Նոր Ելք է սկսվում...
Հին և էվոլյուցիոն զարգացմանն անընդունակ ամեն բան կսրբվի Երկրի
երեսից
Սանատ Կումարա
19 դեկտեմբերի, 2019 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ձեզ հետ հաղորդակցության երկարատև
ընդմիջումը պայմանավորված էր նրանով, որ Մենք սպառել էինք այս Տիեզերքի Բարձրագույն
Խորհուրդների կողմից Մեզ շնորհված հնարավորությունը, որպեսզի հաղորդակցվեինք Երկրի
մարդկության հետ:
Անհրաժեշտ է ամփոփել արդյունքները:
Իմ ամենաառաջին Ուղերձներում,
որոնցով ձեզ այցի էի գալիս այս դեսպանորդի միջոցով, Ես խոսում էի այն մասին, որ մարդկությունը
մոտեցել է Աստվածային էվոլյուցիոն հնարավորության անցուղու վտանգավոր սահմանագծին,
որից անդին նրան անէություն է սպառնում:
Համբարձյալ Դասերը մշտապես փորձում
էին մարդկությանը հեռու պահել վտանգավոր նշագծից: Դրա եղանակներից մեկը՝ Մեր Ուղերձների
միջոցով Երկրի մարդկության հետ հաղորդակցվելն է: Ուղերձների նպատակը՝ մարդկությանը
դեպի էվոլյուցիոն զարգացման անվտանգ ուղի վերադարձնելն է:
Ես ասում էի այն մասին, որ մարդկությունը
չի կարող գոյատևել, եթե ինքն իրեն կտրում է Աստծուց: Եթե Աստծուց կտրվածություն կա,
ապա դա նման է քաղցկեղային ուռուցքի: Սեփական ցանկությունների ու քմահաճույքների վրա
կենտրոնացած մարդկությունը, ուռճացնելով իր ցանկություններն ու կրքերը, դադարում է
համապատասխանել Աստծո Մտահղացմանը և այլևս ունակ չի լինում շարունակելու իր գոյությունը:
Մենք չենք ոչնչացնում մարդկությանը:
Մարդկությունն ինքն է իրեն ոչնչացնում:
Գիտական բոլոր հայտնագործությունները վերածվում
են սպանության գործիքների, երբ մարդկանց կյանքում տեղի է ունենում հրաժարում Բարձրագույն
Բարոյական Օրենքից՝ Աստվածային Օրենքից:
Մենք մշտապես փորձեր ենք ձեռնարկում
մարդկությանը վերադարձնելու դեպի էվոլյուցիոն զարգացման անվտանգ ուղի: Մեկը մյուսի
հետևից Մենք գործի ենք դնում մեր առաքելությունները:
Քանի որ հիմա Ես խոսում եմ ռուս
դեսպանորդի միջոցով, տեղին կլինի հիշել Ռուսաստանում վերջին 100 տարվա ընթացքում իրականացված
Մեր առանցքային առաքելությունները:
Նախ և առաջ՝ դա կապված էր վերջին
ռուսական ցարի Ընտանիքի հետ, որն ամբողջությամբ բաղկացած էր Մեր դեսպանորդներից:
Ի՞նչ կատարվեց այդ ընտանիքի հետ...
Բոլորին սպանեցին: Եվ դեռ մինչև հիմա հրեշավոր հայհոյանքներ են տեղում անմեղ նահատակվածների
հիշատակին:
Հիշենք մի այլ ընտանիք, որը մեր
կողմից առաքված էր Ռուսաստան: Դա Ռերիխների ընտանիքն էր: Նրանք ստիպված եղան փախչել
Ռուսաստանից, և շատ տասնամյակների ընթացքում Ռերիխ անունը չէր արտաբերվում իրենց հայրենիքում:Եվ
նույնիսկ ներկա ժամանակում տեղի է ունենում Լույսի այն կիզակետի պղծում, որը Մենք ամրացրել
էինք Ռուսաստանի մայրաքաղաքում բացված Ռերիխի թանգարանին:
Մենք կրկին գործի դրեցինք Մեր
դեսպանորդին, որի միջոցով Ես հիմա տալիս եմ այս Ուղերձը: Եվ ի՞նչ է տեղի ունենում...
Մեր դեսպանորդի Աշրամը պղծվում է ու հրդեհվում, իսկ դեսպանորդն ինքը ստիպված է լինում
թափառել երկրից երկիր, քաղաքից քաղաք, մի բնակավայրից մյուսը, հանգրվանել օտար տներում
ու հյուրանոցներում, ինչպես հայրենազուրկ մեկը: Զենքերի ժամանակակից տեսակներով իրականացվող
կանոնավոր ու շարունակական կտտանքների ազդեցությամբ ոչնչացվում է Մեր դեսպանորդի առողջությունը:
Ահա այսպիսին է վերջին 100 տարվա
ընթացքում Ռուսաստանում իրականացված Մեր առանցքային երեք առաքելությունների ընդհանուր
արդյունքը:
Մենք բազմիցս ասել ենք, որ մարդկության
գիտակցության մակարդակի մասին Մենք դատում ենք՝ հիմնվելով Մեր դեսպանորդների նկատմամբ
ձեր վերաբերմունքի վրա: Հենց միայն Մեր պատգամաբերների նկատմամբ ցուցաբերած ձեր ակնածանքի
ու հարգանքի որակի դրսևորմամբ՝ կարող էիք հասնել էվոլյուցիայի անհրաժեշտ մակարդակի:
Սակայն նույնիսկ այդ, թվում է՝ հասարակ հնարավորությունը ձեռքից բաց է թողնված վերջին
100 տարիների ընթացքում:
Մենք այլևս չենք կարող շարունակել:
Տեղի է ունենում Մեր կողմից Մեր
դեսպանորդի միջոցով այդքան մեծ սիրով ձեր սրտերի մեջ ներարկված էներգիայի հրեշավոր
աղավաղում: Էներգիան ձեզ տրվում է, որ բարձրացնեք ձեր գիտակցությունը, ձեր մեջ զարգացնեք
աստվածային հատկանիշներ և վեր բարձրանաք էվոլյուցիոն զարգացման աստիճաններով: Փոխարենը
դուք այդ էներգիան շարունակաբար օգտագործում եք, որ կյանքից միայն հաճույքներ ստանաք:
Շատ Վեհապետներ զոհաբերեցին իրենց
կաուզալ մարմինների մասերը, որպեսզի Մեր Ուղերձների փոխանցման միջոցով պահպանվի Աստվածաշնորհ
հնարավորությունը:
Իսկ ի՞նչ զոհաբերեցիք ինքներդ:
Ի՞նչ արեցիք, որ պաշտպանեք մեր դեսպանորդին...
Ես հենց նոր դուրս եմ եկել Կարմայական
Վարչության նիստից:
Երբեք հարցի դրվածքն այսքան սուր
և դրամատիկ բնույթ չէր կրել: Ատլանտիդայի ժամանակներից սկսած՝ հարցն այդքան սուր և
դրամատիկ ձևով դրված չի եղել:
Կարմայի Տիրակալները հակված են
բաց թողնել կարմայի անիվը, որը վերջին տարիներին Նրանք զսպում էին աննկարագրելի ջանքերով:
Այդ անիվը ծայրեծայր կգլորվի
Երկրի վրայով: Արևմուտքից արևելք և հարավից հյուսիս:
Երբ ծուխը կցրվի և մոխիրը կնստի, Մենք կվերադառնանք, և, որոշ ժամանակ
անցնելուց հետո, նոր քաղաքակրթության ներկայացուցիչները կկարողանան Մեզնից ուսում ստանալ:
Իմ անցած Ուղերձում ձեզ հայտնել
եմ այն վերջին հնարավորության մասին, որն Իմ կողմից համաձայնեցված է Կարմայական Վարչության
հետ: Ես ձեզ խնդրեցի պաշտպանել Մեր դեսպանորդին՝ որպես նշան այն բանի, որ դուք կանգնած
եք մնում Հիերարխիայի աստիճանների վրա: Այդ դեպքում Հիերարխիան իրավասու կլիներ պաշտպանել
ձեզ նաև հետագայում:
Սակայն ժամկետները լրացան, և
Իմ շնորհած հնարավորությունը ձեռքից բաց թողնվեց: Ոչ ոքի հնարավոր չէ մեղադրել կատարվածի
համար:
Այդպիսին էր այն ընտրությունը,
որը վերջին 100 տարիների ընթացքում կատարեցին Ռուսաստանի լուսակիրների հինգ սերունդները:
Ինչու՞ եմ Ես խոսում միայն Ռուսաստանի
մասին և չեմ հիշատակում այլ երկրներ: Բանն այն է, որ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը
մեզ համար որպես առանցքային երկիր էր ընտրված, որի միջոցով պլանավորել էինք փոխել ամբողջ
մոլորակի իրավիճակը:
Դա պայմանավորված էր ինչպես ընթացիկ
պատմական պահով, այյնպես էլ այդ երկրի աշխարհագրական դիրքով:
Նոր ելք է սկսվում... Հին և էվոլյուցիոն զարգացմանն անընդունակ ամեն բան
կսրբվի Երկրի երեսից:
Ձեր անհատական ընտրությունը,
եթե այն ճիշտ է արված, կդրվի համաշխարհային էվոլյուցիոն փորձի ամբարում:
Երբեք մի՛ մոռացեք, որ ձեր հիմնական
ընտրությունը ձեզ կա՛մ անմահ է դարձնում, կա՛մ մահկանացու: Եվ այդ ընտրությունը կապված
է այն բանի հետ, թե ձեզ համար ինչն է գլխավոր՝ Աստվա՞ծ, թե՞ ձեր շրջապատի անցողիկ,
պատրանքային աշխարհը:
Ես այս օրով եղա ձեզ հետ:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան
Տատյանա Միկուշինա, 2019թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий