Թույլ տվեք
Աստծուն մուտք գործել ձեր կյանք
Մայր Մարիամ
23 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը:
Ես եկել եմ: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ մասին կլինի մեր այսօրվա զրույցը:
Ես կարծում եմ, որ դուք կուզենայիք ինձ հետ զրուցել շատ բաների մասին: Եվ
հարցնել շատ բաների մասին: Այնուհանդերձ, ես այսօր խաղաղ զրույցի համար չեմ եկել:
Ես վճռականորեն եմ տրամադրված և պատրաստ եմ լուրջ զրույցի, որն այժմ կկայանա:
Ես կուզենայի ձեզ հետ զրուցել ձեր սպասավորության և ձեր պարտավորությունների
մասին: Ձեզնից շատերը մարմնավորվելուց առաջ շատ պարտավորություններ են ստանձնել,
որոնք կապված են աշխարհին մատուցվելիք իրենց սպասավորության հետ: Սակայն այժմ
նրանք մոռացել են իրենց այդ
պարտավորությունների մասին: Եվ դա շատ ցավալի է: Հատկապես ցավալի է դա այս պահին,
երբ մոլորակի իրավիճակը շարունակում է բարդանալ. խավարը փակել է մարդկանց աչքերը և
թույլ չի տալիս լիաթոք շնչել, մղվել դեպի վերածննդի լուսավոր ու բերկրալից
էներգիաները:
Խոսքս ամենից առաջ վերաբերում է իմ սիրելի Ռուսաստանի բնակիչներին: Բայց նաև
պատրաստ եմ զրուցելու աշխարհով մեկ սփռված իմ սիրելի զավակներից շատերի հետ:
Ես բերկրանք եմ զգում այնժամ, երբ մենք միասին համատեղում ենք մեր ջանքերը և
համատեղ աղոթում աշխարհի համար: Եվ տրտմությունն է ինձ պատում այնժամ, երբ
աղոթողների շարքերը նոսրանում են և րոպեական զվարճությունները ձեզ կտրում են
գլխավորից՝ ձեր աշխարհի ցանկացած բացասական ուժերի և դրսևորումների դեմ աղոթքային
հակամարտության մեջ մտնելուց:
Մենք մեր համատեղ աղոթքով ունակ ենք փոխելու ցանկացած երկրի ցանկացած
իրադրություն: Մեր համատեղ աղոթքով կարող ենք կանխել ամենածանր իրավիճակը և այն
ուղղորդել դեպի թեթև ու բերկրալից Աստվածային հուն:
Ես պատրաստ եմ ձեր աղոթքի պահին լինելու ձեզ հետ: Պատրաստ եմ միանալու այն
մարդկանց, ովքեր իրենց աղոթքն անկեղծորեն ուղղում են ինձ և օգնություն խնդրում:
Տերը ձեզ չտեսնված հնարավորություններ է տալիս: Տերը պատրաստ է մոտենալ ամեն
մի նկրտում ունեցողի, ով անկեղծ աղոթում է: Եվ ես նույնպես Նրա հետ կլինեմ ձեզնից
յուրաքանչյուրի կողքին:
Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կգա ձեր անկեղծ աղոթքի պահը, որպեսզի գամ և
ուժեղացնեմ այն: Երբեմն մոտենում եմ ձեզնից նրանց, ովքեր պարտավորություն են
ստանձնել ամեն օր կարդալու իմ Վարդարանները: Բայց որքա՜ն մեծ է լինում իմ զարմանքն
ու հիասթափությունը, երբ աղոթելու փոխարեն դուք խորասուզված եք լինում այնպիսի
գործերի մեջ, որոնք ձեզ ավելի կարևոր են թվում: Ես գալիս եմ ձեր աղոթքի ճշգրիտ
ժամին, որպեսզի ձեզ հետ աղոթելով ուժեղացնեմ այն: Բայց ես ձեզ տեղում չեմ գտնում:
Դա շատ ցավալի է...
Պաշտելիներս, մի՛ վշտացրեք ինձ ձեր անկայունությամբ ու ծուլությամբ:
Հասկացե՛ք, այժմ միայն ձեր աղոթքները կարող են փրկել ու շտկել այն իրավիճակը, որը
հաստատվել է Ռուսաստանում և աշխարհում: Միայն ձեր աղոթքներո՛վ դուք կարող եք կասեցնել ամենաահավորը...
Ես խնդրում և աղաչու՜մ եմ ձեզ...
Չէ՞ որ առանձնապես բարդ բան չէ, սիրելինե՛րս, որ նույնիսկ այն դեպքում, երբ
ժամանակ չունեք Վարդարան կարդալու, պազապես ձեր սրտի ամբողջ սիրով ձգտեք դեպի ինձ:
Մեր հայացքները կհանդիպեն, և ես կհասկանամ, որ դուք հիշում եք ինձ, բայց
հանգամանքները թույլ չեն տալիս, որ այդ օրն աղոթքին ժամանակ հատկացնեք: Այդ
դեպքում ես կգամ հաջորդ օրը, և մենք միասին աղոթքային ջանքեր կգործադրենք հանուն
Ընդհանուր Բարօրության:
Մեր համատեղ աղոթքի ուժն այժմ զորեղացված է, ինչպես երբեք: Եվ ես վստահեցնում
եմ ձեզ, որ մենք միասին կարող ենք ի չիք դարձնել անցյալում ու ներկայում մարդկանց
գործած ոչ ճիշտ արարքների ամենաահավոր հետևանքները, եթե բացասական էներգիաներին
հակադրենք մեր հավատն ու կուռ միասնությունը:
Պատկերացրեք, թե այդ դեպքում ինչպիսի՜ հզոր աղոթքային ալիք է անցնում երկրի մի
ծայրից մյուսը: Պատկերացրեք, թե աղոթողների ձայներն ինչպես են միայուսվում և
վերածվում մեկ միասնական ամպրոպային ձայնի: Եվ այդ ձայնը լսելի է լինում համայն
մոլորակում:
Մենք միասին կկարողանաք դիմակայել...
Ահա ասում եմ ձեզ, որ իրավիճակն այնքան ծանր է, որ նույնիսկ դժվար է դրան
հավատալը: Եվ միակ բանը, որ հիմա ես ձեզնից խնդրում եմ՝ ձեր աղոթքների էներգիան
ինձ առաքելն է, որպեսզի կարողանամ այն տնօրինել իմ հայեցողությամբ:
Վստահե՛ք ինձ ձեր աղոթքային ջանքերը: Ինձնից օգնություն խնդրեք, և ես իմ
հրեշտակներին օգնության կուղարկեմ այն իրավիճակներում, որոնք անլուծելի են թվում:
Պատկերացրեք այնպես, որ ես իմ հրեշտակների հետ մուտք եմ գործում ձեր իշխանական
մարմինների պատերից ներս: Մեր ներկայությամբ մենք փոխում ենք իրադրությունը և
ուժերի գերակշռություն ստեղծում որոշումներ ընդունելու ընթացքում:
Կարող եք ինձ պատկերացնել ցանկացած բանակցությունների գործընթացում, որոնք
կայանում են պետական մակարդակով. ասես բանակցությունների սեղանի մոտ ես էլ եմ նստած
և վերահսկում եմ ձեր աշխարհում ընդունվող բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում
են քաղաքականությանն ու տնտեսությանը, կրթությանն ու առողջապահությանը, մշակույթին
և սոցիալական ապահովությանը:
Ձեր տեսլականներն ու աղոթքներն ինձ և մյուս Համբարձյալ Վեհապետներին
հնարավորություն կտան մասնակցելու ցանկացած պետական մակարդակով կայացվող
որոշումների ընդունմանը: Այսպիսի պարզ գործառույթով մենք կկարողանանք բեկում
մտցնել ցանկացած իրավիճակում և դրա հանգուցալուծումն ուղղորդել դեպի Աստվածային հուն:
Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ տառապում են ճնշվածությունից, և նրանցից շատերի
սրտերին տիրել են վախն ու ատելությունը:
Այդ ամենը, պաշտելինե՛րս, տեղի է ունենում ձեր կյանքերում Աստծո անբավարար
ներկայության պատճառով: Աստվածային էներգիան դուք ինքներդ եք արգելափակում և
զանգվածային տեղեկատվության միջոցները, որոնք ձեզ խորասուզում են գիտակցության
բացասական վիճակների մեջ:
Միայն ձեր աղոթքներով ոգեկոչված Աստվածային էներգիայի հոսքերը կարող են մաքրել
ձեր մարմինը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը և ձեզ ազատել վախից,
ճնշվածությունից ու ատելությունից: Ձեր գիտակցության ցանկացած անորակ վիճակ կարելի
է չեզոքացնել Աստվածային էներգիայով, որն ամեն օր կյանքի կկոչեք ձեր աղոթքների
միջոցով:
Ձեզնից յուրաքանչյուրի աղոթքի ժամին ես ձեզ հետ կլինեմ: Ես կզորեղացնեմ ձեր
աղոթքի ուժը և կօգնեմ ձեզ: Բայց ես ձեզ համար ոչինչ չեմ կարող անել, եթե դուք ինձ
չեք տալիս ո՛չ ձեր աղոթքի էներգիան, ո՛չ ձեր սիրո էներգիան, որոնք կառաքեիք ինձ,
եթե մտասևեռվեիք իմ պատկերի վրա:
Ուստի ոչ ոքի մ՛ի մեղադրեք, եթե գիտակցության բացասական վիճակում եք
հայտնվում, և եթե փորձանքներն ու դժբախտությունները թացացնում են ձեր աչքերը:
Աստված այնքան ողորմած է, որ մի կանչը կամ բոցաշունչ աղոթքը կարող են բավարար
լինել, որպեսզի փոխվի ցանկացած իրավիճակ:
Ձեր բոլոր աղոթքներն ու կանչերը պետք է ի կատար ածեք միայն հանուն Աստծո:
Մենք կարող ենք փոխել ցանկացած իրադրություն. և մենք դա կանենք... Աստվածային
հրաշքը հենց ձեր կողքին է գտնվում: Եվ այն պատրաստ է երևալու, սակայն հրաշքի
դրսևորման համար պետք է առկա լինեն ձեր աղոթքների էներգիան և երջանկության,
Բարիքին ու Բարուն հասնելու ձեր դրական ձգտումները:
Դուք ստանում եք այն, ինչին ձգտում եք: Եվ եթե ամեն օր հայհոյանքներ եք տեղում
անխտիր ամեն ինչի վրա՝ հայհոյում եք ձեր կառավարությանը, ձեր շրջապատում եղած
բոլորին և նույնիսկ Աստծուն, ապա հազիվ թե դրական արդյունքի հասնեք, և հազիվ թե
ձեր կյանքում երբևէ երջանիկ լինեք:
Իսկ եթե անկախ ամեն ինչից ունակ եք հավատ ու սեր պահել ձեր սրտերում, եթե
պատրաստ եք ինքներդ ձեզ և ձեր մերձավորներին պաշպանելու աղոթքով ու սիրով, ապա
ամենավատ ու անդառնալի բաները կշրջանցեն ձեզ ու ձեր մերձավորներին: Իսկ եթե
տարեցտարի ավելի ու ավելի շատանա այն մարդկանց քանակը, որոնց համար առաջին տեղում
Աստված է և Նրա Օրենքը, ապա ոչ մի դժվարություն, ոչ մի արհավիրք ու ճգնաժամ չի
սպառնա ձեր երկրին ու դրա մարդկանց:
Դուք տեսնում եք, որ Աստված մշտապես հոգում է ձեր մասին:
Թույլ տվեք Աստծուն մուտք գործել ձեր կյանք:
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը
Տատյանա
Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий