среда, 26 сентября 2018 г.

ՍԵՐԱՊԻՍ ԲԵՅ - «Ձեր խնդիրն է՝ սովորել հաղթանակել նուրբ ոլորտում»


Սերապիս Բեյի համառոտ
Վարդարան

Ձեր խնդիրն է՝ սովորել հաղթանակել նուրբ ոլորտում
 
(համառոտ Վարդարան՝ Սերապիս Բեյի 2009 թ-ի հունիսի 23-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

1. ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը: Այս օրով ես եմ եկել... Օրեցօր ավելի դժվար է դառնում ձեր սրտերի դուռը բախելը: Մարդկությունն անշեղորեն շարժվում է դեպի անդունդ: Այնուամենայնիվ մենք մեր հույսը չենք կորցնում: Քանզի հատկապես այնժամ, երբ թվում է, թե վիճակն անելանելի է, և ոչ մի ելք չկա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց այդ պահին տեղի է ունենում մի բան, որը կարելի է Աստծո հրաշք կոչել, և իրադրությունը կտրուկ փոխվում է:

Աստվածամայր

2. Մարդկության պատմության մեջ որքա՜ն հաճախ են եղել պահեր, երբ թվացել է, թե առջևում միայն անթափանց խավար է տիրում: Սակայն ամենավերջին պահին՝ բառացիորեն կործանման եզրին, գտնվել են անձնազոհ հոգիներ, որոնք իրենց վրա են վերցրել մարդկության համար պատասխանատվությունը՝ հանուն երկրային էվոլյուցիայի հետագա ընթացքի:

Աստվածամայր

3. Ես գիտեմ, որ իմ այս ուղերձը կարդացողների մեջ շատ կան լուսավոր հոգիներ: Դուք բազմաթիվ անգամ մարմնավորվել եք Երկրի պատմության ամենաճակատագրական պահերին: Եվ հիմա կրկին ձեզնից պահանջվում է ձեր բոլոր ուժերի ու հնարավորությունների լարումը: Բավական է միայն, որ ոգի առնեք և ձեր հայացքը հառեք ձեզ շրջապատող պատրանքից ավելի վեր:

Աստվածամայր

4. Մի պահ պատկերացրեք, թե վատ երազ եք տեսնում: Գիշերը կանցնի, արևը նորից կշողա, և ցերեկվա լույսի տակ ձեր բոլոր գիշերային ահերն ու սարսափները կթվան անիրական: Դուք այժմ քնի մեջ եք: Դուք խորասուզված եք պատրանքի քնի մեջ: Այժմ հասել է այն ժամանակը, երբ պետք է ի մի բերեք ձեր բոլոր ուժերն ու ունակությունները և քայլ անեք դեպի առաջ: Դուք ասպետներ եք: Մարտիկներ: Եվ այժմ ձեր ջանքերից շատ բան է կախված: Միայն թե հարկ չկա, որ սուր վերցնեք և զրահ հագնեք ֆիզիկական ոլորտում: Դուք պետք է զրահավորվեք ձեր ոգու զրահով: Եվ պետք է վեր հանեք ձեր ոգու սուրը՝ ձեր Կունդալինին: Միայն դրանո՛վ դուք կարող եք ձեր ներսում և ձեզ շրջապատող իրականության մեջ իրականը բաժանել անիրականից:

Աստվածամայր

5. Դուք մարտիկներ եք, բայց ձեր խնդիրն այն չէ, որ անվերջանալի ճակատամարտ մղեք ֆիզիկական ոլորտում: Ձեր խնդիրն է, որ սովորեք հաղթանակ տանել նուրբ ոլորտում, ձեր հույզերի ու մտքերի ոլորտում: Հատկապես այնժամ, երբ հաղթանակ կտանեք ձեր մտքերի զգացմունքների ու բացասական վիճակների նկատմամբ, հաղթանակ կտանեք նաև լինելիության ֆիզիկական ոլորտում: Քանզի նուրբ ոլորտների ձեր նվաճումներն անխուսափելիորեն կձևափոխեն ֆիզիկական ոլորտը:

Աստվածամայր

6. Հարկ չկա, որ մարտիկների շարքեր փնտրեք, որպեսզի միանաք նրանց: Քանզի նուրբ ոլորտում դուք ներկայանում եք որպես Լույսի հզոր զորք: Եվ դուք անպարտելի ու անխոցելի կլինեք, քանի դեռ ձեր գիտակցությունը պահպանում եք աստվածային մակարդակի վրա: Այն ամենը, ինչ ձեզնից պահանջվում է, իրական աստվածային գիտակցություն կրելը և չկորցնելը գիտակցության այդ մակարդակը ողջ օրվա ընթացքում և ամեն օր:

Աստվածամայր

7. Պատկերացրեք այնպես, որ ֆիզիկական ոլորտում դուք հանդես եք գալիս որպես ընդօրինակման կատարյալ նմուշ: Աննկարագրելի ջանքերի գնով և ներքին աշխատանքով դուք պահպանում եք ձեր գիտակցությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա: Իսկ դա անելը բավականին դժվար է՝ գտնվելով անկատար միջավայրում: Բայց այն դեպքում, երբ ձեզ հաջողվում է պահպանել գիտակցության առավելագույն մակարդակը, ձեր թրթիռներն այնքան են բարձրանում, որ ամեն մի անկատարություն, որին բախվում եք ձեր աշխարհում, ստիպված է լինում ցույց տալ իր դեմքը:

Աստվածամայր

8. Դուք մեր մարտիկներն եք և նմանվում եք ջահերի, որոնցով մեզ համար լուսավորվում է պատրանքի անկատարությունը: Աստծո ողջ ուզածն այն է, որ ձեր աշխարհում հնարավորինս արագ տեղի ունենա որոմը հատիկից ջոկելու գործընթացը: Հատկապես այնժամ, երբ կհավաքվի բարի հատիկների բերքը, իսկ մոլախոտերը կհանձնվեն կրակին, ձեր աշխարհի համար կգա այն ժամանակը, երբ Համբարձյալ Վեհապետները կկարողանան մուտք գործել ձեր աշխարհ: Ուստի մի՛ հուսահատվեք և մի՛ ասեք, թե ամեն ինչ վատ է: Ամեն ինչ ճշգրտորեն ընթանում է համաձայն Աստծո պլանի: Եվ ձեզնից ամեն ոք, ով հանձն կառնի իր վրա կրել Լույսի բեռը, կստանա հրեշտակային զորախմբերի պաշտպանությունը:

Աստվածամայր

9. Դուք սարսափով եք նայում ձեր շրջապատին, և դրությունը ձեզ թվում է անելանելի: Մի՛ տրտմեք այն ամենի համար, ինչն այլևս ենթակա չէ հետագա էվոլյուցիայի: Ձեր ոտքերով ամուր կանգնեք հողին և հղե՛ք ձեր կոչերը դեպի Երկինք: Այս բարդ ժամանակներում ձեր դերն ու առաքելությունն այն է, որ դիմանաք ճակատամարտի լարվածությանը և մնաք մարտադաշտում: Միայն թե մարտն ընթանում է նուրբ ոլորտում՝ աստեղային այն թանձրացած շերտերում, որոնք առավելագույնս մոտ են ֆիզիկական ոլորտին: Այդ պատճառով ճակատամարտը զգալի է ձեզ համար: Դուք պառկում եք քնելու և արթնանում այն զգացողությամբ, որ ողջ գիշեր եղել եք ծանր մարտի մեջ: Եվ հենց այդպես էլ կա: Լույսի լավագույն մարտիկները դադար չունեն ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը: Քանզի չի կարելի կորցնել թանկարժեք ժամանակը, որովհետև ժամանակ շատ քիչ է մնացել: Փոխարենը հետագայում դուք կհիշեք ձեր սխրանքների մասին:

Աստվածամայր

10. Անմոռանալի ժամանակներ են ձեր ապրած ժամանակները: Եվ, որքան էլ ձեզ համար դժվար լինի, պետք է գիտակցեք, որ անհրաժեշտ է դիմանալ ու մնալ շարքերում: Վհատվել չի՛ կարելի: Սիրե՛ք լարվածությունն ու մարտը... Ասված է, որ միայն ամենա-ամենաներն ու նվիրվածները կկարողանան շարունակել էվոլյուցիան: Ես ուրախ եղա ձեզ այսօրվա իմ խրատները տալուս առիթով... ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Комментариев нет:

Отправить комментарий