Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...
Սեն-Ժերմեն
24 դեկտեմբերի, 2012 թ.
ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը...
ԵՍ ԵՄ կրկին ձեզ այցելողը, տիկնայք և
պարոնա՛յք...
Այսօրվա իմ գալստյան նպատակը մեր համատեղ
նվաճումների հաստատագրումն է:
Այո, սիրելինե՛րս, որպես Նոր Դարաշրջանի
Հիերարխ՝ ես հաճույքով փաստում եմ, որ համատեղ ջանքերով մեզ հաջողվեց համայն
վիթխարի ֆիզիկական աշխարհը հեռացնել անցյալի էներգիաներին վերադառնալու շրջման կետից...
Դա իրականացավ բառացիորեն մի քանի օր առաջ:
Այն ընթացքում, երբ մարդկությունը սպասում էր
հերթական «աշխարհի վերջին», մենք վիթխարի աշխատանք կատարեցինք Երկիր մոլորակի
ֆիզիկական ոլորտի էներգիաների տեղաշարժման բնագավառում:
Եվ հիմա այլևս հնարավոր չէ չտեսնելու տալ, թե
ինչպես են ավելի ու ավելի բացահայտ դառնում ֆիզիկական ոլորտի փոփոխությունները:
Հետդարձի կետը հաղթահարված է...
Ի՞նչ է տալիս դա մարդկությանը... Դա նշանակում
է, սիրելինե՛րս, որ այլևս ձեզ չի սպառնում այն էներգիաներին վերադառնալու վտանգը,
որոնք անցյալ դարաշրջանում արդեն սպառել են իրենց:
Այլևս ձեզ չի սպառնում այն մղձավանջը, որը
մարդկությունն իր վրա փորձարկեց անցած 2000 տարիների ընթացքում:
Նոր Դարաշրջանը մտավ իր իրավունքների մեջ...
Եվ ես՝ որպես Նոր Դարաշրջանի Հիերարխը, ուզում
եմ ձեզ վստահեցնել, որ մարդկությունն ընդհանուր առմամբ պատրաստ է իր
գիտակցությունը փոխելու ճանապարով անցում կատարելու Նոր Դարաշրջանին:
Դուք հիմա տարակուսում եք, քանի որ ձեզ թվում է,
թե ոչինչ տեղի չի ունեցել, և ձեր շուրջն ամեն ինչ նույնն է մնացել: Այդպե՜ս չէ,
սիրելինե՛րս: Հավաստիացնում եմ ձեզ, և ձեզնից շատերն իրենք էլ արդեն հասկացել են,
որ Երկրի էներգիաները համամոլորակային փոփոխություններ են կրել:
Իհարկե, ձեզնից որոշները պատրաստ չեն ընդունելու
նոր էներգիաները: Շատերը փորձում են վերադառնալ անցյալին, որտեղ իրենց համար
հարմարավետ կյանք էին վարում:
Բայց արդյո՞ք ձեզ համար այդքան լավ էր ամեն ինչ,
սիրելինե՛րս... Եվ արդյո՞ք անցյալի ձեր կարոտախտն պարզապես վախը չէ ապագայի նկատմամբ:
Խիզախությունն անհրաժեշտություն է ձեզ համար...
Ուրախությունը երբեք չպետք է լքի ձեզ...
Ձեր էությունը պետք է բաց լինի փոփոխությունների
հանդեպ: Միթե՞ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ է նախապատրաստել ձեզ համար Նոր
Դարաշրջանը...
Նոր Դարաշրջանում տեղ չեն ունենա այնպիսի
եսասիրական դրսևորումները, ինչպիսիք են՝ անհանդուրժողականությունը,
արատավորությունները, ատելությունը, հակակրանքը:
Նոր Դարաշրջանին բնորոշ կլինեն
հանդուրժողականությունը, ազատությունն ու անկախությունը:
Անկախություն՝ արտաքին հանգամանքներից: Դուք
կկարողանաք ավելի ազատ ու համարձակ դրսևորել ձեր Աստվածային բնույթը: Բայց այն
ամենը, ինչը կհակասի Աստվածային Օրենքին, ավելի ու ավելի շատ խոչընդոտների
կհանդիպի իր ճանապարհին:
Եվ եթե դուք կապված եք անցյալին, եթե սովոր եք
ապրել ահերով, ապա ստիպված կլինեք հրաժեշտ տալ ձեր սովորություններին: Անհապա՛ղ...
Այժմ դուք պետք վճռականորեն խորհրդածեք այն
մասին, թե ձեր ներսում ի՞նչն է, որ չի համապատասխանում ժամանակի պահանջներին:
Եսասիրությունը, իր բոլոր դրսևորումներով
հանդերձ, կփոխարինվի կոլեկտիվիզմով՝ աշխարհի և հարազատ մոլորակի ճակատագրի
նկատմամբ կոլեկտիվ պատասխանատվությամբ:
Ահը, ինչով էլ որ այն արտահայտվելիս լինի, պետք
է փոխարինվի վաղվա օրվա նկատմամբ վստահությամբ և արտաքին հանգամանքներից անկախ
լինելով:
Եթե ձեր կյանքն անխզելիորեն կապել եք Աստծո և
Վեհապետների հետ, և Աստվածային Օրենքն է իշխում ձեր կյանքում, ապա ի՞նչը կարող է
կանգնել ձեր ճանապարհին...
Այդ դեպքում ցանկացած խոչընդոտ, ցանկացած
դժվարություն դուք հեշտորեն հաղթահարում եք: Եվ երեկվա կենսակերպի այն
դինոզավրերը, որոնք դեռևս ջանում են ձեզ կապել անցյալին, ստիպված կլինեն լքելու
համաշխարհային թատերաբեմը: Նոր Դարաշրջանի աշխարհայացք ունեցող նոր մարդիկ կգան
փոխարինելու ղեկավարների հին սերնդին: Եվ համաշխարհային կառավարության մեջ շատ
շուտով տեղի կունենան այնպիսի փոփոխություններ ու տեղաշարժեր, որոնք թույլ կտան
կառավարման Աստվածային սկզբունքներ մտցնելու ավելի ու ավելի շատ երկրների
կառավարման մակարդակներով:
Ձեզ հայտնի է, որ որպես կոմս Սեն-Ժերմեն իմ վերջին
մարմնավորման ընթացքում ես մասնագիտացել էի հենց այն բանով, որ օպտիմալ ձևով
կարգավորեմ աշխարհի և հատկապես Եվրոպայի քաղաքական իրավիճակը:
Թվում էր, թե իմ ջանքերն առանձնապես մեծ օգուտ
չտվեցին, սակայն Համբարձյալ Դասերը հսկայական փորձ ձեռք բերեցին, որի միջոցով
պատրաստ են իրականացնել ներկայիս փոփոխությունները: Տեղի ունեցող փոփոխությունների
բոլոր մանրամասներին դուք իրազեկ չեք դառնա: Պարզապես ամեն տարվա հետ ավելի ու
ավելի շատ կզգաք Աստվածային սկզբունքների հարաճուն ներթափանցումը ինչպես ձեր, այնպես
էլ ամբողջ մոլորակի կյանքի մեջ:
Իհարկե, հինը դեռ կդիմադրի: Բայց այդ խղճուկ
դառնացումներն այլևս չեն վախեցնի մարդկային համակցության հիմնական զանգվածին, որին
վաղվա օրն ավելի ու ավելի մեծ վստահություն կներշնչի:
Ցավալի է, որ մեր խրատներն ու առաջնորդությունը
մատչելի չեն Երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությանը: Սակայն Նոր
Դարաշրջանին բնորոշ կլինի ամենայն դրականի ակնթարթային տարածումը, ինչը տեղի
կունենա երկրագնդի ամենատարբեր անկյուններում՝ մարդկության լավագույն
ներկայացուցիչների ուղեղներում:
Ամենայն առաջադեմ բան ակնթարթորեն կտարածվի երկրագնդի
բոլոր տարածքներում ոչ միայն համացանցի շնորհիվ: Դրա նման մի բան էլ հիմա սկսում է
գործել նաև մոլորակի նուրբ ոլորտում...
Դա դրական մտածողության համամոլորակային ցանցն
է: Այդ ցանցով լույսի արագությամբ ողջ երկրագնդով մեկ կտարածվեն միայն Աստվածային
սկզբունքներն ու մեթոդները:
Այդ համամոլորակային ցանցին դուք կարող եք
միանալ անմիջապես: Ես այն ձեզ համար հիմա մատչելի կդարձնեմ:
Ձեր մուտքագրվող անունն է՝ Նոր Դարաշրջան,
գաղտնաբառը՝ Գիտակցության Նոր Մակարդակ:
Հենց որ ձեր էության ներսում լրացնեք նոր
համացանցի մուտքի համար անհրաժեշտ այդ բառերը, կկարողանաք օգտվել այդ ցանցի բոլոր
առավելություններից:
Ձեր գիտակցությունը՝ ձեր Աստվածային
գիտակցությունը, նուրբ ոլորտում փոխազդում է նմանատիպ նուրբ գիտակցությունների
հետ, որոնք մղված են դեպի Աստված և հավատարիմ են Վեհապետներին: Եվ այդ նոր
համամոլորակային ցանցում բազմապատկվելով մասնակիցների թվով՝ նոր գիտակցությունն ավելի
ու ավելի մեծ հաջողությամբ կտարածվի Երկիր մոլորակում:
Ես ձեզ հետ եմ...
Մենք միասին ենք...
Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...
Հառա՜ջ...
ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը
Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Շնորհակալություն հիանալի թարգմանության համար: Նման տեղեկություններն ահավոր քիչ են հայերեն լեզվով: Պետքօ է հնարավորինս ընդարձակել Հայկական Նորատեսական Գրադարանը: Մի առաջարկ ունեմ միայն. Հիրերարխ բաևը լավ կլիներ փոխարինել Վերարքա վառով, եթե դեմ չեք:
ОтветитьУдалить