вторник, 10 июля 2012 г.

«Աղբահանություն»: Երեկ, այսօր, վաղը

Հեռուստաալիքներից աղբը հեռացնելու դիմում-պահանջը հստակ է դրված: Դիմող անձինք ու կազմակերպությունները հստակ շարադրանքով դիմել են երկրի նախագահին, և նա վաղ թե ուշ պետք է նույնքան հստակ քայլեր ձեռնարկի կամ համապատասխան ցուցումներ տա այն անձանց կամ կառույցներին, որոնք ի վիճակի են ինչ-որ բան փոխելու կամ ինչ-որ բան տեղից շարժելու:
Կրկին զարմացած եմ «Շանթի» նախահարձակ լինելուց, ինչը երեկվա ընթացքում նոր շարունակություն ստացավ: Մնում է ենթադրել, որ այդ ալիքն իսկապես մյուսների մեջ ամենավտանգավորը, վատը և անուղղելին է, և, հետևաբար, փորձում է կիսաճշմարտություններով ու բազմաթիվ այլ խորամանկություններով խուսափել նախագահի անմիջական միջամտությունից: Ենթադրում եմ նաև, որ այդ ալիքը նման գահավիժում է ապրել Նվեր Մնացականյանի հեռանալուց հետո, որն այժմ Հ1-ի աշխատակազմում իր գործը փայլուն կերպով կատարում ու ծառայում է ժողովրդին:  Իհարկե, Հ1-ն էլ շատ ունի վերացնելու բաներ, բայց դա անելն ընդամենը մեկ կամ երկու մարդու ուժերից վեր գործ է անշուշտ:
Լիահույս եմ, որ «Շանթի» նախաձեռնած մեթոդով այլևս չի ծվատվի և ոտնատակ չի տրվի հարգարժան մարդկանց և հասարակական կազմակերպությունների ընդհանրական դիմում պահանջը՝ գործող հեռուստաալիքներն օրավուր աճող աղբի բազմաբնույթ չափաբաժիններից զերծ պահելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий