Խորապես
հարգելով ու համակրելով «Սարդարապատ» շարժման առաջնորդներին և լիովին
ընդունելով, որ մեզ ոչ թե սոսկ իշխանափոխությունը կփրկի, այլ
համակարգափոխությունը՝ այնուամենայնիվ կուզենայի վերջապես հասկանալ, թե
ինչով է տարբերվելու նոր համակարգը հնից, եթե երկուսն էլ իրենց
գործողություններն ու ծրագրերը կազմում են՝ գործող ժողովրդավարական
սահմանադրության դրույթներից ելնելով: Մի սահմանադրության,
որը մեզ պարտադրվել է դրսի հայտնի ուժերի կողմից, և որի դրույթների կեղծ
ու վնասակար լինելու մեջ արդեն բազմիցս համոզվել ենք: Միթե՞ միակ
տարբերությունը քաղաքացիների հետ լրացուցիչ պայմանագրեր կնքելն է: Ի՞նչ
երաշխիք կա, որ դրանք նույնքան դժվար չի լինի հարկ եղած դեպքում անվավեր
դարձնելը, որքան հիմա ընտրված և ընտրվող թալանչի իշխանավորներից գլուխներս
պրծացնելու գործն է:
Կա ևս մեկ կարևոր և, իմ կարծիքով, անլուծելի
հարց. գործող սահմանադրությունը երկրում երկիշխանություն չի նախատեսում, և
բնական է, որ գործող իշխանությունները, հղում անելով նույն սահմանադրության
վրա, բոլոր հնարավոր միջոցներով կկանխեն նման վիճակի առաջացումը՝ անլուր
հալածանքների ենթարկելով «Սարդարապատի» առաջնորդներին: Ասենք թե՝
վերջիններս շատ քաջ են և պատրաստ են դրան. բայց ի՞նչ կշահի դրանից
ժողովուրդը. ընդամենը ևս մի քանի լրացուցիչ վտարանդինե՞ր...
«Սարդարապատի» առաջնորդներից ու համակիրներից որևէ մեկը կարո՞ղ է տալ այս հարցերի պատասխանները:
Комментариев нет:
Отправить комментарий