Սովորաբար
վիշապի թռած գլուխները որոշ ժամանակ շարունակում են երախները բացուխուփ
անել, իբր թե հլա դեռ կրակ են դուրս ժայթքելու: Հետո խաղաղվում են, և
ցնծացող ժողովուրդը ուռա է գոչում, ծափ տալիս:
Հիմա ժողովուրդը
դեռ գլխի չի ընկել, որ վերջին վիշապն ու գալիք վիշապացուն նուրբ ոլորտում
արդեն գլխատված են: Ժողովրդի հիմնական զանգվածն ահուդողով սպասում է, որ շուտով
նոր գլուխներ են աճելու կամ, որ ավելի վատ է՝ հաջորդ բազմագլուխ վիշապն է գալու:
Սարսափ ծնող այդ թյուրիմացության իրական պատճառը նյութական աշխարհի բնական իներտությունն է:
Ես բազմագլուխ վիշապ ասացի, դուք բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ հասկացեք:
Комментариев нет:
Отправить комментарий