понедельник, 9 июля 2012 г.

Թե ինչպես «Շանթը» չքմեղացավ...

Ահա և եղավ այն, ինչ որ կարելի էր սպասել: "Շանթի" գաղափարախոսները, հազար ճիշտ ու սուտ իրար խառնելով, սրա-նրա խոսքը վարպետորեն խուզելով ու մտածելու համար ժամանակ չտալու նպատակով կադրերն արագ-արագ փոխփխելով, դիմում գրողների թույլ ու անկայուն օղակները գտնելով ու նրանց "մեղա գալ տալով", հայտնի ու հարգված մտավորականներից մի երկուսին  «կթվորուհիների» շարքը դասելով, ինքնահիացումի ու ինքնագովազդի հախուռն գրոհների դիմելով՝ "հաջողացրին" ճանապարհ հարթել "Անծանոթը" կոչվող նոր սերիալի համար, որը խոստանում է շատ ավելի վնասակար լինել հասարակության և հենց իրենց համար, քան նախորդները ("Բանակումը" նկատի չունեմ, որի համար գուցե կարելի է որոշակի վերապահում անել): 
Բնականաբար, համաձայն անխափան գործող կարմայի օրենքի՝ դրա արդյունքում զոհերն էլ "Որոգայթի" մեկի փոխարեն մի քանիսը կլինեն, և էլի բոլորն էլ հայ մարդիկ... Ի վերջո, ով ինչ անի՝ իրեն կանի: Եվ կրկին Ա. Աբրահամյանը տեղի ունեցածը կպատճառաբանի "բիզնեսում գործող անառողջ մրցակցությամբ"՝ դրանով իսկ "Շանթի" մեղքի բաժինը փորձելով բարդել մյուս հեռուստաալիքների վրա...

2 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  2. nuyn bannerm grelu inchy vor grel em stex http://blognews.am/arm/news/14132/te-inchpes-shanty-chqmexacav.html "uremn menak BANAKUMY ha arandznacreciqqq))hargelis et shanty cher vor arajin angam stextsec haykakan bazmaserianoc herustaserial, et shanty cher vor sovorakan mardkanc ergelu hnaravorutyun tvec(Superstar, X Factor, My name is..., Joxovrdakan ergichev ayln ),, et shant cher vor arajiny tex tvec parayin haxordmany vor bolor parel imacox eritasardnerykaroxacan cuyc tal irenc taxandy, et shanti shnorhiv cher vor arajin anngam bacahaytvecin sovorakan mardkanc taxandnery?,, et shanty cher vor apacucec vor duduky vochte miayn TAXUMI gortsiq e , ayl Tonakatarutyunneri, et shanty cher vor arajiny stextsec jamancayin mi hetaqrqir haxordum vory hnaraorutyun tvec sovorakan mardkanc gumar vastakel irenc giteliqi mijocov,,,, el vory asem? shat en, et shanty cher vor gnec sparks networkic mi hianali scenar ev dra himan vra nkarahanec mi hrashali herustaserial, vory ir ditoxutyamb gerazancum e nuynisk Evro 2012in? vory duq vorakum eqibrev Turqakan serial,,....esqanic heto uzum em lsel dzer kartsiqy te incheq mtatsum hima shanti masin?"

    ОтветитьУдалить