понедельник, 22 июля 2013 г.
ՏԵՐ ՍՈՒՐԻԱ (ՄԻՀՐ) - Պարզաբանումներ մոլորակի իրավիճակի վերաբերյալ
Տեր Սուրիայի փոքր Վարդարանը
Պարզաբանումներ մոլորակի իրավիճակի վերաբերյալ
Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:
Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:
Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:
Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:
Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:
Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն
1. Մոլորակի վրա շատ բան է փոխվել, և ես պետք է հաճույքով հաստատեմ այն փաստը, որ անխուսափելի փոփոխություններ են տեղի ունեցել դեպի լավը: Ձեզնից շատերի համար իմ խոսքերն առնվազն տարօրինակ կթվան, քանի որ չեք զգում, որ ձեր շրջապատում տիրող վիճակը թեթևացել է: Ընդհակառակը՝ ձեզ թվում է, թե աղջամուղջն ավելի է թանձրանում, և իրավիճակն ավելի է բարդանում: Ձեզ թվում է, թե վիճակն անելանելի է, և տարակուսում եք, թե Համբարձյալ Դասերն ինչու՞ են ցնծում...
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
2. Ես պետք է ձեզ հայտնեմ, որ իրավիճակի ձեր և մեր ըմբռնումներն իրարից տարբերվում են: Դուք աշխարհն ընկալում եք՝ հիմնվելով ձեր կենսափորձի և իրականության ընկալման ձեր զգայարանների վրա: Ուստիև ձեզ թվում է, թե իրավիճակը լարվում է և վատթարանում: Իսկ մեր տեսակետից ընդհակառակն է՝ ամեն ինչ դեպի լավն է գնում: Հարցն այստեղ թրթռանքների տարբերության մեջ է:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
3. Երբ ֆիզիկական ոլորտի թրթռանքը բարձրանում է, դուք դա կարող եք ընկալել որպես վատացում, զգալ ֆիզիկական զանազան տկարություններ և ձեր գիտակցության համար ծանր վիճակներ, որոնք ձեզ պարուրում են բացասական մտքերով ու հույզերով: Պաշտելինե՛րս, դա բնական երևույթ է: Միշտ էլ, երբ մարդկությունն անցում է կատարել գիտակցության մի մակարդակից մյուսին, սկզբում թվացել է, թե շրջապատում ամեն ինչ վատթարանում է: Որովհետև ձեր թրթիռները չեն համապատասխանում այն մակարդակին, որին տվյալ պահին անցնում է մոլորակը: Հենց այդ պատճառով էլ դուք ձեզ վատ եք զգում: Միևնույն ժամանակ, ինչպես մենք ենք կարծում, մեզ հաջողվել է հասնել անդառնալի փոփոխությունների և ապահովել Երկիր մոլորակի թրթռանքի ֆոնի բարձրացման կայուն տեմպը:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
4. Այժմ միայն ժամանակի հարց է, թե որքան արագ մարդկությունը կկարողանա ձերբազատվել իր հնամենի վերքերից և վարքի կարծրատիպերից: Այն անհատների համար, որոնք ներքուստ կողմնորոշված են դեպի Բարձրագույն իրականությունը, որոնք իրենց ողջ էությամբ ընդունեցին մեր Ուսմունքը և սրտի թրթիռով սպասում էին մեր աշխարհից առաքված յուրաքանչյուր նոր Ուղերձին՝ շրջապատող աշխարհի ճնշող իրավիճակը շատ շուտով կփոխարինվի թեթևության զգացումով ու վերելքով: Նրանք իրենց զգայուն բնույթով ուղղակի որսում են շրջապատող տարածության թրթիռները, և սեփական թրթիռներին դրանց անհամապատսխանությունը ստիպում է նրանց զգալու զանազան տկարություններ և հոգևոր թախիծ: Դա ավելի շուտ կարեկցանք է աշխարհի նկատմամբ և համաշխարհային կարմայի մի մասի բեռնում սեփական ուսերին, քան զուտ գիտակցության բացասական վիճակի արտահայտություն:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
5. Մյուս անհատները, որոնք, ցավոք, Երկրի մարդկության մեծամասնությունն են, առաջվա պես հակված են դեպի հին արժեքները, և նրանց գիտակցությունը դեռևս պատրաստ չէ Աստծուն ընդունելուն: Նրանք փորձված հնարքներով փորձում են կրկին իջեցնել իրենց թրթիռները և հայտնվել իրենց համար բնական թրթռանքի մակարդակում: Բայց դա այլևս հնարավոր չէ, քանի որ մոլորակի թրթռանքի ֆոնն արդեն վեր է բարձրացել: Դուք չեք կարող առանձնանալ այն նավից, որի վրա գտնվում եք: Դուք դեպի ապագա եք ընթանում մի նավով, որը կոչվում է Երկիր մոլորակ: Եվ որքան էլ ձեզ վրդովի այն ուղղությունը, որով ընթանում է ձեր մոլորակը, ստիպված կլինեք հաշտվելու դրա հետ: Քանզի մարդկության համար այդ ուղղությունը կանխորոշված է համայն Տիեզերքի Արարչի կամքով: Իսկ եթե չեք ցանկանում հետևել այդ ուղղությանը, ապա ձեզ միայն մի ելք է մնում՝ դուրս ցատկել տախտակամածից և հայտնվել մարդկության պատմությունից դուրս, լրացնելով անցյալի ձախողված քաղաքակրթությունների աղբակույտը:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
6. Իհարկե, տիեզերական հնարավորություն որոշ ժամանակով դեռևս կհատկացվի յուրաքանչյուրին: Տիեզերական էակները շատ զգուշորեն դեռ կաշխատեն ձեր հոգիների հետ՝ ձեզ տալով բոլոր անհրաժեշտ խրատները և ուսուցումը: Սակայն եթե ձեզնից որոշներն այնուամենայնիվ գերադասեն ընթանալ իրենց ընտրած ուղղությամբ, ապա որոշ ժամանակ հետո մենք նրանց հանգիստ կթողնենք և թույլ կտանք, որ Կարմայի օրենքն ավարտի իր աշխատանքը՝ ապահովելով տիեզերական օրինականությունը:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
7. Տիեզերական բարեգթությունն անվերջ մեծ է, բայց անսահման չէ: Մենք նույնիսկ անհնարինը կարող ենք անել ձեր հոգիների համար, բայց միայն այն դեպքում, եթե հանձն առնեք ենթարկվել համայն այս Տիեզերքի Օրենքին: Իսկ եթե համառորեն շարունակում եք ընթանալ ձեր ընտրած ուղղությամբ, ապա ստիպված կլինեք հրաժեշտ տալու մեզնից օգնություն և օժանդակություն ստանալու հույսին: Տիեզերական էներգիայի ոչ մի էրգ մենք այլևս չենք ծախսի, որպեսզի պահպանենք այն, ինչը կամավորապես ենթարկվել է մահվան ու դժոխքի ուժերին:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
8. Հենց այդ է պատճառը, որ մոլորակն այժմ այսքան անհրապույր ու անհարմարավետ է երևում: Քանզի անցումային ժամանակներում, երբ Լույսին առավել շատ է խավար խառնվում, ապրելը շատ է դժվարանում: Ուստիև մենք գալիս ու պարզաբանումներ ենք տալիս մոլորակի իրավիճակի վերաբերյալ: Եթե ձեզ հայտնի է, թե ինչ է կատարվում, ապա կկարողանաք գործել ավելի մեծ հստակությամբ և ըմբռնումով: Մենք ձեզ գիտելիք ենք տալիս անցումային գործընթացների վերաբերյալ: Այդ գիտելիքներն ու մեր օգնության ձեռքը, որը ձեզ ենք մեկնում աշխարհների միջով, անգնահատելի օգնություն կլինեն այն մարդկանց հոգիների համար, ովքեր համահունչ են էվոլյուցիային:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
9. Իսկ եթե հետ եք քաշում ձեր ձեռքը՝ չցանկանալով բռնել մեր օգնության ձեռքը, ապա մենք կրկին ու կրկին կփորձենք գալ և տալ մեր Ուսմունքը, քանի դեռ Աստվածային հնարավորությունը փակված չի լինի: Թե երբ դա տեղի կունենա՝ ես ձեզ չեմ ասի: Բայց դուք մշտապես պետք է գիտակցեք, որ Աստվածային հնարավորությունը կարող է ընդհատվել ցանկացած պահի, և օգտագործեք Երկրում լինելու ձեր ամեն մի ակնթարթը՝ ի բարօրություն ձեր հոգու:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
10. Ես մեծ հույսեր ունեմ, որ այսօրվա իմ Ուղերձը ճշմարիտ ուղենիշ կծառայի ձեզ համար՝ Երկիր մոլորակի շարունակաբար փոթորկվող կյանքի ծովում: Եվ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս անցումային ժամանակը և հասնել այն ուրախ ժամանակներին, երբ խաղաղված կլինեն բոլոր փոթորիկներն ու մրրիկները և արևի քնքուշ ճառագայթները շողալիս կլինեն ամպերի տակից...
Կկամենայի, որ մշտապես ձեր ներսում պահպանեք միայն դրական տրամադրվածություն: Ձեր աշխարհում տեղի ունեցող ոչ մի բանի թույլ մի՛ տվեք, որ ձեզ հանի հավասարակշռության և ներքին անդորրության վիճակից: Այդ եղանակով դուք ոչ միայն ձեր հոգուն անգնահատելի օգնություն ցույց կտաք, այլ նաև Երկիր մոլորակի շատ ու շատ կենսահոսքերի: ԵՍ ԵՄ Սուրիան:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
понедельник, 15 июля 2013 г.
"Տասից վերջինը" - բանաստեղծությունների նոր ժողովածու
Այսօր Երևանի "Նահապետ" հրատարակչությունը լույս ընծայեց Խաչիկ-Ապոր բանաստեղծությունների հերթական, 10-րդ ժողովածուն՝ "Տասից վերջինը" վերնագրով: Գիրքը կարելի է ձեռք բերել "Բուկինիստ" գրախանութից: 84 էջ, գինը 1200 դր.:
Տասը գանձաշար ձեզ նվիրեցի,
Եվ էլի լիքն է ուսիս խուրջինը.
Հատ-հատ հանեցի, կրկին շարեցի,
Այս էլ թող լինի տասից վերջինը...
Տասը գանձաշար ձեզ նվիրեցի,
Եվ էլի լիքն է ուսիս խուրջինը.
Հատ-հատ հանեցի, կրկին շարեցի,
Այս էլ թող լինի տասից վերջինը...
суббота, 13 июля 2013 г.
Նախախորհրդարանի «Ճանապարհային քարտեզի» մասին
Կպհանջվի
ևս մի քանի ամիս, մինչև Նախախորհրդարանի հարգարժան անդամներն անցնեն
անհրաժեշտ ու անխուսափելի բոլոր փորձությունները և վերջնականապես համոզվեն,
որ Հայաստանում հնարավոր չէ և պետք չէ «ավելի լավ ժողովրդավարություն»
ստեղծել:
Դրանից հետո կգա Հայաստանում արմատական ու համակարգային
փոփոխություններ սկսելու ժամանակը՝ հիմնված Նոր՝ ազնվապետական
Սահմանադրության վրա, որին էլ կհաջորդի ՀԱՅԱ միացյալ ազնվապետության
հռչակումը:
Ես ասացի, ԱՄԵՆ
суббота, 29 июня 2013 г.
Էլ Մորիայի այսօրվա ավարտական Ուղերձը
Ես ձեզ շնորհավորում եմ Լույսի ուժերի
հաջողության կապակցությամբ...
Վեհապետ Մորիա
29 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Էլ Մորիան...
Ուրախ եմ ձեզ ողջունել այս օրով...
Ես տեսնում եմ ձեր անեղծ հետաքրքությունը մեր կողմից տրվող Ուսմունքի
նկատմամբ, և բավարարված եմ, որ, չնայած դժվարություններին՝ մենք կարողացանք
ավարտին հասցնել մեր Դեսպանորդի միջոցով տրվող Ուղերձների այս շրջանը:
Այո, սիրելինե՛րս, ամեն անգամ մենք ստիպված ենք լինում հաղթահարելու
նշանակալից դժվարություններ, որպեսզի իրականացնենք մեր Ուսմունքի փոխանցումը:
Ցավոք, մեզ հակադիր ուժերի դիմադրությունը հասել է շիկացման այնպիսի բարձր կետի,
որ Ուղերձների ամեն մի շրջանի համար մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում: Եվ ամեն
անգամ մենք հույս ենք կապում, որ մեր ջանքերն ու էներգիաները չեն անցնի ավազի տակ,
այլ կյուրացվեն ձեր կողմից:
Այս անգամ մեր Դեսպանորդի միջոցով տրվող Ուղերձների շրջանը մենք ավարտին ենք հասցնում Գերմանիայում...
Եվ մենք լիահույս ենք, որ այն էներգիան, որն արտազատվում է մեր Ուղերձների
ընդունման վայրում, կասիմիլացվի այն մարդկանց կողմից, ովքեր ունակ են յուրացնելու
Բարձրագույն աշխարհների էներգիաները:
Մեր ջանքերին դուք պետք է արձագանքեք Ուսմունքը տարածելու պատրաստակամությամբ:
Միայն այն դեպքում ենք մենք փոխանցում մեր Ուղերձները, երբ գտնում ենք
Սպասավորությանը պատրաստ սրտեր, և համոզված ենք լինում, որ մեր Խոսքի էներգիան զուր
չի կորչի:
Մենք ուզում ենք, որ այն էերգիան, որն արտազատվում է Ուղերձների ընդունման
ամեն մի շրջանում, հավասարաչափ բաշխվի երկրագնդի մակերևույթով: Ուստիև մանրակրկիտ
կերպով ընտրում և նախապատրաստում ենք Ուղերձների ընդունման հերթական շրջանի վայրը:
Ոչինչ պատահական չի լինում: Ամեն ինչ խնամքով պլանավորվում է մեր կողմից, և
արտազատված էներգիայի ամեն մի էրգն օգտագործվում է, որպեսզի փոխվի երկրագնդի
իրադրությունը, և ֆիզիկական ոլորտում բեկում տեղի ունենա Լույսի ուժերի օգտին:
Այսօր ես պետք ձեզ ասեմ, որ նախկինում երբեք մենք չէինք հանդիպել այնպիսի
դիմադրության, ինչպիսին եղավ Ուղերձների փոխանցման այս շրջանում: Իրավիճակը
բարդացրեց և այն, որ մենք չգտանք այն մարդկանց, ովքեր կարող էին Ուղերձների
ընդունման ամառային այս շրջանում հոգ տանել մեր Դեսպանորդի համար:
Ամեն անգամ կրկնվում է նույն իրավիճակը. մենք գտնում ենք մեր այն
հետևորդներին, որոնք մարմնավորվելուց առաջ պարտավորություն էին վերցրել ծառայելու
Եղբայրությանը և մեր Դեսպանորդին, և ամեն անգամ, երբ գալիս է այդ ծառայության
պահը՝ մեր սաները գտնում են ավելի կարևոր գործեր և մեկը մյուսի հետևից դուրս գալիս
Ուղուց:
Մենք սոսկ մի հազարամյակ չէ, որ դիտում ենք նման պատկեր: Քանի դեռ մենք հեռու
ենք գտնվում, և մեր էներգիաների ուղղակի փոխանցում տեղի չի ունենում՝ մեր շատ
սաներ իրենց սփոփում են այն պատրանքով, որ իրենք Ուղու վրա են և ծառայում են Եղբայրությանը:
Սակայն հենց որ մենք սկսում ենք մերձենալ և հնարավորինս մոտ ենք հայտնվում ձեզ,
դուք շուտափույթ ավելի կարևոր գործեր եք գտնում և մեկդ մյուսի հետևից հեռանում՝
մեզ մենակ թողնելով մեր Դեսպանորդի հետ:
Պաշտելինե՛րս, Աստված միշտ կհոգա մեր Դեսպանորդի համար. Այս Դեսպանորդը
գտնվում է իմ անձնական պաշտպանության և հովանավորության տակ: Բայց արդյո՞ք ինքներդ
ձեր հետագա մարմնավորումների ժամանակ ուրիշ այսպիսի հնարավորություն կունենաք
ծառայելու համար...
Մեկընդմիշտ հիշեցե՛ք. ոչ թե դուք եք շնորհ անում՝ ծառայելով մեր Դեսպանորդին,
այլ մենք և մեր Դեսպանորդն ենք ձեզ պատիվ անում՝ թույլ տալով, որ ծառայեք
Եղբայրությանը:
Ինչպես այս, այնպես էլ ուրիշ շատ Աստվածային ճշմարտություններ դուք գլխիվայր
եք շուռ տվել:
Սակայն կա Աստվածային կարգ, և կա Աստվածային Օրենք: Եվ, որքան էլ փորձեք
ձեզնից հեռացնել Աստվածային Օրենքը, այն մշտապես շարունակում է գործել:
Եվ ամենագլխավոր բանը, որին մենք հասնում ենք մեր Ուղերձների ամեն մի
փոխանցման ժամանակ՝ որոմը հատիկից ջոկելու գործն է լինում: Երբ ձեզ են մոտենում
Աստվածային էներգիաները, մենք ամենայն ակներևությամբ կարող ենք դատել ձեր կատարած
քայլերից, թե իրականում ում կողմից եք
հանդես գալիս: Մի կողմ են դրվում ձեր բոլոր այն խոսքերն ու հավաստիացումները,
որ հավատարիմ եք Եղբայրությանն ու մեր Դեսպանորդին: Դուք մոռանում եք ձեր
հավատարմության, ձեր սպասավորության և ձեր պարտավորությունների մասին և մղվում
դեպի արտաքին աշխարհից եկող հենց առաջին
հրապուրանքը: Եվ ձեր մարմնական խելքը միշտ ձեզ բացատրում և ապացուցում է, թե ինչու
եք ճիշտ վարվել՝ նախընտրելով ձեր էգոյի քմայքին բավարարություն տալը, փոխանակ շարունակելու Ուղով ձեր առաջընթացը:
Ձեզնից շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ Ուղի վերադառնալու համար սա
իրենց վերջին հնարավորությունն է: Դուք նույնիսկ հաշիվ չեք տալիս ինքներդ ձեզ, որ
ձեր այս ընտրությունը ճակատագրական է: Շատ ողբալի բան է դա գիտակցելը: Առավել ևս,
որ շատերդ մեր այս Ուղերձները կարդում եք համարյա առաջին օրվանից սկսած:
Աստծուն, սիրելինե՛րս, հնարավոր չէ ծաղրել: Բայց դուք մեկը մյուսի հետևից
ինքներդ եք կատարում ձեր ընտրությունները: Եվ Աստված հասնում է իր գլխավոր խնդրի
լուծմանը. մարդկային անհատների միջից ընտրում է նրանց, ովքեր պատրաստ են անցնելու
էվոլյուցիայի հաջորդ աստիճանին, իսկ մյուսները տեղ են զբաղեցնում մարդկային
պատմության անհաջողությունների էջերում:
Այնտեղ, որտեղ գտնվում է մեր Դեսպանորդը, միշտ շրջակա իրականության մեջ տեղի է
ունենում Լույսը խավարից ջոկելու գործընթաց, և առաջին հերթին՝ մարդկանց
հոգիներում: Դա Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճանի
առանձնահատկությունն է, և այն անքակտելի է, ինչպես Աստծո և Վեհապետների Խոսքը, որը
կրում է մեր Դեսպանորդը:
Իսկ հիմա ես պետք է ասեմ ձեզ, որ մեր Ուղերձների այս շրջանն ավարտված է: Եվ
մենք բավարարված ենք նրանով, որ այս անգամ մեզ հաջողվեց մեր դեսպանորդի միջոցով
ճառագել աննախադեպ քանակությամբ Լույս:
Ես ձեզ շնորհավորում եմ Լույսի ուժերի այս հաջողության կապակցությամբ...
Ես մաղթում եմ, որ հասնեք գիտակցման այն աստիճանին, որ կարողանաք ձեր էության
ներսում և արտաքին աշխարհում որսալ խավարի
ուժերի ամենամանր դրսևորումները:
Ես մաղթում եմ նաև, որ ձեր հավատն ու հավատարմությունը Եղբայրությանը այնքան
ամրանան, որ ձեզ դուրս բերեն երկդիմի աշխարհի թակարդների միջից և ձեր հոգուն թույլ
տան վերադառնալու Տուն՝ Աստծո մոտ...
Այս Ուղերձը փոխանցելու ընթացքում ես կնիք եմ դնում մեր Ուղերձների այս
շրջանում ճառագված ամբողջ Լույսի վրա, որպեսզի նրանք, ովքեր Լույսից չեն,
չկարողանան դրանից օգտվել:
Եղիցի...
Ի կատար է ածված...
Կնքված է...
ԵՍ ԵՄ Էլ Մորիան
Տատյանա Միկուշինա,
2013 թ.
թարգմանեց Խ.
Մանասելյանը
пятница, 28 июня 2013 г.
Պյութագորաս-Կութհումիի այսօրվա Ուղերձը
Աստվածային Ճշմարտությանը հասու են
դառնում ոչ թե արտաքին փնտրտուքով, այլ ներքին որոնումներով
Կութհումի
28 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Կութհումին: Այսօրվա օրով մենք
կքննարկենք այն Ուսմունքի ևս մի քանի դրույթները, որը Երկրի մարդկությանն
ուսուցանում են Իմաստության Տիրակալները:
Որոշակի ժամանակ պահանջվեց, մինչև որ
կարողացա աշխարհների միջով մերձենալ ձեզ: Ինչպես աշխարհների փոխազդեցության,
այնպես էլ մեր Ուղերձների փոխանցման գործընթացները դեռևս բավարար չափով
ուսումնասիրված չեն աշխարհիկ գիտության կողմից: Եվ դա կապված է նաև այն բանի հետ,
որ գիտությունը կանխակալ է մոտենում այն ամենին, ինչը նրա տեսակետից կապված է գերբնական
երևույթների հետ, որոնք բացատրելի չեն ֆիզիկական աշխարհի և նրա օրենքների
տեսանկյունից: Կանցնի ևս որոշ ժամանակ, և գիտության միջոցով շրջակա աշխարհը
ճանաչելու շրջանակները կընդլայնվեն, իսկ ներկայումս ժամանակակից գիտության մեջ
գոյություն ունեցող՝ նուրբ աշխարհը
հետազոտող բնագավառը կընդգրկի ավելի լայն տիրույթ: Սակայն դա տեղի չի ունենա ավելի
վաղ, քան մարդկային մտքի առաջատարները կհավատան մեր գոյությանը և մշտական կապ կհաստատեն
մեզ հետ:
Իսկ մեզ հետ մշտական կապը հնարավոր է
միայն այն դեպքում, եթե դուք անկեղծ եք և անկեղծորե՛ն եք հավատում մեր գոյությանը:
Դեռ ավելին՝ հավատից զատ անհրաժեշտ է նվիրված լինել Եղբայրությանը և պահպանել այն
պայմանների անխախտությունը, որոնց հիման վրա երկարատև ժամանակահատվածի ընթացքում
մենք աշխատում ենք մարդկության հետ:
Ձեզնից նրանք, ովքեր ծանոթ են առատորեն
սփռված էզոթերիկական գրականության հետ, լիովին կարող են նկատած լինել, որ
գրականության այդ ճյուղը բաժանված է իրարից զգալիորեն տարբերվող երկու տեսակի կամ
սեռի:
Էզոթերիկական գրականության առաջին տեսակն
առնչվում է մարդկանց զանազան հոգեխուզական որոնումներին, որոնք հիմնականում կապված
են լինում աստեղային ոլորտի և մենտալ ոլորտի ստորին շերտերի հետ: Դրա մեջ մտնում
են նուրբ աշխարհների վերաբերյալ չզարգացած գիտակցությունների տպավորությունները և
առանձին անհատների գիտակցության մեջ՝ ֆիզիկական աշխարհին մոտ գտնվող նուրբ
շերտերին պատկանող շատ բաների, ուղղակիորեն ասած, անառողջ արտապատկերումը: Դա
գրականության վիթխարի մի շերտ է, որը լիովին հանգիստ կարող եք շրջանցել և դրան որևէ
նշանակություն չտալ: Դեռ ավելին՝ ես խստորեն ձեզ խորհուրդ եմ տալիս չտարվել այդ
տեսակի գրականության ընթերցանությամբ, քանի որ այն կարող է վնաս պատճառել ձեր
հոգեկառույցին՝ ձեզ մխրճելով օտարների երևակայության անառողջ թրթիռների մեջ:
Մյուս տեսակի էզոթերիկական գրականությունը
հազվադեպ է պատահում ձեր աշխարհում, և ներկայումս իրենից ներկայացնում է ավելի
շուտ պատահական, քան թե օրինաչափ երևույթ: Եվ դա հասկանալի է, քանի որ ձեր
աշխարհում ներկայումս հաստատված ճշտի ու ստի՝ 10 տոկոսը 90-ի դեմ
հարաբերակցությունը կիրառելի է նաև էզոթերիկական գրականության նկատմամբ:
Այստեղ ես մի փոքրիկ ճշգրտում պետք է
անեմ: Կապված այն բանի հետ, որ մեզ հակադիր ուժերը ներկայումս ուժեղացրել են իրենց
ընդդիմությունը, ճշմարիտ էզոթերիկական գրականությունը ձեր գրադարակների վրա սկսել
է առավել հազվադեպ երևալ: Եվ մեկը 99-ի դեմ տոկոսային հարաբերակցությունն արդեն
լավատեսական կարելի է համարել:
Նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձեռքն է
ընկնում ձեր կարծիքով մաքուր
տեղեկատվության աղբյուր, էլի դուք պետք է զգուշանաք և մանրազնին կերպով փորձեք
պարզել այդ հրատարակության հանգամանքները՝ օգտվելով ձեր ինտուիցիայից: Հայտնի շատ
հեղինակների գործեր, անցնելով որոշ հրատարակիչների անմաքուր ձեռքերով, փոխվում են
անճանաչելիության աստիճան. նման տպագիր արտադրանքի ճշմարտության չափը խիստ նվազում
է, և դժվարանում է որոշելը, թե որտեղ են թաքնված ձեզ իրենց ճանկերի մեջ առնող
թրթիռներն ու էներգիաները:
Ուստի մարդկության մեծամասնության առումով
լիովին արդարացված է ընդհանրապես էզոթերիկական գրականությունից հրաժարվելը, քանի
որ կյանքի ներկայիս ռիթմի պայմաններում մարդիկ պարզապես ժամանակ չունեն գլուխ
հանելու հում պատրաստուկների այն կույտերում, որնք առատորեն ներկայացված են
գրախանութների դարակներում և համացանցում:
Սակայն այստեղ ձեզ մի ուրիշ վտանգ էլ է սպառնում.
հրաժարվելով ճանաչելու այն, ինչը դեռևս չի ամրապնդվել մարդկության ընդհանրական
գիտակցության մեջ և մարդկային հասարակության մեծամասնության տեսակետից արժանահավատ
չէ՝ դուք վտանգում եք ձեզ ընձեռնված հնարավորությունը և չեք օգտվում այն
գիտելիքներից ու հանձնարարականներից, որոնք իսկապես ճշմարիտ են, տրվում են մեր՝
Համբարձյալ Վեհապետներիս կողմից և անփոխարինելի են մարդկության էվոլյուցիոն
զարգացման ներկա փուլի համար:
Ընթերցող պետք է որ մեր զրույցի այս
մասում տարակուսանք ապրի, որովհետև երևի երկար ժամանակ է, ինչ մի հարց է պտտվում
նրա գլխում. «Ո՞ր կողմն է ուզում ծռել...»:
Հիրավի՝ վիճակը ողբալի է դառնում: Մի
կողմից՝ մենք փորձում ենք օգնության ձեռք մեկնել մարդկությանը և նպաստել
փակուղային թվացող իրավիճակից դուրս գալուն, որի մեջ հայտնվել է Երկրի
մարդկությունը, և մյուս կողմից՝ մեզ հակադիր ուժերի ակտիվացման հետևանքով,
ժամանակի ներկա պահին այնպիսի աղտոտում է տեղի ունեցել մոլորակի տեղեկատվական
դաշտում, որ գործնականորեն հնարավոր չէ պարզել, թե որտեղ է ճշմարտությունը, և
որտեղ՝ սուտը:
Ցանկացած իրավիճակից ելք գոյություն ունի:
Եվ այս իրավիճակից՝ նույնպես: Այս իրավիճակի հանգուցալուծումն ուղղակի մակերեսի
վրա է: Ձեր աշխարհում ամեն ինչ իրար է ձգվում ըստ թրթռանքի: Ուստի անկասելի
ճշգրտությամբ ձեզ շրջապատող աշխարհում դուք կգտնեք հենց այն, ինչը համապատասխանում
է ձեր թրթիռներին: Եվ եթե ձեր թրթիռները ցածր են, ապա, որքան էլ ջանաք մերձենալ
ճշմարիտ տեղեկատվության աղբյուրին, հաջողության չեք հասնի:
Բայց ճիշտ է նաև հակառակ պնդումը. եթե ձեր
թրթիռները բարձր են, ապա, որքան էլ ջանաք ձեր թրթիռներին չհամապատասխանող գիրք կամ
տեղեկատվության աղբյուր գտնել, հաջողության չեք հասնի:
Ի վերջո, ի՞նչ եմ ես կոչ անում մեր
այսօրվա զրույցում: Ես մեծ հույսեր եմ փայփայում, որ բոլոր նրանք, ովքեր հիմա
կարդում են իմ այս Ուղերձը, կարդում են հենց այն պատճառով, որ իրենց թրթիռների
մակարդակը թույլ է տալիս դա անել:
Այժմ ձեզ մնացել է, որ անեք հաջորդ քայլը:
Կա՛նգ առեք:
Դադարացրե՛ք ձեր հոգևոր որոնումները:
Ասածս չի նշանակում, որ դուք պետք է ընդհանրապես
դադարացնեք ձեր իրական հոգևոր որոնումները, այլ միայն նշանակում է, որ ժամանակն է,
որ ընդհատեք արտաքին աշխարհում զանազան տեղեկատվական աղբյուրներ փնտրելու գործը:
Եթե ձեր ինտուիցիան հուշում է ձեզ, որ
դուք արդեն գտել եք ճշմարիտ աղբյուր, ապա մի՛ շարունակեք փորձարկել այլ
աղբյուրներ: Կանգ առեք մի աղբյուրի մոտ և ջուր խմեք միայն այդտեղից:
Այս առումով կարելի է նմանատիպ օրինակ բերել
ձեր ֆիզիկական աշխարհից: Ենթադրենք դաշտում աղբյուր եք փնտրում ձեր ծարավը
հագեցնելու համար: Ահա գտել եք մի աղբյուր, որը ձեզ զարմացնում է իր ջրի բյուրեղյա
մաքրությամբ ու կատարյալ համով:
Իմաստուն մարդիկ դադար են առնում նման աղբյուրի
մոտ, հագեցնում իրենց ծարավը և դրա ջուրը պահեստավորում իրենց ունեցած տարաներում
ու ջրամաններում:
Ոչ այնքան իմաստուն մարդիկ գնում են ուրիշ
աղբյուրի ջուր փորձելու: Բայց այնտեղի ջուրը մի փոքր դառնաղի է լինում: Հետո
մոտենում են մի ուրիշ աղբյուրի: Այս մեկի ջուրն էլ հոտած է դուրս գալիս: Հաջորդինը՝
ցեխաջուր:
Նման մարդկանց սպառնում է այն վտանգը, որ այլևս
երբեք չեն վերադառնա զուլալ ջրով աղբյուրի մոտ և կշարունակեն նոր աղբյուր փնտրել
ու ցեխաջուր խմել:
Ուստի այն պահին, երբ ձեր ողջ էությամբ
հասկանում եք, որ ձեր առջև Աստվածային Ճշմարտության մաքուր աղբյուր է, երբեք ուրիշ
աղբյուր մի՛ փնտրեք: Քանզի Աստվածային Ճշմարտությունը միակն է, և դրան կարող եք
հասու դառնալ ոչ թե արտաքին փնտրտուքներով, այլ ներքին որոնումներով:
Արտաքին գիտելիքից պետք է ի վերջո անցում
կատարել ներքին գիտելիքին: Արտաքինը միայն խթան է ձեր գիտակցության համար, որպեսզի
սուզվեք Աստծո հետ հաղորդակցության այն տարածությունը, որն առկա է ձեր սեփական
էության ներսում:
Հավանաբար ես այսօր ձեզ ձանձրացրի իմ
դատողություններով: Բայց ես լիահույս եմ, որ այն քչերը, որոնց համար ես այսօր
տվեցի իմ այս Ուղերձը, կլսեն ինձ և կօգտվեն իմ խորհուրդներից:
ԵՍ ԵՄ Կութհումին
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
четверг, 27 июня 2013 г.
Հիսուս Քրիստոսի այսօրվա Ուղերձը
Ուսմունքի հիմունքների և
Ուսմունքի փոխանցման
անընդհատության մասին
Պաշտելի Հիսուս
27 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Հիսուս:
Ինձ Աստծո Որդի կոչեցին Ուսմունքի այն հետևորդները, որոնք
եկան իմ խաչելությունից և համբարձվելուց հետո:
Ուսմունքի շատ դրույթներ, որոնք ես իմ աշակերտներին տվեցի
այդ կյանքիս ընթացքում, հետագայում շատ փոփոխություններ կրեցին՝ երբեմն փոքր-ինչ աղավաղվելով, երբեմն էլ
այնպիսի արմատական փոփոխություններ կրելով, որ արդեն հնչում էին լրիվ հակառակ
իմաստով: Եվ դրանում մեղավոր էին ոչ այնքան իմ աշակերտները, որքան այն
տգիտությունը, որն այն ժամանակ տիրապետող էր Երկրում և, ցավոք, շարունակում է
տիրապետող լինել նաև ձեր օրոք:
Պահանջվեց ամբողջ 2000 տարի, մինչև որ Երկրի այն մարդիկ,
որոնք իրենց քրիստոնյա են համարում, սկսեն իրենց՝ թեկուզ չնչին ինչ-որ մասով
ընկալել Վերամարմնավորումների և Կարմայի Օրենքներին վերաբերող իմ Ուսմունքները:
Եթե դուք անաչառ կերպով վերընթերցեք թեկուզ այն
Ավետարանական տեքստերը, որոնք հասել են ձեզ, ապա կնկատեք, որ այսուայնտեղ սփռված
են այդ հիմնարար Ուսմունքներին վերաբերող որոշակի ակնարկներ: Եվ դրանք հասկանալի
կլինեն յուրաքանչյուրին, ով տեքստը կարդում է ոչ թե իր արտաքին գիտակցության
պրիզմայի միջով, այլ իր ամբողջ սրտով:
Շատ բաներ, որոնք կորսվում են, կամ դրանց բավարար
նշանակություն չի տրվում, կարող են հանգեցնել բուն Ուսմունքի և դրա էության ոչ
ճիշտ մեկնաբանությանը:
Եվ անցողիկ ու անանց մարդու մասին խոսքն էլ է անհասկանալի
դառնում, եթե դուք տեղյակ չեք Կարմայի և վերամարմնավորումների Օրենքներից: Այդ
խոսքերն անհասկանալի են մնում նաև այն դեպքում, երբ մարդուն դիտում եք որպես միս
ու արյուն, բայց և ձեր ուշադրության տակ եք առնում նրա հոգին և Աստծո Ոգին, որոնք
առկա են ամեն մի մարդու մեջ:
Կարելի է ազդել մարդու խղճի վրա և նրան ահաբեկել Աստծո
պատժով: Եվ դա կարող է իր ազդեցությունն ունենալ չզարգացած գիտակցության վրա: Բայց
այն դեպքում, երբ մարդն իր պրպտուն մտքով սկսում է ճանաչել աշխարհակառույցի
օրենքները, ահաբեկելն ու կարգի հրավիրելը դադարում են ազդեցություն գործել: Այդ
դեպքում վատագույն արդյունքը կլինի այն, որ մարդը երես կթեքի Աստծուց և Նրա
սպասավորներից. կմերժի եկեղեցին և բուն հավատը:
Այնուհանդերձ առավել զարգացած անհատներն իրենց թույլ են
տալիս ավելի առաջանալ աշխարհն ու դրա կառուցվածքը ճանաչելու գործում: Եվ Ավետարանի
այն խոսքը, թե՝ «ինչ որ ցանես, այն էլ կհնձես», նրանց համար ձեռք է բերում իր
ճշմարիտ իմաստը:
Հիրավի, առանց հասկանալու մարդու այս և անցած կյանքերի
արարքների փոխկապակցվածությունը՝ արտաքին գիտակցությանը հնարավոր չէ բացատրել, թե
ինչու պետք է պահապանել բարոյականության օրենքը և հետևել որոշակի բարոյական
նորմերի ու կանոնների:
Յուրաքանչյուր անհատ պետք է հասնի իր արարքների և այդ
արարքների հետևանքների միջև եղած կապի գիտակցմանը: Առանց այդ կապը հասկանալու՝
հնարավոր չէ բացատրել ձեր աշխարհում առկա շատ անարդարություններ, ինչպիսիք են՝
ունեցվածքային անհավասարությունը, ոմանց կաստայական արտոնություններն ու մյուսների
աղքատությունը, ոմանց հյուծող ծանր տկարություններն ու մյուսների անթերի առողջությունը:
Ինչու՞ են ոմանք վաղաժամ մահանում, իսկ մյուսներն ապրում
երկար կյանքով... Այդ ամենի պատճառները կարելի է գտնել միայն անցած կյանքերում, և
երբեմն դրանք բացարձակապես հնարավոր չի լինում բացատրել ընթացիկ մարմնավորման և
մեկ կյանքի հանգամանքների տեսանկյունից:
Ուստի խնդիրներից մեկը, որն ուզում են լուծել Համբարձյալ
Վեհապետները՝ Ուսմունքը փոխանցելն է այն տեսքով, որ այն ընկալելի լինի ներկայումս
ապրող մարդկության գիտակցության համար: Ուսմունքի փոխանցման անընդհատությունն այն
բանի երաշխիքն է, որ մարդկությունը մշտապես իր տրամադրության տակ փրկարար ճոպան
կունենա, որի միջոցով Ուղով առաջ մղվողները կկարողանան դուրս ելնել կյանքի
փոթորկուն ջրերի տակից:
Առանց Ուսմունքի փրկարար ճոպանի, առանց դրա անընդհատ
նորացման և անընդհատ փոխանցման՝ մարդկությունը շատ արագ կգահավիժի դեպի անասնական
գոյություն և այլևս ունակ չի լինի ջոկելու Լույսը խավարից, ճշմարտությունը՝ ստից,
բարեպաշտական վարքը՝ մեղսականից:
Ցավոք սրտի, չնայած մեր կողմից անխոնջ կերպով գործադրվող ջանքերին՝
մարդկության որոշակի մասն ուշադրություն չի դարձնում մեր խրատներին և շարունակում է ապրել այնպես,
կարծես առջևում մահից բացի ոչինչ չկա:
Մարդկային այն սերունդները, որոնք իրենց գիտակցությամբ
հեռանում են Աստծուց և չեն ուզում ճանաչել աշխարհակառույցի հավերժական Օրենքը,
այնպիսի հետևանքներ են ծնում իրենց հետնորդների համար, որոնք տանում են դեպի լրիվ
հետզարգացում և բարոյազրկություն: Բարոյական նորմերի խախտումն արդեն ընկալվում է
որպես ընդունված բան:
Եթե մարդկային մի սերնդի գիտակցությունից ջնջվում է Կարմայի
Օրենքին վերաբերող գիտելիքը, ապա հաջորդ սերունդներն ավելի ու ավելի են գլորվում
դեպի անաստվածություն և բարոյական նորմերի խախտում, քանի որ մարդիկ դադարում են
կապ զգալ իրենց գլխին թափվող դժբախտությունների և իրենց սեփական արարքների միջև,
որոնք հանգեցրել են այդ դժբախտություններին:
Եկեղեցական կառույցը, որը կոչված է մարդկանց պահելու
Աստվածային Օրենքի շրջանակներում, իր նշանակությունը կորցնում է այն բանին
զուգընթաց, երբ մարդիկ կորցնում են հավատը և հեռանում բարոյական իդեալներից:
Այդ պայմաններում մարդկության միակ փրկությունն այն է, որ
Աստծուն ու ճշմարիտ հավատին վերադառնալն ընկալեն որպես գիտակցության վիճակ:
Աստծուն պատկերացնեն ոչ թե որպես եկեղեցական սրբապատկերի վրա պատկերված ծերուկ,
այլ որպես ներքին Լույս, որը թափանցում է համայն Արարչության միջով, ներկա է բոլոր
արարածների սրտերի խորաններում և զարգացման այս փուլում ունակ է մարդկությանն
օգնութուն ցուցաբերելու:
Աստծո այն ըմբռնումը, որ Նա ոչ թե տաճարներում է ապրում,
այլ իրենով լցրել է շրջակա ամբողջ տարածությունը՝ էվոլյուցիոն զարգացման այս
փուլում կարող է ընկալելի լինել մարդկանց մտքերի համար: Եվ աշխարհին տիրած այս
քաոսի պայմաններում կայունության միակ կարգավորիչն ու երաշխավորը ներքին ղեկավարը
կլինի՝ մարդու խիղճը կամ Աստված, որը ներկա է յուրաքանչյուր մարդու ներսում:
Մենք ձեզ այցի ենք գալիս այն հույսով, որ ձեզնից շատերն
ունակ են հասկանալու մարդկության զարգացման այս փուլում մեր մատուցած
ճշմարտությունները: Անկեղծ հույսեր ենք փայփայում, որ այդ ճշմարտություններն աճ
կտան ձեր սրտերում, և դուք միասնական կդառնաք այն Ուսմունքի հետ, որը մենք տալիս
ենք:
Երբ դուք ձեր զարգացմամբ հասնում եք այդ փուլին, միասնական
եք դառնում ներքին ճշմարտության կամ ձեր սրտերում ներկա Աստծո հետ. դուք ձեր
աշխարհի համար դառնում եք Լույսի և գիտելիքի աղբյուր: Եվ ձեր աշխարհում որքան շատ
լինեն այդպիսի լուսատուները, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն, որ աշխարհը
կվերականգնի իր կայունությունը և կդադարի ճոճվելուց այն ամեն տեսակի սուտ
ուսմունքների ու դավանաբանությունների պատճառով, որոնք մարդկային տգիտությունն ու
ահերն օգտագործում են, որպեսզի բավարարություն տան առանձին անհատների շահադիտական
նպատակներին:
Ես լիահույս եմ, որ մեր Դեսպանորդի միջոցով տրվող այս
Ուղերձները կարդացող յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել ներքին հավատի անսպառ
աղբյուր և իր կայունությամբ ու անսասան հավատով դիմակայել աշխարհի բոլոր ցածրակարգ
արտաքին դրսևորումներին:
ԵՍ ԵՄ Հիսուս
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Подписаться на:
Сообщения (Atom)



