Կապուջու՛ղ, ժայռեղեն քո գրկին
Տես, թե ես որքա՜ն եմ կարոտել…
Թու՛յլ տուր, որ այցի գամ ու կրկին
Գագաթիդ համրաձայն աղոթեմ:
Իմ շունչը՝ քո շնչին համահունչ,
Մարմինս՝ ձիգ քարե զիգկուրատ,
Կերտեմ նոր լուսառանցք Քարահունջ՝
Որպես նույն Հավերժի նոր խրատ:
Комментариев нет:
Отправить комментарий