четверг, 13 декабря 2012 г.

Ծանոթացեք և ինքներդ դատեք, թե ով է ում "շնիկը" և թե ով է "մասոն"

Քննադատական իմ մի գրառմանը (http://khachik-aper.blogspot.com/2012/11/blog-post_24.html) իբրև պատասխան՝ ոմն Գևորգ Հովհաննիսյան իր արտաթորանքն է շաղ տվել այստեղ, իր խղճուկ շահերից ելնելով հղում չանելով, թե հատկապես իմ ո՛ր հրապարակման դեմ է գարշահոտություն տարածում: Ստիպված եղա ինքս լրացնել այդ բացը, որպեսզի բանից անտեղյակ հայ ընթերցողը հնարավորություն ունենա ծանոթանալու նշածս երկու հրապարակումներին և ինքնուրույն կարծիք կազմելու, թե իրականում ով է ում շնիկը, և ով է աղանդավոր կամ մասոն: Եթե հղումներս հանկարծ ձեզ չբավարարեն, ապա անպայման գտեք և կարդացեք հիշյալ խելքի տոպրակի գրած գիրքը, որտեղ նա ամենայն մոլեռանդությամբ, տեղի - անտեղի զրպարտում է հայ պատմիչներին ու  քրիստոնեական գործիչներին: Դե, իր կարծիքով՝ "մեծ գյուտ" ու "բարի գործ" է արել "անտեղյակ" հայ ժողովրդի համար և հիմա ամենուրեք զբաղված է ինքնագովերգումով՝ օգտագործելով համացանցի ընձեռած լայն հնարավորությունները: Իսկ ինչ վերաբերում է իմ դեմ գրած նյութին՝ մեջը գոնե մի խելքը գլխին բան չկա, որ արժանի լինի իմ պատասխանին:

Комментариев нет:

Отправить комментарий