Ձեր
հիմնական խնդիրն է՝
բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը
Էլոհիմ Խաղաղություն
23
դեկտեմբերի, 2012 թ.
ԵՍ
ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը՝ Երկիր մոլորակի վրա ներկայումս ապրողներիդ այցի եկածս:
Խոնարհ ողջույնս եմ հղում ձեզ, որ ձեր մեջ ուժ և արիություն եք գտել անցումային այս
ժամանակներում մարմնավորվելու համար:
Ձեզնից շատերը հույսով ու սրտի թրթիռով իրենց հայացքը հառում են ձեզնից նրանց,
ովքեր չեն մոռացել իրենց սպասավորության ու այն երդման մասին, որը տվել են
մարմնավորվելուց առաջ:
Ձեր
հիմնական խնդիրն է՝ բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը: Այդ խնդիրը
հիմա ամենակարևորն է դառնում: Քանզի այն բանից, թե որքանով կհաջողվի լուծել այդ
խնդիրը, կախված է ապագան: Բոլորովին չէի ցանկանա, որ վախ զգաք ապագայից: Բոլոր
դեպքերում Համբարձյալ Վեհապետները ձեզ հետ են և պատրաստ են դժվար պահերին օգնության
ձեռք մեկնել: Նաև ես եմ այսօր եկել, որպեսզի խաղաղության էներգիա փոխանցեմ ձեր
աշխարհին:
Իմ
էներգիաների զորությամբ այս գիշեր ճեղքվեցին անհասկացողության, ատելության ու
թշնամանքի կապարե զրահները, որոնք հոծ օղակով շրջապատել էին մոլորակը: Իմ
էներգիաները ձեզնից շատերի հոգիներում վերածնեցին ձգտումը դեպի խաղաղություն և
անդորրություն:
Ամեն ոք, ով կկարողանա այս դժվար ժամանակներում ներքուստ պահպանել էներգիաների
համակշռություն, ներքին անդորր ու ներդաշնակություն, երաշխիք կստեղծի ամբողջ
մարդկության կայուն զարգացման համար:
Ուստի մի՛ դադարեք մտածել խաղաղության մասին, արտաքին աշխարհին առաքեք
ներդաշնակություն և խաղաղության իմ էներգիաները փոխանցեք ձեր աշխարհին:
Աձժմ ես կուզենայի կանգ առնել այն հանգամանքի վրա, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող
է և ունակ է համակշռելու Երկիր մոլորակի իրավիճակը: Չեմ թաքցնում՝ լինում են պահեր,
երբ այդ համակշռությունը դժվար է լինում պահպանելը: Եվ երբեմն մեկը, ով գտնվելով
կյանքի հորձանուտում և շրջապատված լինելով անբարենպաստ պայմաններով՝ անասելի
ջանքերի գնով այնուամենայնիվ կարողանում է պահպանել ներքին համակշռությունը և
աշխարհին առաքել իր սրտի սերը՝ դրանով իսկ կարողանում է կանխել հերթական պատերազմը
կամ սոցիալական պայթյունը:
Անցնող տարվա ընթացքում նման դեպքեր բազմիցս եղել են: Ամեն անգամ, երբ մեզ հակադիր
ուժերը ճոճում էին նավակը, և թվում էր, թե հերթական պատերազմն ու
արյունահեղությունն այլևս անխուսափելի են, գտնվում էր մեկը, որն իր ներքին վիճակով,
ներքին նվաճումների և անկեղծ աղոթքի միջոցով հանդարտեցնում էր բացասական տարերքը:
Համակշռության պահպանումը կհեշտանա, եթե մարդկությունն ամբողջապես գտնվի
գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա: Գիտակցության մակարդակն է որոշում արտաքին
հանգամանքները, կառավարում արտաքին ուժերի դրսևորումները և դասավորում ֆիզիկական
աշխարհի հանգամանքները:
Ուստի ամեն անգամ, նախքան ձեր էներգիան ներդնելը համակշռությունը խախտող որևէ
գործունեության մեջ, մի պահ կանգ առեք և մտորեք: Կա՛մ դուք ձեր Աստվածային էներգիան
ուղղորդում եք ավերածություն, բացասական դրսևորում և համակշռության խախտում
առաջացնելուն, կա՛մ գերադասում եք պահպանել ներքին ներդաշնակություն և
անդորրություն:
Աշխարհին երբեմն տիրում են անորակ էներգիաները, և տարերքների կույր հոսանքը բազում
կենսահոսքերի քշում-տանում է անորակ ուղով: Անցած 20-րդ դարի բոլոր պատերազմներն ու
ժամանակակից պատմական շատ իրադարձությունները հենց այն բանի օրինակներ են, երբ որևէ
անորակ միտք տիրած է եղել որևէ երկրի բնակչության որոշակի կրիտիկական զանգվածի
գիտակցությանը: Դրանից հետո մարդիկ այլևս դրության տերը չեն լինում և դառնում են
անորակ էներգիաների պատանդը: Արդյունքում ինչ-որ մեկի գիտակցության մեջ ծագած
անորակ մտքի զոհն են դառնում միլիոնավոր մարդկային կյանքեր:
Բայց նաև ճիշտ նույն կերպ, եթե որևէ բարեբեր միտք տիրում է զանգվածների
գիտակցությանը, ապա ունակ է լինում փոխելու պատմության ընթացքը և մարդկությանն
ուղղորդելու ավելի դյուրին Ուղով:
Համբարձյալ Դասերը նուրբ ոլորտում նախապատրաստում են լուսավոր ապագայի ձևանմուշներ:
Այդ ձևանմուշները պատրաստ են լինում իջանելու և փնտրում են այն հոգիներին, որոնք
ունակ են դրանք կյանք մտցնել:
Սակայն, որպեսզի դուք համահունչ դառնաք մեր թրթռանքին և ունակ լինեք ձեր աշխարհ
իջեցնելու լուսավոր էներգիաներ, պետք է նախապես համալարվեք Բարձրագույն աշխարհների
հետ:
Սակայն պատրանքային ուժերն իրենց մերձիմահ կատաղության մեջ ջանում են զավթել և
Ուղուց հանել հոգիներին՝ դրա համար օգտագործելով կեղծ ձևանմուշներ և դրսևորումներ:
Դուք պետք է շատ լավ գիտակցեք, որ ձեր աշխարում գործում են բարու և չարի ուժեր: Եվ
դուք ինքներդ եք ընտրում, թե ո՛ր ուժերի կողմը բռնեք: Հարկ է, որ կարողանաք գիտակից
կերպով դասակարգել ձեր աշխարհի ամեն մի դրսևորում. այն է՝ ի՞նչ ուժեր են կանգնած
տվյալ դրսևորման հետևում: Եթե ձեր մտքերով, հույզերով և գործողություններով
աջակցում եք կեղծ, անաստված ձևանմուշներին, ապա ընդդիմություն եք դառնում զարգացման
էվոլյուցիոն ուղու նկատմամբ: Դուք աջակցում եք պատրանքային ուժերին: Դուք ձեր
գիտակցությամբ սահում եք դեպի ավելի ցածր մակարդակ:
Եվ
հակառակը՝ եթե դուք թույլ եք տալիս, որ Աստվածային դրսևորումներն արտահայտվեն ձեր
միջոցով, եթե բարձրացնում եք ձեր և ձեր շրջապատի մարդկանց գիտակցությունը, ապա
ընթանում եք ճիշտ ուղղությամբ և համակշռություն եք պահպանում շատ ու շատ
մարմնավորված անհատների փոխարեն:
Պետք է ձեզ ասեմ, որ Բարու և Լույսի յուրաքանչյուր այդպիսի գեներատոր ունակ է
չեզոքացնելու մահվան ու դժոխքի ուժերի ամբողջական հրոսակախմբերի:
Ես
ի սրտե կամենում եմ, որ դուք միշտ հանդես գաք լուսավոր ուժերի կողմից: Այդ դեպքում
մենք միասին կկարողանանք կանխել ցանկացած պատերազմ, ցանկացած ագրեսիա և ցանկացած
ատելություն ու հակակրանք:
Հավատացե՛ք ինձ, միայն ձեր գիտակցության մակարդակն է արգելք հանդիսանում հաջորդ
էվոլյուցիոն մակարդակին անցնելու համար: Եվ դուք ինքներդ եք պատասխանատու, թե դեպի
ուր եք ուղղում ձեր էներգիան: Մշտապես՝ դեպքերի 100 տոկոսով, միայն ինքներդ եք
պատասխանատու ձեր այն էներգիայի ծախսման համար, որը մշտապես հոսում է ձեր էության,
ձեր նուրբ մարմինների և ձեր չակրաների միջով: Միայն ինքներդ եք կրում ձեր
Աստվածային էներգիան ծախսելու պատասխանատվությունը: Եվ համայն տիեզերքում չկա որևէ
մարդ կամ էակ, որը ձեր փոխարեն ընտրություն կատարի:
Դուք միշտ հնարավորություն ունեք կանգ առնելու և մտորելու՝ գործում եք Աստծո կամքին
համահու՞նչ, թե՞ ընդդեմ Աստծո:
Ես
շատ լավ հասկանում եմ, որ ձեր աշխարհում հաստատված պայմաններում շատ դժվար է
ընտրություն կատարելն ու իրավիճակը գնահատելը: Այդ պատճառով ավելի հաճախ ձեր
կյանքում դիմեք Աստծուն և Համբարձյալ Դասերին, Աստվածային խրատներ և Աստվածային
առաջնորդություն խնդրեք, և միշտ կստանաք դրանք:
Ես
այս օրով եղա ձեզ հետ: ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը
Տատյանա Միկուշինա, 2012թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий