воскресенье, 14 октября 2012 г.

Նախնական ծանոթություն



Երկու թվեր բազմապատկելու համար բավարար են երկչափ պատկերացումները (http://www.facebook.com/photo.php?fbid=288265494613504&set=a.286336641473056.53860.286331471473573&type=1&theater ), երեք թվերի բազմապատկման համար՝ եռաչափ պատկերացումները, չորս թվերի համար՝ քառաչափ և այլն:

Հանձնարարություններ թվերի տեսության բնագավառից.

1. Փորձեք մտովի տարածականորեն կառուցել 27-ը՝ սկսելով պարզագույնից՝ 2х2=4;
2. Ստացեք Մերսենի թվերի ընդհանուր տեսքը (2p-1), որտեղ 2-ի փոխարեն լինի ցանկացած բնական թիվ, իսկ p-ն՝ ցանկացած պարզ թիվ՝ N=f(np);
3. Ստացեք Մերսենի թվերի ընդհանուր տեսքը՝ ցանկացած ամբողջ թվերի դեպքի համար՝ N=f(zp):

Անվճար կարգով ինձ աշակերտելու ցանկություն ունեցողները պետք է նախապես նմանատիպ պարզ քննական հանձնարարություններ կատարեն նաև հետևյալ առարկաների գծով.

Տաղաչափություն և թարգմանչական արվեստ
Տիեզերակառույց («կոսմոգենեզիս»)
Ծագումնաբանություն («անտրոպոգենեզիս»)
Արիական կրոնների պատմություն
Կենդանի բարոյագիտության հիմունքներ
Կառավարման համակարգեր

Նշված առարկաների վերաբերյալ հանձնարարություններ կտրվեն միայն նրանց, ովքեր հաջողությամբ կանցնեն թվերի տեսության ներկա փուլը, որի երեք հանձնարարությունները ներկայացված են վերևում:

Ի սրտե հաջողություն եմ մաղթում:

Комментариев нет:

Отправить комментарий