четверг, 7 мая 2020 г.

ԱՐՑԱԽՅԱՆ ՏՆԳԼԲԱԶՈՒԹՅՈՒՆ

- Անաստա՛ս, դու էշի գլուխ ես...

Մարտիրոս Սարյան 


Թավշի բոշեն ինքը էշ է՝
Ուրիշներուն էշ կքշե:
Ասո՜ր աշե...
Էշ են ու էշ՝ էշի պապան,
Մի անկշտում քոչվոր ալբան
Եվ փալանփոխ դերվիշ բաբան:
Է՛շը կասի, թե Արցախը
Ինքնորոշվել ու անկախ է:
Այդ չորս էշին ահա նշել
Եվ ասում եմ՝ բարև, էշե՛ր...

(Արցախյան մեծ իշանց ճյուղին
Բարև հղեց Պըլը-Պուղին,
Երբ, իր անմահ էշին նստած,
Երկնից մի օր իջանեց ցած:

Այդ օրն այնտեղ ընտրություն էր
Եվ արտակարգ «շուստրություն էր».
Տեղ-տեղ անլույս մթություն էր,
Որտեղ լույս կար՝ բթություն էր:

Հաղթեց Մելիք Շահնազարը,
Գոհ են ցարն ու Քաջ Նազարը,
Փանահ Ալին, Անաստասը,
Բոլշևիկյան ամբողջ դասը:

Ապշահար են Նախշուն Բաջին
Եվ Խաչանը Տըմբլաչի,
Թե որքա՜ն շատ էշի գլուխ
Եղան հայոց երկրի գլուխ...)

Խաչիկ-Ապեր
07.05.2020թ.

понедельник, 13 апреля 2020 г.

ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Այսօրվա դրությամբ ՖԲ սոցիալական ցանցը թեև առայժմ դրականորեն տարբերվում է խավարի ուժերին հլու-հնազանդ ծառայող հեռուստաալիքներից, սակայն այս եթերային հարթակը նույնպես աստիճանաբար ապականվում է անորակ ու անարժեք նյութերով, մարդկանց զգոնությունը բթացնող և առանցքային կենսական հարցերից մարդկանց ուշադրությունը շեղող հրապարակումներով:
Արդյունքում ստացվում է այնպես, որ ինչքան էլ կարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ բարձրաձայնվեն ՖԲ հարթակում՝ դրանք մնում են անհետևանք, և մենք բոլորս օր-օրի ավելի ենք խրվում Երկիր մոլորակը պարուրող անթափանց խավարի հաստ շերտի տակ:
Միթե՞ ելք չկա, միթե՞ դատապարտված ենք անլույս ու անհույս կործանման...
Միթե՞ խավարի դեմ պայքարի բոլոր ձևերը սպառված են, սրերը՝ բթացված, Թուր-Կայծակին՝ հանգած...
Համարձակվում եմ պնդել, որ այդպես չէ: Ամենախավար գիշերից հետո կրկին Լուսաբաց է լինում՝ որքան էլ այդ գիշերը երկար ու տանջալից թվա:
Օրինակ՝ ներկայիս պանդեմիայի պայմաններում, երբ համաշխարհային չարի ուժերին կարծես թե հաջողվել է համարյա բոլոր գիտակից ու մտածող մարդկանց քշել իրենց տները և նրանց ընդարմացնել քնի և արթնության սահամանագծի վրա, այդ վիճակում հանկարծակի կարող են բանականության այնպիսի հզոր լույսեր առկայծել ու բռնկվել, որ աշխարհին տիրած խավարն ընդամենը մի քանի օր հետո ցրվի մշուշի պես:
Ձեր տունը ձեր Լույսի ամրո՛ցը դարձրեք, մարդի՛կ:
Ձեր պատշգամբները զարդարեք ազատության ու խավարի դեմ անհաշտ պայքարի պաստառներով:
Ձեր ունեցած ամանեղենը զնգզնգացրե՛ք ձեր բաց պատշգամբներից ու պատուհաններից: Քաղաքների փողոցներում դրանց ձայնն այս օրերին ավելի զորեղ ու ազդեցիկ պիտի հնչի, քան եկեղեցական զանգերի ձայնն էր հնչում Սարդարապատի հերոսամարտից առաջ:
Ձեր հուժկու բողոքի ձայնը բարձրացրե՛ք մեր Հայրենիքը ստրկացնող և բաժան-բաժան անող իշխանական-դավաճանական ուժերի դեմ:
Ինքնակազմակերպվե՛ք՝ ձայն-ձայնի տալով:
ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆ ԱՍՏԾՈ
Խաչիկ-Ապեր
13.04.2020թ.

четверг, 9 апреля 2020 г.

Համաշխարհային ներխոկում՝ «ՕՄ»


(ապրիլի 10-ի ժամը 13-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 13-ը)
    
     Սիրելի բարեկամներ,
     Մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան՝ Ջրհոսի Դարաշրջան:
     Ջրհոսը՝ ազատություն է, ստեղծարար գործունեություն, բերկրանք, համագործակցություն, կոլեկտիվիզմ, փոխադարձ կապ...
     Լիովին հասկանալի է, որ հասարակության կառավարման՝ վախի ու սահմանափակումների վրա հիմնված հին համակարգը դիմադրում է նոր գիտակցության ու նոր մտածողության հաստատմանը, որոնք հատուկ են Նոր Դարաշրջանին:
     Հին համակարգը վերջին փորձերն է ձեռնարկում իր իշխանությունը պահպանելու համար՝ վախ ներարկելով վիրուսներով, համաճարակներով, տնտեսության համամոլորակային ճգնաժամի սպառնալիքով: Ամեն մի առանձին անհատի նկատմամբ համապարփակ վերահսկողություն սահմանելու փորձեր են ձեռնարկվում՝ կիրառելով չիպավորում, տնտեսության թվայնացում...
     Մեր աչքի առաջ եզրափակիչ առճակատում է տեղի ունենում Լույսի և խավարի, Բարու և չարի, հին ու նոր դարաշրջանների էներգիաների միջև:
     Հինը դատապարտված է կործանման: Նորին հակադրվող ուժերը զուրկ են սեփական ռեսուրսներից: Նրանք օգտվում են մեր ռեսուրսներից՝ մեզ ներքաշելով խուճապի, վախի, ընկճվածության, պարտվողականության կամ ագրեսիվության, ատելության և հակակրանքի վիճակների մեջ:
     Այս բարդ ժամանակահատվածում մենք՝ լուսակիրներս, մարմին ենք առել հենց այն բանի համար, որպեսզի մարդկությանն օգնենք հնարավորինս սահուն ու անցավ կերպով անցում կատարելու Նոր Դարաշրջանին:
     Լույսն ու խավարը հակառակ են իրար: Այնտեղ, ուր ներկա է Լույսը, խավարը տեղ չունի:
     Ուստի մենք պարտավոր ենք Լույս հաղորդել աշխարհին՝ դառնալով Լույսի էլեկտրոդներ...
     Ես առաջարկում եմ սկսել նոր գործառություն՝ «ՕՄ» մանտրայի ընթերցում:
     Այդ մանտրայի ընթերցման համար Վեհապետների Ուղերձներին ծանոթ լինելը պարտադիր չէ: Ուստի այս գործառությանը մասնակցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի մեծ կարող է լինել աղոթքային Արթնությանը մասնակցողների քանակից:
    
Մանտրայի նկարագրությունը

    «ՕՄ»-ն այն համապիտանի ու նախասկզբնական մանտրան է, որով սկիզբ է առել համայն աշխարհակառույցը:
     «ՕՄ»-ը ամենասրբազան ձայնն է համարվում հինդուիզմում, բուդդայականության մեջ:
     Վեդաներում «ՕՄ»-ը համարվում է Արևի և Լույսի ձայնը: Այն խորհրդանշում է վերընթաց շարժում, հոգու մերձեցումը բարձրագույն ոլորտներին:
     Այս մանտրան մաքրագործող ազդեցություն ունի և գիտակցությանն օգնում է բարձրանալու ավելի բարձր մակարդակի: «ՕՄ» մանտրան մեր ուշադրությունը շեղում է ամենայն դատողականից, զգացականից ու ֆիզիկականից՝ այն ամենից, ինչը գիտակցությանը հեռացնում է ընկալման գերզգայական մակարդակից: Մանտրայի արտասանության վրա կենտրոնացվածությունը վերացնում է հոգևոր ուղու բոլոր խոչընդոտները, բանականությունը ձեռք է բերում հանդարտություն և խաղաղվածություն:
     Եվ այսպես, արտասանելով «ՕՄ» մանտրան, մենք վեր ենք հանում մեր գիտակցությունը և մեր աշխարհի համար վերածվում ենք Լույսի աղբյուրի:
     Այնտեղ, ուր Լույսն է՝ խավարը տեղ չունի...


Գործառության նկարագրությունը

     Խնդրում եմ այս գործառությանը ձեռնամուխ լինել միայն գիտակցության վերամբարձ վիճակով: Այն մասին, թե ինչպես հասնել գիտակցության աղոթքային վիճակին՝ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.


     Երբ արտաքին պայմաններն ու արտաքին իրավիճակը բավականաչափ հանգիստ են, նստե՛ք հարմար դիրքով: Իդեալականը՝ լոտոսի դիրքն է, սակայն կարող եք նաև ողնաշարի ուղիղ դիրքով նստել աթոռին և այդ դիրքը պահել ամբողջ գործառության ընթացքում:
     Փակե՛ք աչքերը, թուլացրե՛ք մարմինը և ձգտեք ոչինչ չմտածել: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ունքերի մեջտեղում և թույլ տվեք, որ անդորրություն հաստատվի ձեր ներսում: Սկսեք ունկնդրել «ՕՄ»-ի ձայնագրությունը՝ այն ասոցացնելով անսահմանության, հավերժության, անմահության և այլ գաղափարների հետ:
     Այնուհետև սկսեք ինքներդ երգել «ՕՄ»: Պետք է «ՕՄ»-ը կրկնեք այնպիսի զգացումով, որ դուք անսահման եք ու ամենաթափանց: Ներզգացե՛ք «ՕՄ»-ը: Ձայնի հասարակ կրկնությունը ոչ մի արդյունք չի տա: Ներզգացե՛ք, որ դուք անաղարտ, կատարյալ, ամենագետ, հավերժական և ազատ Բացարձակն եք: Ներզգացե՛ք, որ դուք բացարձակ գիտակցություն եք և անսահման, անփոփոխ էություն: Ձեր մարմնի ամեն մասնիկ պետք է զորեղ թրթռա այդ գաղափարներով:
     Սկզբնական շրջանում ձայնագրությունը կարող եք որպես նմուշօրինակ օգտագործել, իսկ հետո՝ երգեք ինքնուրույն:


     Մի՛ ջանացեք երգել ձայնագրության հետ համաչափ: Երգեք ձեր ռիթմով՝ ձեր հնարավորություններին համապատասխան:
     Պատկերացրեք, որ ամեն «ՕՄ» երգելուց ձեր սրտի չակրայում Լույս է ծագում: Սկզբում՝ դա Լույսի ոչ մեծ բռնկում է: Հետո այդ Լույսը դառնում է ավելի ու ավելի պայծառ՝ արևի լույսից էլ պայծառ, և տարածվում ամբողջ սենյակում, այնուհետև՝ ձեր բնակավայրում, ձեր ամբողջ երկրում: Ապա ձեր սրտի չակրայի Լույսն ընդգրկում է ամբողջ երկրագունդը՝ ցրելով մոլորակի խավարը:
     Սկզբում բավարար է մանտրան երգել 15 րոպե՝ օրվա ընթացքում գործառությունը կրկնելով մի քանի անգամ: Եթե գործառությունը ձեզ համար դյուրին է, ապա կարելի է այն երկարաձգել մեկ ժամ և ավելի՝ այնքան, որքան ձեզ համար հոգնեցուցիչ չի լինի:
     Եթե ձեր բնակության վայրի պայմանները թույլ չեն տալիս «ՕՄ» մանտրան երգել շատ բարձր ձայնով, ապա կարող եք ձայնն իջեցնել այնքան, որ չխանգարեք ձեր մերձավորներին ու հարևաններին:
     Եթե ձեզ հաջողվի մանտրան երգել ներքուստ՝ միայն ձեզ համար, ապա դա բազմակի կուժեղացնի մանտրայի ազդեցությունը...
     Կարելի է նաև մանտրայի ձայնագրությունը շուրջօրյա միացած պահել և ունկնդրել շատ ցածր ձայնով՝ այնպես, որ ձեզնից բացի ոչ ոք չլսի:
     «ՕՄ»-ը կմաքրի տարածությունը նաև այն դեպքում, եթե ձայնագրությունը հնչեցվի նվագարկիչով, «սմարտֆոնով»...
     Մենք սկսում ենք մեր այս գործառությունն ապրիլի 10-ից, մոսկվայի ժամանակով ժամը 12-ից, մինչև ապրիլի 22-ի ժամը 12-ը:
     Ձեր մասնակցությամբ դուք կարող եք միանալ այդ ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պահի. կարևոր չէ՝ դա սկզբում կլինի, թե գործառության 12 օրերի ընթացքում ցանկացած ժամանակ:
     Նրանց համար, ում հետաքրում է, թե միաժամանակյա քանի՞ մարդ է մասնակցում գործառությանը՝ «Սիրիուս» կայքում միացած կլինի հատուկ հաշվիչ:
     Այս տեղեկատվությամբ կիսվե՛ք ձեր ընկերների ու ծանոթների հետ:
     Երգե՛ք «ՕՄ» մեզ հետ միասին...
     Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հարմար կգտնի «ՕՄ» երգել Օմրահամ Միքայելի Այվանխովի հետ՝


     Այնտեղ, ուր Լույսն է՝ տեղ չկա խավարին...
     Մենք դուրս կքշենք վախի, դատապարտվածության, ճնշվածության ընկճվածության էգրեգորին մեր բնակարաններից ու քաղաքներից, մեր երկրներից և ամբողջ մոլորակից...
     Մենք մեր էությունը կլցնենք Լույսով ու Սիրով...
     Կպարուրվենք կյանքի բերկրանքով ու Աստծո էներգիայով, որը կկերպափոխի մեզ և մեր շուրջն ամեն ինչ...
Տատյանա Միկուշինա
Լույս և Սեր...
թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 2 апреля 2020 г.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔԸ և ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Եվ այսպես, մարտի 31-ի արցախյան ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախում ընդամենը 1000 հայ կա, որ Միացման կողմնակից է՝ այն էլ ժամանակային վերապահումով՝ «մոտավորապես 2023-25-ին, եթե ստացվի...» (Վահան Բադասյան): Մնացած ընտրազանգվածի մի մասը գաղափարազուրկ ու նյութապաշտ կաշառակերներ են (ընտակաշառքով ընտրողներ), մյուս մասը՝ մոլի անջատողական-անկախականներ (հավանաբար՝ ընտրությանը մասնակցած արցախայերի կեսից ավելին):
Արցախահայերն այսօր դեռևս տխմարաբար հպարտանում են այդ չարաբաստիկ ընտրությանը մասնակցելու իրենց բարձր տոկոսով՝ չգիտակցելով, որ դրանով իրենք իրենց խայտառակեցին համայն հայության առջև: Հետևանքները երկար սպասեցնել չեն տա, արցախահայությունն աստիճանաբար կզրկվի շատ ու շատ շնորհներից ու արտոնություններից:
Ամենայն հավանականությամբ, մեկ-երկու ամիս հետո, երբ կորոնավիրուսի համավարակն ու արտակարգ դրությունն արդեն ավարտված կլինեն, ՀՀ-ում կկազմվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, իսկ արցախահայությունը կշարունակի մնալ նախկին ապազգային ուժերի թալանչիական իշխանության ճիրաններում, քանի որ դեռ նոր են իրենց սրտի ուզած իշխանությունն ընտրել:
Ենթադրում եմ, որ արցախահայերին կառաջարկվի երկքաղաքացիության ռեժիմ, եթե չհրաժարվեն ՀՀ քաղաքացիության անձնագրերից: ՀՀ տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախահայերին կտրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, ինչպիսին ունեն եզդիները, քրդերը, հույները, ասորիները և այլք: Արցախահայե՛ր, միայն թե չասեք՝ բայց չէ՞ որ մենք ազգությամբ հայեր ենք... Ավա՜ղ, մարտի 31-ին դա չերևաց:
Արցախի հետ հեռախոսակապի (ռոումինգի) գինը կրկին կթանկանա:
Քաշաթաղի ազատագրված տարածքը կհանվի ԱՀ սամանադրական տարածքից և կմիացվի ՀՀ սահմանադրական տարածքին, քանի որ այդ հողերը պատմական Սյունիքին են պատկանում:
Եվ այլն, և այլն... Թույլ տվեք չթվարկել բոլոր այն տհաճությունները, որոնք բաժին կհասնեն արցախահայությանը՝ ի պատասխան մարտի 31-ին դրսևորած նրանց խայտառակ պահվածքի:
Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է...
Խաչիկ-Ապեր
02.04.2020թ.

пятница, 27 марта 2020 г.

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Ես  կանչում եմ ձեզ դեպի ապագա
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու, Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
Քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
1. ԵՍ ԵՄ Միքայել Հրեշտակապետը: Ես եկել եմ կապույտ բոցի հրեշտակներով շրջապատված: Եվ կուզենայի, որ ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացնեիք իմ հաղորդման վրա: Այս և մոտակա օրերին այնպիսի ժամանակներ են, երբ դուք ձեր ջանքերը պետք է կենտրոնացնեք մոլորակին օգնելու գործի վրա: Եվ հենց դա է իմ հաղորդումն ու նախազգուշացումն ուղղված ձեզ: Ես մանրազնին կերպով խոսքեր եմ ընտրել և մտորել, թե ինչպե՞ս ձեզ հասցնեմ այն պարզ ճշմարտությունը, որ արդեն հասել եք այն տարիքին, երբ Համբարձյալ Դասերի հետ պետք է կիսեք պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Դուք չեք շտապում մոլորակի համար պատասխանատվություն ստանձնել, սակայն դա ձեզ կվիճակվի անել: Եվ դա գիտակցության այն հաջորդ մակարդակն է, որին պետք է հասնեք:
Աստվածամայր
2. Առաջվա պես ձեզ հուզում է միայն այն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը. դուք կլանված եք այն պատրանքով, որը ձեզ շրջապատում է տանը, աշխատանքի վայրում, ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Սակայն կան անհամեմատ ավելի կարևոր և իրական բաներ, որոնց մասին արդեն պետք է սկսեք մտորել: Ամբողջ աշխարհը, լինելիության ֆիզիկական և նուրբ ոլորտները ցնցվում են ձեր շատ գործողություններից, մտքերից ու զգացմունքներից: Ե՛վ ես, և՛ Լույսի մյուս էակները երբեմն սարսուռով ենք ընկալում բացասական էներգիայի այն հերթական բռնկումները, որոնք մարդիկ թույլ են տալիս իրենց անմտության երեսից: Ամեն անգամ, երբ տեղի է ունենում բացասական էներգիայի անկառավարելի ժայթքում, պահանջվում է բազում Լույսի էակների ջանքերի ներդրումը, որպեսզի իրավիճակը համակշռվի և հետևանքները ֆիզիկական ոլորտի համար աղետալի չդառնան:
Աստվածամայր
3. Այժմ հասել է այն ժամանակը, երբ դուք՝ մարդկային համակեցության լավագույն ներկայացուցիչներդ, պետք է մեզ՝ Համբարձյալ Դասերիս հետ կիսեք պատասխանատվությունը Երկիր մոլորակի համար՝ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Եվ դա գիտակցության այն մակարդակն է, որին մոտակա ժամանակներում իրապես պետք է հասնեք:
Աստվածամայր
4. Դադարե՛ք հայացք նետել շրջապատի մարդկանց վրա և հետևել այն օրինակներին, որոնք տեսնում եք ձեր շուրջն ու հեռատեսիլի էկրանին: Քանզի մոտ է այն ժամանակը, երբ պետք է սկսեք հետևել ձեր սրտերի առաջնորդությանը: Կան ավելի նուրբ էներգիաներ ու գործընթացներ, որոնք ավելի նուրբ ոլորտներում առկա են ձեր շուրջը: Եվ այդ գործընթացներն իրենց արձագանքն են գտնում ձեր ներսում գիտակացական որոշակի վիճակների տեսքով:
Աստվածամայր
5. Նուրբ ոլորտում տեղի ունեցողը ոչ միշտ է ձեր կողմից գիտակցվում, ոչ ամեն ինչն է հասնում ձեր արտաքին գիտակցությանը, բայց դուք օժտված եք որոշակի ներըմբռնողականությամբ, կանխազգացությամբ, հոգեպայծառացմամբ: Եվ եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, եթե մուտք գործեք ձեր սիրտը և զգաք նուրբ աշխարհի թրթիռները, ապա պարզորոշ կերպով տագնապալից գվվոց կլսեք, որը ելնում է Երկիր մոլորակից: Դա տագնապի ազդանշան է: Այն ցույց է տալիս, որ մոլորակի վրա գործերը վատ են ընթանում:
Աստվածամայր
6. Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը, և ի՞նչ կարելի է անել հենց հիմա, որպեսզի ուժերի գերակշռումով նորից լուսավոր ուղու հեռանկար բացվի: Ես կարծում եմ, որ ավելորդ չի լինի հիշեցնել այն մասին, որ որքան էլ ծանր լինի իրավիճակը, որքան էլ ձեզ տիրեն ծանր մտքերն ու տրամադրությունները, պետք է ձեր մեջ ուժ գտնեք և արտաբերեք հետևյալը.
«Ես գիտեմ, որ այս վիճակներն իրական չեն: Գիտեմ, որ պատրանքն ուժեղ է, բայց ես պատրաստ եմ պատրանքային ուժերին հակադրելու իմ Սիրո ողջ զորությունը, որն իմ սրտից է բխում: Ես սիրում եմ այս աշխարհը: Ես սիրում եմ Աստծուն և Նրա արարչագործությունը և թույլ չեմ տա, որ այն ավերվի: Պաշտելի՛ Միքայել Հրեշտակապետ և պահապան հրեշտակնե՛ր, խնդրում եմ իմ կենսահոսքն օգտագործել՝ ի օժանդակոթյունւ Լույսի զորագնդերի: Ես գիտեմ, որ իմ մոլորակի հետ ոչինչ չի պատահի, քանի դեռ կա գոնե մեկ լուսակիր, ով գիտակցորեն գործում է Լույսի ուժերի կողմից»:
Աստվածամայր
7.  Հենց որ հավաքագրենք բավարար թվով անհատների, որոնք պատրաստ կլինեն վճռականորեն պաշտպանելու Լույսի դիրքերը, մենք կկարողանանք ողորմածություն խնդրել Մեծ Կենտրոնական Արևից ու բոլոր տիեզերական խորհուրդներից, որպեսզի Երկիրն օգնություն ստանա և այդ օգնությունը ստանա առանց հապաղման:
Աստվածամայր
8. Այդ պահով շատ բան է որոշվում: Մարդկային անհատների մեծ մասը պատրաստ չէ գիտակցության փոփոխությանը: Եվ գործունյա կամավորներ են պետք, որպեսզի ցուցադրվի գիտակցության նոր մակարդակը, այն գիտակցության, որը ոչ թե կապկպված է ֆիզիկական ու աստեղային ոլորտներին, այլ պատրաստ է համագործակցելու Բարձրագույն Աշխարհների հետ: Եվ այնժամ, երբ բավարար թվով անհատներ գտնվեն, որոնք ի վիճակի կլինեն ցուցաբերելու իրենց նոր գիտակցությունը, նրանց ջանքերի շնորհիվ կսկսի փոխվել նաև մյուս մարդկանց գիտակցությունը:
Աստվածամայր
9. Լինելիության նուրբ ոլորտներում դուք բոլորդ կապված եք իրար հետ: Եվ գիտակցության ավելի բարձր հաճախություն է պետք, որ կամերտոնի պես հնչի տարածության մեջ, որպեսզի այն մարդկանց հոգիները, որոնք խրված են պատրանքի մեջ, ոգի առնեն ու իրենց հայացքներն ուղղեն դեպի Երկինք: Ես նախանձում եմ ձեզ, որ մարմնավորվել եք այս բարդ ժամանակներում: Քանզի այն բանից, թե ինչպես կկարողանաք մաքուր պահել ձեր գիտակցությունը և այն համահունչ ու նկրտուն դարձնել Բարձրագույն Աշխարհների հետ, կախված է մոլորակի և այն հոգիների ապագան, որոնք թաղված են պատրանքի մեջ և ոչ մի լույսի շող չեն տեսնում:
Աստվածամայր
10. Օրինա՛կ ցույց տվեք: Խիզա՛խ եղեք ու տոկուն, եղե՛ք ճարտարամիտ: Հորինե՛ք այն եղանակները, որոնք միլիոնավոր մարդկանց գիտակցությունը կբարձրացնեն նոր մակարդակի վրա: Ղողանջե՛ք ամենաբարձր նոտայով: Օրինա՛կ ծառայեք: Ես ձեզ կանչում եմ դեպի ապագան... ԵՍ ԵՄ Միքայել Հրեշտակապետը...
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն

Հ.Գ. Վարդարանի համացանցային ընթերցանությանը կարելի է միանալ մարտի 29-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15-ին, հետևյալ հղումով՝

четверг, 26 марта 2020 г.

ԿՈՉ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀՄՖ էջում զետեղված իմ այս հերթական գրառմամբ մեկ անգամ ևս պահանջում եմ Արցախի երկրամասում դեռևս գործող ազգային խորհրդի պատգամավորներից և այդ կառույցի նախագահ Աշոտ Ղուլյանից, որպեսզի մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հատուկ նիստ հրավիրեն, վերահաստատեն Արցախի՝ ՀՀ անբաժան մաս լինելու օրինական փաստը և, ըստ այդմ, մարտի 31-ին նախատեսված ընտրություններն ընդմիշտ չեղարկելու որոշում ընդունեն:
Խոնարհաբար կոչ եմ հղում համայն հայությանը, որ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր գիտակից ու հայրենասեր հայերը միանան այս պահանջին՝ հնարավոր բոլոր ձևերով տարածելով այն:
Խնդրում եմ նաև հաշվի առնել, որ ընդամենը 5 օր է մնացել այդ ճակատագրական ու մեր ազգի համար չարաբաստիկ օրվան...
Խաչիկ-Ապեր
26.03.2016թ.

суббота, 21 марта 2020 г.

ՊԱՏՃԱՌԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԱՐԴԱՐԱՑԻ և ՀԻՄՆԱՎՈՐ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել կրճատելու Արցախին հատկացվելիք այն գումարը, որը նախատեսված էր սահմանային գոտիների ականազերծման համար։
Պատճառը հասկանալի է, արդարացի և հիմնավոր, քանի որ Արցախի և ՀՀ ներկայիս իշխանությունները հիմարաբար շարունակում են Արցախը Հայաստանից անկախացնելու անհեռանկար գործը, փոխանակ Արցախը հռչակեն ՀՀ մարզ։
Բնական է, որ մարտի 31-ի չարաբաստիկ ընտրություններից հետո (եթե դրանք անարգել կայանան) հարկ կլինի Արցախի սահմանները ոչ թե ականազերծել, այլ լրացուցիչ ականապատել՝ դժվարացնելով ազատագրված տարածքները հետ խլելուն ուղղված ռուս-թուրքական հավանական դիվերսիոն փորձերն ու ոտնձգությունները։
ԱՄՆ քաղաքագետներն ու միջազգային փորձագետները սա հրաշալի հասկանում են, իսկ մեր տեղական տխմար իշխանավորները՝ ոչ։
Դժվար չէ հասկանալ նաև, որ շարունակելով Արցախի երկրամասը ՀՀ-ից արհեստականորեն անջատելու գործը՝ հայկական կողմն ըստ էության խաչ է քաշում վիլսոնյան իրավարար վճիռը երբևէ կյանքի կոչելու հայանպաստ հեռանկարի վրա։
Խաչիկ-Ապեր
21․03․2020թ․