четверг, 2 апреля 2020 г.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔԸ և ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Եվ այսպես, մարտի 31-ի արցախյան ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախում ընդամենը 1000 հայ կա, որ Միացման կողմնակից է՝ այն էլ ժամանակային վերապահումով՝ «մոտավորապես 2023-25-ին, եթե ստացվի...» (Վահան Բադասյան): Մնացած ընտրազանգվածի մի մասը գաղափարազուրկ ու նյութապաշտ կաշառակերներ են (ընտակաշառքով ընտրողներ), մյուս մասը՝ մոլի անջատողական-անկախականներ (հավանաբար՝ ընտրությանը մասնակցած արցախայերի կեսից ավելին):
Արցախահայերն այսօր դեռևս տխմարաբար հպարտանում են այդ չարաբաստիկ ընտրությանը մասնակցելու իրենց բարձր տոկոսով՝ չգիտակցելով, որ դրանով իրենք իրենց խայտառակեցին համայն հայության առջև: Հետևանքները երկար սպասեցնել չեն տա, արցախահայությունն աստիճանաբար կզրկվի շատ ու շատ շնորհներից ու արտոնություններից:
Ամենայն հավանականությամբ, մեկ-երկու ամիս հետո, երբ կորոնավիրուսի համավարակն ու արտակարգ դրությունն արդեն ավարտված կլինեն, ՀՀ-ում կկազմվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, իսկ արցախահայությունը կշարունակի մնալ նախկին ապազգային ուժերի թալանչիական իշխանության ճիրաններում, քանի որ դեռ նոր են իրենց սրտի ուզած իշխանությունն ընտրել:
Ենթադրում եմ, որ արցախահայերին կառաջարկվի երկքաղաքացիության ռեժիմ, եթե չհրաժարվեն ՀՀ քաղաքացիության անձնագրերից: ՀՀ տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախահայերին կտրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, ինչպիսին ունեն եզդիները, քրդերը, հույները, ասորիները և այլք: Արցախահայե՛ր, միայն թե չասեք՝ բայց չէ՞ որ մենք ազգությամբ հայեր ենք... Ավա՜ղ, մարտի 31-ին դա չերևաց:
Արցախի հետ հեռախոսակապի (ռոումինգի) գինը կրկին կթանկանա:
Քաշաթաղի ազատագրված տարածքը կհանվի ԱՀ սամանադրական տարածքից և կմիացվի ՀՀ սահմանադրական տարածքին, քանի որ այդ հողերը պատմական Սյունիքին են պատկանում:
Եվ այլն, և այլն... Թույլ տվեք չթվարկել բոլոր այն տհաճությունները, որոնք բաժին կհասնեն արցախահայությանը՝ ի պատասխան մարտի 31-ին դրսևորած նրանց խայտառակ պահվածքի:
Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է...
Խաչիկ-Ապեր
02.04.2020թ.

Комментариев нет:

Отправить комментарий