Ո՜վ,
քնաթաթախ և քնի մեջ անկապ-անկապ բարբաջող հայե՛ր, եթե գոնե մի պահ
արթնանայիք, ապա գուցե հասկանայիք, որ ձեզ անընդհատ ու բազմիցս խիստ
գործնական քայլեր ու շարժումներ են առաջարկվում, որոնց միջոցով գուցե թե
կկարողանայիք լրիվ արթնանալ և բուժել ձեր չսպիացող և արդեն մահվան հոտ
արձակող վերքերը: Բայց, ավա՜ղ, դուք դեռ էլի շարունակում եք մի կողքից
մյուսին շուռ գալ, ոմանք՝ քաղցր քնի, ոմանք մղձավանջային երազի, ոմանք էլ
երազախաբության մեջ հայտնվելով:
Ի՜նչ արած, շարունակե՛ք ինքներդ ձեզ
արթուն համարելով քնած մնալ, մինչև լրվեն բոլոր ժամկետները, սպառվեն բոլոր
այլընտրանքային հնարավորությունները, և ձեր ժամանակավոր քունը վերածվի
հավերժականի:
Անուշ քուն, քաղցր երազներ...
Комментариев нет:
Отправить комментарий