понедельник, 20 августа 2018 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ 2-ՐԴ ՓՈՔՐ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Մայտրեյայի փոքր
Վարդարան - 2

Դուք ձեր երեխաներին պետք է այնպես վերաբերվեք,
ասես այդ ես՝ Տեր Մայտրեյաս եմ եկել ձեզ մոտ
ձեր երեխայի կերպարանքով
(համառոտ Վարդարան՝ Մայտրեյայի 2009 թ-ի դեկտեմբերի 6-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Հայր մեր

1. ԵՍ ԵՄ Մայտրեյան: Որքա՜ն ուրախալի է ինձ համար, որ կրկին ձեր աշխարհ մուտք գործելու հնարավորություն ունեմ: Մանկան պես ուրախանում եմ, որովհետև ձեր աշխարհին հայացք նետե՛լն իսկ ինձ համար մեծ երազանք է: Ես մի՛շտ եմ ուզում գալ: Բայց Տիեզերական Օրենքը դա թույլ չի տալիս: Քանզի եթե ես հիմա գամ, ձեր գիտակցության մակարդակով ինձ չեք ճանաչի: Հանձին ինձ՝ դուք ակնկալում եք տեսնել ամենազոր Աստծու, իսկ ես մանկիկ եմ, թեև օժտված Մեծ Իմաստությամբ:

Աստվածամայր

2. Նայեցե՛ք ձեր երեխաներին: Նրանցից շատերի դեմքերը մեծ իմաստունների դեմքեր են հիշեցնում: Նայեցե՛ք նրանց աչքերին: Հենց նոր ծնված մանկիկը եկել է մեր Աշխարհից: Նա դեռ  հիշում է մեր Աշխարհը: Բայց ի՞նչ է տեսնում իր շուրջը: Սոսկ իրարանցում, խառնաշփոթ: Ահավոր աղմուկ: Բայց չի տեսնում, որ ուզենաք իր մեջ տեսնել Աստծուն, ճանաչել այն գաղտնիքը, որը նա իր հետ բերել է ձեր աշխարհում բացելու համար:

Աստվածամայր

3. Իր կյանքի առաջին ամիսների ընթացքում երեխան կիսով չափ , դեռ ավելին՝ մեծ մասամբ դեռ մեր Աշխարհում է: Այդ ընթացքում դուք շատ բաներ կարող եք նրանից սովորել: Իհարկե, նա չի կարող ձեզ ուսուցանել խոսքով կամ գործողություններով, բայց կարող է ձեզ փոխանցել մեր Աշխարհի դրվածքը: Այդ դրվածքը երևում է նրա աուրայում: Շատերը ներքին մղումով ձգտում են հպվել մանկանը, գրկել, շոյել գլուխը: Անշուշտ, այդ ակամա գործողությունները ձեզ հնարավորություն են տալիս մանկան միջոցով հպվելու մեր Աշխարհին:

Աստվածամայր

4. Բայց, ավաղ, դուք մոռանում եք այն մասին, որ երեխան մեր Աշխարհից եկած բանբեր է, և կրկին անցնում եք ձեր սովորական գործերին՝ հեռուստացույց եք դիտում, խոսում հեռախոսով,երաժշտություն լսում: Եվ որոշ ժամանակ անց սկսում եք զարմանալ, թե ինչու՞ է ձեր մանկիկն անհանգիստ, լալկան, քմահաճ: Բայց չէ՞ որ ձեր արածներն այնքան շատ են տարբերվում մեր Աշխարհից, որ երեխան մշտապես ցնցումներ է ունենում: Նա չի կարող ձեզ ստիպել, որ անջատեք աղմկոտ երաժշտությունը կամ հեռուստացույցը, չի կարող պահանջել, որ դադարեցնեք ձեր երկարաշունչ հեռախոսազրույցները: Նա իր դժգոհությունն արտահայտում է լացով և այդ կերպ ուզում է ձեզ հասկացնել, որ այդ ամենն իր համար ցանկալի բաներ չեն: Իսկ ձեզ այնպես է թվում, թե երեխան ուտել կամ խմել է ուզում կամ պարզապես հոգնել է և պետք է քնի:

Աստվածամայր

5. Երեխաների հանդեպ ձեր վերաբերմունքը վերանայման կարիք ունի: Դուք ձեր երեխաներին պետք է այնպես վերաբերվեք, ասես այդ ես՝ Տեր Մայտրեյաս եմ եկել ձեզ մոտ ձեր երեխայի կերպարանքով: Կանեի՞ք իմ ներկայությամբ այն բոլոր բաները, որ անում եք ձեր երեխայի ներկայությամբ՝ կարծելով, թե նա ոչինչ չի հասկանում: Կպահեի՞ք ձեզ այնպես, ինչպես պահում եք ձեր աշխարհում... Ես երբևէ մարմին կառնեմ,  դա իմ նվիրական ցանկությունն է. բայց ես չեմ կարող դա անել, քանի դեռ փոխած չեք լինի ձեր վերաբերմունքը ձեր իսկ երեխաների նկատմամբ:

Աստվածամայր

6. Կյանքի առաջին ամիսներին երեխայի աուրան կարող է իր մեջ մի ողջ քաղաք տեղավորել: Հիրավի, Երկնքի բանբերն է լինում ձեր կողքին: Բայց արդյո՞ք արժանավայել կերպով եք դիմավորում Երկնքից իջած ձեր բանբերին: Դուք կարծում եք, թե ձեր երեխան դեռ ոչինչ չի հասկանում: Ձեզ թվում է, թե նա դեռ տհաս է և չի կարող իրականությունն այնպես ընկալել, ինչպես դուք: Երեխան ձեր աշխարհ է գալիս՝ իր հետ բերելով մի այլ աշխարհի պատկերացում: Նոր ծնված երեխաներից շատերը ձեռնադրումների երկրային դպրոցն ավարտած իմաստուն հոգիներ են լինում: Եվ ի՞նչ են նրանք տեսնում իրենց շուրջը՝ քչփչացող ծնողներ ու հարազատներ: Եվ ամբողջ շրջապատում չի գտնվում գոնե մեկը, որ հանձինս նրանց տեսներ այն իմաստուն հոգիներին, որոնք ի ծնե արդեն ամեն բան գիտեն:

Աստվածամայր

7. Հետզհետե երեխայի աուրան իր մեջ է ներառում  ընտանիքի, քաղաքի, երկրի ողջ դրվածքը, և երեք տարեկան հասակում երեխան արդեն կորցրած է լինում մեր Աշխարհի ամեն մի հիշողություն: Նա հարմարվում և յուրացնում է ձեր սովորությունները, կապվածությունները, վարքի կարծրատիպերը: Երեք տարեկանում նա իր աուրայի մեջ արդեն կրում է ձեր բոլոր բացասական հոգեվիճակները, որոնցով դուք անցել եք կամ դեռ անցնում եք: Եվ եթե հեռուստացույց դիտելու կամ ռադիո լսելու հնարավորություն է ստեղծվում (իսկ դուք կարծում եք, թե նա քնած է կամ, միևնույնն է,  ոչինչ չի հասկանում), երեխան ակամա ներառում է իր մեջ այն ողջ մղձավանջը, որը գետի պես հորդում է ձեր զանգվածային լրատվական միջոցներից: Եվ երեք տարի անց ձեր առջև արդեն տեսնում եք ոչ թե ձեր աշխարհ մուտք գործած հրեշտակի, այլ աշխարհի բոլոր մեղքերով ծանրաբեռնված հոգու, որը մինչև իր այդ երկրային կյանքի ավարտը ստիպված է լինելու բեռնաթափել ընտանիքի, ազգի, երկրի և աշխարհի կարման:

Աստվածամայր

8. Ես չեմ կարող գալ ձեր աշխարհ, քանի դեռ այն պատրաստ չի լինի ինձ ընդունելու: Եվ եթե կարծում եք, թե ասածներս չեն համապատասխանում իրականությանը, չափազանցում կամ խտացնում եմ գույները, ապա դրանով է՛լ ավելի եք հետաձգում իմ գալստյան ժամկետը: Քանի դեռ ձեր աշխարհում պարահանդես վարողը տգիտությունն է, քանի դեռ պարզ ճշմարտությունները դուք ընկալում եք որպես հեքիաթներ, ես ձեր աշխարհում անելիք չունեմ:

Աստվածամայր

9. Ես, իհարկե, շատ եմ ուզում հնարավորինս շուտ մարմին առնել: Բայց, ավաղ, միայն դու՛ք կարող եք արագացնել իմ գալուստը: Հոգատար վերաբերմունք պետք է ցուցաբերեք ոչ միայն երեխաների հանդեպ. ֆիզիկական աշխարհում ապրող ամեն ոք սիրված լինելու իրավունք ունի: «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»,­ որքա՜ն վաղ է տրվել այս պատվիրանը... Տեր Հիսուսի տված այդ պատվիրանից հետո որքա՜ն շատ իրադարձություններ են տեղի ունեցել երկրագնդի վրա: Բայց և որքա՜ն զբաղված եք լինում դուք ձեր կյանքում. մշտապես զբաղված եք լինում ինչ­-որ բաներով: Ժամանակը չէ՞ արդյոք, որ մի պահ կանգ առնեք և լսեք Հիսուսի Խոսքը, որը հենց ձեզ է ուղղված:

Աստվածամայր

10. Քանի՞ անգամ պետք է կրկնվեն պատգամները, որպեսզի վերջապես ի կատար ածվեն: Քանի՞ անգամ պետք է ուղերձներով գանք, որ հետո դուք սովորեք ոչ միայն կարդալ կամ լսել, այլ նաև ձեր կյանքում առաջնորդվել ստացած Ուսմունքով: Ես դեռ էլի՛ կգամ և կտամ իմ ուղերձները: Լիահույս եմ, որ երկրագնդի վրա կգտնվեն գոնե հարյուր մարմնավորված հոգիներ, որոնք ոչ միայն կկարդան դրանք, այլ նաև կկիրառեն իրենց կյանքում: ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

понедельник, 23 июля 2018 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ՓՈՔՐ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Մայտրեյայի փոքր
Վարդարան - 1

Ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի բավիղից դուրս գալու Ուղին
(Մայտրեյայի 2013 թ-ի դեկտեմբերի 23-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն


 Հայր մեր

1. ԵՍ ԵՄ Մայտրեյան, ձեզ այսօր այցի եմ եկել, որպեսզի Երկրի մարկության հետ կրկին հաղորդակցվելու զգացմունքն ապրեմ: Քաղցր է ձեզ այցելելն ու մտածելն այն մասին, որ ամեն մի իմ գալստյամբ մոտենում են Նոր Ժամանակները, երբ մարդկությունը վերջապես կկարողանա դուրս գալ իր զարգացման լուսավոր ուղին: Վաղ թե ուշ խավարի շրջանը հետևում կմնա: Վաղ թե ուշ կգա այն ուրախալի ժամանակը, երբ կկարողանաք հետ նայել ու գիտակցել այն մոլորությունների ողջ անդունդը, որում մարդկությունը գտնվել է հազարավոր տարիներով: Ժամը հասել է: Եկել է արթնացման ժամանակը: Դուք դեռևս ննջում եք և չեք շտապում քաղցր պատրանքի երազից դուրս գալ: Եկել է նոր իրականության մեջ արթնանալու ժամանակը: Իսկ այդ նոր իրականության և ձեր գիտակցության ներկայիս վիճակի միջև ընդամենը մեկ քայլ է ընկած: Մեկ քայլ: Եվ այդ քայլը դուք անպայման կանեք...

Աստվածամայր

2. Իսկ այսօր ես եկել եմ, որ ձեր Ուղու դժվարին հատվածում օգնեմ ձեզ: Եկել եմ, որ պատմեմ ձեր մասին, աշխարհում ձեր ունեցած դիրքի մասին: Եկել եմ, որ ձեզ հիշեցնեմ, որ մոտակա ժամանակներում դուք անպայման պետք է կատարեք ձեր վերջնական ընտրությունը: Իսկ այդ ընտրությունը վերաբերում է այն բանին, թե որոշում եք էվոլյուցիայի ուղով ընթանալ առա՞ջ, թե՞ գերադասում եք անցյալի գրկում մնալ՝ ընթանալով անցյալի ձախողված քաղաքակրթությունների ուղով: Այո, սիրելինե՛րս, անցյալում շատ քաղաքակրթություններ են եղել, որոնք կամեցել են ընթանալ իրենց ուզած ուղով: Եղել են ոչ միայն ձեր մոլորակում, այլ նաև ուրիշ մոլորակային համակարգերում:

Աստվածամայր

3. Էվոլյուցիայի ամբողջ գործընթացը բաղկացած է ձեր այն նախընտրանքներից, որոնք կատարում եք ինքներդ՝ օժտված լինելով կամքի ազատությամբ: Եթե ձեր ազատ կամքով չառաջնորդվեիք, ապա կգործեիք ըստ Վեհապետների կամքի և զարգանալ չէիք կարողանա: Քանզի ստիպված կլինեիք ենթարկվել ուրիշի կամքին: Երբ երեխան ծնվում է, սկզբնական շրջանում լրիվ կախված է լինում իր ծնողներից. ինքնուրույն չի կարողանում շարժվել, սնունդ ընդունել: Բայց հետո գալիս է այն փուլը, երբ մեծանալով երեխաները լքում են հայրական տունը և գործում ինքնուրույն՝ իրենց կյանքի պատասխանատվությունն ամբողջովին վերցնելով իրենց ուսերին: Սակայն իմաստուն երեխաները շարունակում են կապ պահպանել իրենց ցեղի ու իրենց ծնողների հետ, որ խորհուրդներ և օգնություն ստանան: Որոշակի իմաստով դուք մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս, երեխաներն եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներսում կա մեզնից մի մասնիկ՝ ձեր ապագա Աստվածայնության սաղմը:

Աստվածամայր

4. Ձեր մեջ կան անհնազանդ երեխաներ, որոնք մոռացել են իրենց ծագման ու իրենց երկնային խնամարկուների մասին և այնպես են տարվել պատրանքի իրենց խաղով, որ այդ վիճակում խիստ դժվարանում են հիշել, թե իրականում ովքեր են իրենք, ինչպես են հայտնվել որբերի ողբալի վիճակում և ինչ պետք է անեն, որպեսզի վերադառնան Հայրական Տուն: Ի տարբերություն շատ որբացած հոգիների, որոնք մոլորվել են ձեր աշխարհում՝ կան որոշակի թվով հոգիներ, որոնք հիշում են իրենց Աստվածային առաքելությունն ու Աստվածային ծագումը: Հենց այդ հոգիներին եմ ես այսօր դիմում և հանձն առնում նրանց Ձեռնադրումների Ուղու ղեկավարությունը: Դուք սակավաթիվ եք, բայց ես ձեզնից յուրաքանչյուրին շատ լավ գիտեմ և ձեզ հետ աշխատել եմ ձեր ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:

Աստվածամայր

5. Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է հարուցում մեր հաղորդակցության և մեր կապի համար: Ձեզնից շատերը մոռացել են ինձ: Բայց ես ձեզ հիշում եմ: Ամեն մեկիդ: Ուստի մերթ ընդ մերթ գալիս եմ, որպեսզի թարմացնեմ մեր հաղորդակցությունն ու կապը, որը չի ընդհատվել հազարավոր տարիներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դուք այնքան եք թաղվում պատրանքի մեջ, որ մոռանում եք Աստծուն և Վեհապետներին, մեր կապը շարունակում է պահպանվել լինելիության ավելի նուրբ ոլորտներում:

Աստվածամայր

6. Ձեզնից շատերը նորից են անցնում իրենց Ուղու թեստերը: Շատերը նույնիսկ չեն էլ կարող գիտակցել, որ իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան թեստ, որոնցով  իրենք կրկին ու կրկին անցնում են մարմնավորումից մարմնավորում: Իսկ հիմնական թեստը՝ նյութական որևէ բանի հետ կապվածություն չունենալն է: Եթե չափազանց կապված եք ձեր երեխաների, ծնողների, սիրելիների, իրեղենի հետ, ապա կյանքի հանգամանքները ձեզ կզրկեն ձեր կապվածության առարկայից: Գլխավոր ընտրությունը, որը դուք կատարում եք ձեր կյանքում ու կյանքից կյանք՝ Աստծո աշխարհի կամ պատրանքային աշխարհի օգտին ընտրություն կատարելն է: Երբ ընտրում եք պատրանքային աշխարհը, ձեզ կապում եք այդ աշխարհի հետ և շարունակում դրանում մարմնավորվել: Իսկ եթե Բարձրագույն աշխարհն եք ընտրում, ապա անցնում եք այդ աշխարհ:

Աստվածամայր

7. Մեր տիեզերքն այնպիսի հատկություն ունի, որ ամեն մարդ էվոլյուցիայի սանդուղքին զբաղեցնում է այն տեղը, որը համապատասխանում է իր գիտակցության զարգացման մակարդակին: Եվ եթե դուք հայտնվում եք ձեր աշխարհում, ուրեմն այդ աշխարհի հետ կապվածություն ունենալու պատճառվ դուք մշտապես դա եք ընտրում: Որպես ձեր Ձեռնադրիչի՝ իմ խնդիրն այն է, որ ձեզ բացատրեմ ձեր կապվածություններն ու ցույց տամ ձեր Ուղու խոչընդոտները: Եվ միայն այնժամ, երբ ձեր ներսում հաղթահարում եք բոլոր կապվածություններն ու ձեր էության անկատարությունները, հնարավորություն եք ստանում անցում կատարելու մի այլ, ավելի կատարյալ աշխարհ:

Աստվածամայր

8. Աշխարհների միջև ընկած էներգետիկական սահմանը կարող եք հաղթահարել միայն ձեր թրթիռները բարձրացնելու շնորհիվ: Սակայն ձեր աշխարհն ամեն ինչ անում է, որ ձեզ կապի իր հետ: Դուք հավատում եք ձեր պատրանքին, և այն ձեզ ներկայանում է որպես իրականություն: Ամեն մի նոր մարմնավորման հետ խաղը բարդանում է, և դուք հայտնվում եք ավելի վատ պայմաններում, որոնցում պետք է ցուցադրեք ձեր նկրտումն ու վճռականությունը, որպեսզի վերջապես դուրս գաք պատրանքի թակարդից:

Աստվածամայր

9. Ձեր պատրանքն այժմ շատ նրբածածուկ միջոցներ է կիրառում, որպեսզի ձեր գիտակցությունը մշտապես պահի թրթռանքի ցածր մակարդակի վրա: Այն ամենը, ինչ ձեր կյանքում ձեզ շրջապատում է, դեպի ավելի բարձր աշխարհներ տանող ձեր Ուղու վրա խոչընդոտներ ստեղծելու նպատակ է հետապնդում: Ժամանակակից ցանկացած արտադրություն ստիպում է ձեզ իջեցնելու ձեր թրթիռները և բառացիորեն զոռով ձեզ հեռացնում է Բարձրագույն աշխարհներից: Ուստի ձեր խնդիրն է՝ չենթարկվել պատրանքի խորամանկություններին և հոգևոր գործառույթների ու մեթոդների միջոցով այնպես մարզել հոգևոր մկանները, որ կյանքի ամենադժվարին իրադրություններում կարողանաք անկախ լինել պատրանքային ուժերից:

Աստվածամայր

10. Դուք գտվում եք ձեռնադրումների համար նախատեսված բուրգի ներսում: Եվ ահա ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու Ուղին: Արդյո՞ք շատերն են ունակ լսելու ինձ... Ես գիտեմ, որ իմ նվիրյալ բոդհիսատվաներն ունակ են լսելու և հետևելու ինձ՝ ինչպիսի պատրանքի մեջ էլ որ գտնվելիս լինեն: Այնտեղ, ուր մեկն անցնում է՝ կանցնեն միլիոնավոր հոգիներ: ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

четверг, 12 июля 2018 г.

«ՍԻՐԵՑԷՔ ԶՄԻՄՅԱՆՍ»

Համատիեզերական աստվածային Սիրո գաղափարը ժամանակակից մարդիկ հասցրել են այնքան աղճատել ու խեղաթյուրել, որ քրիստոնեական «Սիրեցե՛ք զմիմյանս» պատգամի նորահայտ ընկալումների պատճառով մի ամբողջ երկիր շատ կարճ ժամանակում կարող է վերածվել ամենաիսկական «սոդոմ-գոմորի»: Մանավանդ, եթե այդպիսի ընկալումներով են առաջնորդվում հենց իրենք՝ տվյալ երկրի կրոնի սպասավորները կամ թեկուզ նրանց մի զգալի մասը:
Եկեղեցու բարենորոգությունն առաջին հերթին պետք է սկսել Սիրո գաղափարի և ազգային-ընտանեկան բարոյական արժեքների վերականգնումով:
Սերն այս կամ այն տեսակի անբնական սեքսի կամ միասեռական անհեթեթ ամենաթողության մեջ չէ:
Սերն ամենուր է, ինչպես և Աստված, եթե անվերապահորեն գործում են համատիեզերական կամ բնական օրենքները: Հակառակ դեպքում՝ սիրուն անմիջապես փոխարինելու են գալիս ատելությունն ու չարակամությունը, իսկ րոպեական հաճույքներին՝ տառապանքներն ու խղճի խայթը: Դրանք դադարում են միայն այնժամ, երբ մարդը վերջնականապես վերածվում է երկոտանի անասունի՝ իսպառ կորցնելով մարդկային արժանապատվությունը: Հենց դա էլ «սոդոմ-գոմորն» է կամ անաստվածության գերագույն աստիճանը:
Խաչիկ-Ապեր
12.07.2018թ.

четверг, 21 июня 2018 г.

ԱՐԱՄԱԶԴ-ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ


Մեր Առաքելությունը Ռուսաստանում ավարտված է

Սանատ Կումարա
20 հունիսի, 2018 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Այսօրվա իմ գալուստը, սիրելինե՛րս,  պայմանավորված է Կարմայական Վարչության նիստից ձեզ վերջին լուրեր հաղորդելու անհրաժեշտությամբ:
Ինձ տխուր պարտականություն է վիճակվել ձեզ տեղեկացնելու, որ Մեր Առաքելությունը, որը Մենք վերջին 14 տարիների ընթացքում Ռուսաստանում  իրականացնում էինք Մեր Դեսպանորդի միջոցով, ավարտված է:
Կարմայական Վարչությունն ստիպված էր նման որոշում ընդունել, քանի որ Ռուսաստանի բնակիչներին  Մեր Ուսմունքը հասցնելու Մեր բազմամյա փորձերը հաջողությամբ չպսակվեցին, ինչպես նաև մերժվեցին Մեր բոլոր նախաձեռնությունները:
Ֆիզիկական ոլորտում դրա հաստատումը եղավ այն, որ Մեր Դեսպանորդի Աշրամը պղծվեց և բազմակիորեն հրի մատնվեց այն ամենը, ինչը երկար տարիների ընթացքում ստեղծված էր այդքա՜ն դժվարությամբ:
Նման պայմաններում Մենք չենք կարող շարունակել Մեր Առաքելությունը: Ես ձեզ ավելին կասեմ՝ մոտ ապագայում ոչ մի դեսպանորդ այլևս չենք առաքի Ռուսաստան, և Լույսի ոչ մի առաքելություն չենք իրականացնի Ռուսաստանում: Եվ դա միանգամայն արդար կլինի: Արդյո՞ք դուք կշարունակեիք կրկին ու կրկին բախել այն տան դուռը, որից ձեզ ամենակոպիտ ձևով ամեն անգամ հեռու են քշում...
Մենք երկար տարիների ընթացքում փորձում էինք բախել ռուսաստանցիների սրտերը: Բայց ստանում էինք միայն այնպիսի պտուղներ, որոնք վկայում էին Մեր մերժված լինելու մասին: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում:
Ինչպես արդեն գիտեք Մեր Ուղերձներից, Մեր Դեսպանորդի օգնությամբ Մենք փորձեցինք մարդկությանը տալ ամենալավ, ամենակատարյալ Ուսմունքը, որը տվյալ պահին մարդկությունն ունակ կլիներ ընկալել: Մանրազնին կերպով ընտրվել էին պատմական ժամկետներն ու ջանքերի գործադրման վայրը: Այս անգամ դա Ռուսաստանն էր: Մենք հույս ունեինք, որ այդ երկրի ժողովրդին բնորոշ հավատի և Բարձրագույն Օրենքին նվիրված լինելու հատկանիշների շնորհիվ Մեզ կհաջողվի ցույց տալ քաղաքակրթության զարգացման այլ ուղի՝ հիմնված ոչ թե հաճույքների ու սպառման պաշտամունքի վրա, այլ բարձրագույն հոգևոր արժեքների, հավատի ու սիրո վրա:
Մենք Մեր ուժերի ներածին չափ ամեն ինչ արեցինք, պաշտելինե՛րս: Եվ Մեր Դեսպանորդին ևս հանդիմանելու որևէ առիթ չունենք: Նա աննահանջ դիմակայեց բոլոր հարձակումներին ու ուխտադրուժ գործողություններին:
Սակայն մենք չենք կարող գործել ձեր ազատ կամքին հակառակ: Ռուսաստանի ժողովուրդների հավաքական գիտակցությունը  կատարեց իր ընտրությունը, և այդ ընտրությունը, ավաղ, կապված չէ այն աստվածային Ուղու հետ, որը մենք ուսուցանում ենք Երկրի մարդկությանը:
Ուստի Մենք հիմա հեռանում ենք: Մենք այլևս չենք փորձի կրկին ու կրկին բախել ամրապինդ  փակված ձեր սրտերի դռները:
Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո... Կսկսի գործել մեծ ու արդար օրենքը՝ Կարմայի Օրենքը:
Երբ մարդիկ ականջ չեն դնում Մեր խրատներին, մերժում ու հալածում են Մեր դեսպանորդներին, դրանով իսկ կարմա են կուտակում իրենց գլխին: Մենք բազմիցս ասել ենք, որ Մեր Դեսպանորդի դեմ գործելու կարման հավասարարժեք է Աստծո դեմ գործելու կարմային: Իսկ դա Երկրի վրա եղած կարմայի տեսակներից ծանրագույնն է:
Ահա և վրա է հասնում այդ կարմայի էջքի ժամանակը:
Կլինեն տառապանքներ, աղետներ, դժբախտություններ, պատերազմներ, կորուստներ, սով, հիվանդություններ...
Տառապանքները երբեմն մաքրում են մարդկանց հոգիները, և դա ժամանակի ընթացքում կարող է նոր հնարավորություն բացել:
Բայց հիմա Մենք հեռանում ենք և այլևս չենք բախի այն տան դուռը, որից Մեզ հեռու են քշում ու հալածում:
Կարմայի էջքի ժամանակն է հիմա: Սակայն Մենք երբեք դուռը չենք շրխկացնում ձեր առջև: Մենք միշտ Մեր դուռը մի փոքր կիսաբաց ենք պահում:
Դեռևս կա իրավիճակը փոխելու մի հնարավորություն: Եվ դա կապված է այն մարդկանց հետ, որոնք որոշակի հոգևոր նվաճումների են հասել: Ուսմունքը բոլորի համար լրիվ ձրի է, և ամեն ոք այն կարող է օգտագործել իր հայեցողությամբ: Սակայն ձեր մեջ կան հոգիներ, որոնք անցած մարմնավորումների ընթացքում արդեն հասել են որոշակի հոգևոր նվաճումների: Նրանք Ոգու ասպետներ են, Լույսի մարտիկներ...
Միայն դո՛ւք կարող են փոխել իրավիճակը: Ձեր գործելու հե՛րթն է հիմա...
Դուք պարտավոր եք պաշտպանե՛լ Մեր Դեսպանորդին: Նրա ուղղությամբ արձակված ստի ու կեղծիքի ցանկացած նետ պետք է բախվի ձեր Ճշմարտության վահանին:
Զրպարտության ամեն մի շոշափուկ պետք է հատվի ձեր Ճշմարտության սրով:
Հակադիր ուժերի ամեն մի խարդավանք ու հարձակում պետք է հետ մղեն Մեր դրոշների տակ համախմբված մարտիկները:
Դավաճանությունն ամենածանր մեղքերից մեկն է: Ձեր ընտրության ժամն է. անձնուրացաբար ամեն գնով կպաշտպանե՞ք արդյոք Աստծո Ճշմարտությունը, թե՞ կձևացնեք, թե դա ձեզ չի վերաբերում, և ձեր վախկոտությունն ու ծուլությունը կքողարկեք հանգամանքների նկատմամբ ունեցած ձեր սիրով ու հնազանդությամբ...
Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ հոգևոր Ուղու որոշակի փուլում դուք պետք է պաշտպանեք Ճշմարտությունը:
Եթե դուք դա չանեք, ապա ձեզ համար դա հավասարազոր կլինի դավաճանության: Ներկա ժամանակահատվածում՝ դա իրադարձությունների ընթացքը դեպի լավը փոխելու միակ հնարավորությունն է:
Աստված հայհոյանք չի ընդունում: Ուստի ավել բարձր պատիվ չկա, քան ձեր աշխարհում Բարձրագույն Օրենքը պաշտպանելն է:
Ընտրությունը ձերն է՝ անմահությո՞ւնը կընտրեք, թե՞ ձեր անցողիկ աշխարհը:
Մենք ավարտեցինք Մեր Առաքելությունը Ռուսաստանում: Եվ հիմա նրանց գործելու հերթն է, ովքեր մինչ այժմ լսում էին Մեր խոսքերը, կարդում Մեր Ուղերձները, բայց ոչինչ չէին ձեռնարկում:
Եկել է ժամանակը, որ ցույց տաք, թե ինչպես եք յուրացրել Մեր Ուսմունքը: Ձեր մեջ կա՞ն արդյոք Հավերժական Կյանքին արժանիներ:
Կատարեցե՛ք ձեր պարտքը...
Իսկ Ես ավարտում եմ իմ Ուղերձը:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2018թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը