понедельник, 26 мая 2014 г.

"ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ" միջազգային հասարակական Շարժման առաջին համագումար

Մայիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ "ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ" միջազգային հասարակական շարժման առաջին համագումարը, որին մասնակցեցին  16 երկրների և ավելի քան 160 քաղաքների 522 քաղաքացիներ:
Համագումարն ընթացավ մեծ հաջողությամբ` հանդիսանալով Լույսի Ուժերի վիթխարի հաղթանակը:

http://r.sirius-ru.net/2014/2014-05-06.htm

Համագումարի մասնակիցներն ընդունել և ստորագրել են ԴԻՄՈՒՄ` ուղղված մասնակից երկրների նախագահներին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին`


Ռուսաստան, Մոսկվա, 24 մայիսի 2014 թ.

Միացյալ Ազգերի Կազմակերպության
Գլխավոր քարտուղարին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին
Ավստրիայի Հանրապետության նախագահին
Բելոռուսի Հանրապետության նախագահին
Բուլղարիայի Հանրապետության նախագահին
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահին
Էստոնիայի Հանրապետության նախագահին
Թուրքիայի Հանրապետության նախագահին
Լատվիայի Հանրապետության նախագահին
Լեհաստանի Հանրապետության նախագահին
Լիտվայի Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահին
Ղազախստանի Հանրապետության նախագահին
Մոնակոյի Իշխանության իշխանին
Չեխիայի  Հանրապետության նախագահին
Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահին
Ուկրաինայի Հանրապետության նախագահին

ԴԻՄՈՒՄ

Մեծարգո պարոնայք նախագահնե՛ր,
Ձե՛րդ պայծառափայլություն Մոնակոյի Սուվերեն Իշխան,
ՄԱԿ-ի մեծարգո պարոն գլխավոր քարտուղա՛ր.
Ձեզ են դիմում «ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» Միջազգային հասարակական շարժման Առաջին համագումարի մասնակիցներն աշխարհի 16 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բելոռուսիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հայաստանից, Ղազախստանից, Մոնակոյից, Չեխիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
«ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» Շարժումն ստեղծվել է 2014 թ-ի ապրիլի 1-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների խմբի նախաձեռնությամբ: Ներկայումս Շարժմանը մասնակցելու համար արդեն գրանցվել են 37 երկրների ավելի քան 1300 քաղաքացիներ:
Շարժումը միջազգային հասարակական կազմակերպություն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Մոսկվայում, և որը չի հետապնդում շահառուական ու քաղաքական նպատակներ: Շարժման հիմնական նպատակը համաշխարհային հոգևոր ներուժի և արվեստի, մշակույթի, գիտության ու տխնիկայի բնագավառներում մարդկության լավագույն նվաճումների օգտագործումն է՝ հանուն մարդկային հասարակության բարոյական հիմքերի վերածնության, ներդաշնակ զարգացող մարդկանց դաստիարակության և բարոյական իդեալների հիման վրա հասուն մարդկանց ու երեխաների կրթության:
Մենք՝ Շարժման մասնակիցներս, պատասխանատվություն ենք զգում աշխարհի ճակատագրի նկատմամբ և անհրաժեշտ ենք համարում մեր ներդրումն ունենալ համայն մոլորակում բարոյական սկզբունքներն ամրապնդելու գործում: Ուստի դիմում ենք պետությունների և ՄԱԿ-ի ղեկավարներին, որոնք անկեղծորեն անհանգստացած են ապագայով և բարոյական ընտրության օրինակ են ծառայում մոլորակի շատ բնակիչների համար:
Մենք հայտարարում ենք, որ ժամանակակից հասարակությունը հոգևոր ճգնաժամի մեջ է: Եվ այդ ճգնաժամից հասարակությանը չի կարող հանել ոչ մի տնտեսական, ֆինանսական կամ քաղաքական բարեփոխում: Միակ բանը, որ ներկա փուլում կարող է փրկել ամբողջ մարդկությանը՝ Ոգեղենությունն է, կամ այն Բարոյականը, որն առկա է ամեն մի մարդու ներսում՝ նրա Խիղճը: Մարդիկ հոգնել են և այլևս չեն ուզում ապրել ազգամիջյան, կրոնական, քաղաքական ու տնտեսական հակամարտությունների պայմաններում: Շատ շատերին անհանգստացնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում բարոյականության աղետալի անկումը:
Մենք հանդես ենք գալիս հանուն ընտանեկան արժեքների, ավանդական ընտանիքի օժանդակության և հոգածության:
Մենք կողմ ենք այնպիսի աշխարհի, որը զերծ է զանազան սեռական չարաշահումների և այլասերվածության, ալկոհոլի, թմրանյութեր և ծխախոտ օգտագործելու, ահաբեկչության, բռնության և ազգայնամոլության քարոզչությունից:
Մենք կողմ ենք այնպիսի աշխարհի, որը զերծ է այնպիսի երաժշտության, ֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների, համակարգչային խաղերի տարածումից, որոնք ավերում են մարդկանց հոգեկան աշխարհը, երեխաների և ընտանիքները առողջությունը:
Մենք կողմ ենք այնպիսի աշխարհի, որը զերծ է գենափոխված սննդամթերքներից:
Մենք Ձեզ կոչ ենք անում նպաստելու ճշմարիտ բարոյական և հոգևոր այն սկզբունքների տարածմանը, որոնք հռչակվել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և ամրագրվել բոլոր երկրների սահմանադրություններում:
Մենք Ձեզ խնդրում ենք, որ Ձեր պարտականությունների կատարման հետ կապված ամենօրյա որոշումներ ընդունելիս առաջնորդվեք բարձրագույն բարոյական սկզբունքներով ու արժեքներով:
Եկե՛ք համատեղ ջանքերով բարոյականությունը դարձնենք կյանքի նախահիմք... Ակներև է, որ բարոյական սկզբունքների վրա կառուցված պետությունները կունենան սոցիալական, տնտեսական և քաղաքական առավելություն, ինչը կհանգեցնի նրանց բարգավաճմանն ու բարեկեցության աճին:
Խորին հարգանքով՝
«ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄՀՇ նախագահ                       Ա. Վ. Բիչկով 

Комментариев нет:

Отправить комментарий