը, որպեսզի վերջապես դուրս գաք պատրանքի թակարդից:

Աստվածամայր

9. Ձեր պատրանքն այժմ շատ նրբածածուկ միջոցներ է կիրառում, որպեսզի ձեր գիտակցությունը մշտապես պահի թրթռանքի ցածր մակարդակի վրա: Այն ամենը, ինչ ձեր կյանքում ձեզ շրջապատում է, դեպի ավելի բարձր աշխարհներ տանող ձեր Ուղու վրա խոչընդոտներ ստեղծելու նպատակ է հետապնդում: Ժամանակակից ցանկացած արտադրություն ստիպում է ձեզ իջեցնելու ձեր թրթիռները և բառացիորեն զոռով ձեզ հեռացնում է Բարձրագույն աշխարհներից: Ուստի ձեր խնդիրն է՝ չենթարկվել պատրանքի խորամանկություններին և հոգևոր գործառույթների ու մեթոդների միջոցով այնպես մարզել հոգևոր մկանները, որ կյանքի ամենադժվարին իրադրություններում կարողանաք անկախ լինել պատրանքային ուժերից:

Աստվածամայր

10. Դուք գտվում եք ձեռնադրումների համար նախատեսված բուրգի ներսում: Եվ ահա ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու Ուղին: Արդյո՞ք շատերն են ունակ լսելու ինձ... Ես գիտեմ, որ իմ նվիրյալ բոդհիսատվաներն ունակ են լսելու և հետևելու ինձ՝ ինչպիսի պատրանքի մեջ էլ որ գտնվելիս լինեն: Այնտեղ, ուր մեկն անցնում է՝ կանցնեն միլիոնավոր հոգիներ: ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Комментариев нет:

Отправить комментарий