среда, 22 февраля 2023 г.
ԲՌՆՎԱԾ ՉԵՍ՝ ԳՈՂ ՉԵՍ
среда, 16 ноября 2022 г.
ԹԵԲԵԻՑ ՎԵՐ
(իննագիր[1] երգ)
Թե դու, թե մենք թևեր չունենք, Թեհմինե,
Թե չէ, թե չէ կթևեինք ուր ասես,
Կհասնեինք Թեբե, Թեհրան, Կահիրե,
Կնվաճեինք և՛ Էվերեստ, և՛ Մասիս:
Բայց եթե դու, բայց եթե մենք կամենանք,
Եթերահյուս եթերաթիռ կունենանք.
Էլ ի՞նչ Թեբե, էլ ի՞նչ Թեհրան, Կահիրե,
Կթևեինք շուրջերկրյա, Թեհմինե:
Աստվածածին Մայր Մարիամին թե դիմենք
Եվ աղոթենք թախանձագին մեզ օրհնել,
Ապա հոգու թեթև թևով կճախրենք
Թեբեից վեր, եթերից վեր, Թեհմինե...
16.11.2022թ.
[1] Երգն իննագիր եմ կոչել զուտ այն պատճառով, որ «թ»
տառը հայերեն այբուբենի 9-րդ տառն է, և երգի յուրաքանչյուր տուն պարունակում է
ուղիղ 9 հատ «թ» տառ: Գյուրջիևյան էնեագրամի հետ որևէ կապ այստեղ չկա (հեղինակ):
понедельник, 14 ноября 2022 г.
ՍԻՐՈ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անմարմին ու անգո
Սերը հիմքն է գոյի.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը նոր ծնունդ է
Եվ սնունդն է մանկան.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը միացում է
Եվ օղակ միացման.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը սերմնացան է
Եվ սերմն է գոգնոցի.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը սերմ ցանելն է
Եվ սնունդը սերմի.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը ամենայնն է
Եվ ինչքն ամենայնի.
Սերը կա՞, թե՞ չկա...
Սերը մերթ կասկած է,
Մերթ դրա փարատումը.
Սերը հենց աստված է
Եվ սիրելն է աստծո.
Սերը կա, չկան՝ ոչ:
14.11.2022թ.
ՄԵՂՈՒՆ ՈՒ ԾԱՂԻԿԸ
Աղջկա
հմայքը
Տղայի
համար է,
Տղայի
զմայլանքը
Աղջկա համար է։
Աղջկա պահվածքը
Տղայի համար է,
Տղայի
հարգանքը
Աղջկա
համար է։
Տարբերվում
են այդպես
Տղան
ու աղջիկը,
Անտարբեր
չեն, ինչպես
Մեղուն
ու ծաղիկը։
Այո՛,
նույնն է սերը,
Սիրուց
չկա՛ շեղում․
Կթոշնե՜ն
ծաղիկները,
Չի՜
պզպզա մեղուն։
Խաչիկ-Ապեր
13․11․2022թ․
пятница, 11 ноября 2022 г.
ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՐԿՈՒ