Հայաստանում
ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին մի քանի ընտրություններում
ընտրակաշառքների և տարատեսակ այլ խախտումների գծով չեմպիոնը միշտ եղել է
իշխող ՀՀԿ-ն: Եթե ենթադրենք, որ դրանում Սերժ Սարգսյանն առանձնապես մեղք չի
ունեցել, ապա մոտակա օրերի նրա ամենաճիշտ քայլն այն կլինի, որ հետ վերցնի
իր թեկնածությունը: Բնական է, որ դրան անմիջապես կհետևի հեղինակազրկված
ՀՀԿ-ի կազմալուծումը, իսկ Սերժ Սարգսյանի հեղինակությունն, ընդհակառակը՝
կբարձրանա, և նա կպահպանի ՀՀ 3-րդ նախագահի իր բարի համբավը: Այդ դեպքում
չի բացառվում, որ հինգ տարի հետո առաջադրվելով որպես անկուսակցական
թեկնածու՝ նա իրական շանսեր ունենա նորից վերընտրվելու, ինչը չի կարելի
ասել 2013 թվականի համար: Եթե եկող տարի նույնիսկ ընտրվի էլ, ապա ոչ ոք չի
հավատա, որ արդար է ընտրվել, և բոլորը՝ ներսում, թե դրսում, անընդհատ
կասկածի տակ կառնեն նրա լեգիտիմ նախագահ լինելը:
Ժողովուրդը կույր չէ, տեսնում է ամեն մի շարժում ու քայլ և ժամանակի ընթացքում հանգում իր ընդհանրական եզրակացությանը:
Ընդհանուր առմամբ,
այսօր Հայաստանում վիճակն այնպիսին է, որ որպեսզի 2013-ի նախագահական
ընտրությունները կատարելապես արդար լինեն, պետք է առաջադրված լինեն միայն
անկուսակցական թեկնածուներ: Թեև գործող սահմանադրությունը թույլ է տալիս
նախագահի թեկնածու առաջադրվել՝ անկախ կուսակցական պատկանելությունից, բայց
կան չգրված բարոյական օրենքներ, որոնք անխոս պետք է հարգվեն: Հակառակ
դեպքում հայոց պետականությունը կկանգնի լրիվ կորսված լինելու անխուսափելի
վտանգների առջև:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить