Ո՞ՐՆ Է ԴՐԱԿԱՆԸ
Իրար
հաջորդող խայտառակ ընտրությունների «շոկային հարվածների» միակ դրական
արդյունքն այն է, որ տրամաբանելու, դեպքերն ու իրադարձությունները
վերլուծելու և համադրելու քիչ թե շատ ունակություն ունեցող հայորդիները,
չնայած դանդաղ, բայց նկատելի տեղաշարժով սկսում են գիտակցել, որ
ժողովրդավարություն կոչվող չարիքի արմատը կուսակցականության մեջ է: Գարեգին Նժդեհն
այդ մասին վաղուց է ասել, իսկ ձեր խոնարհ ծառան բազմիցս մատնանշել է այն
խաղաղ, անվտանգ և արդյունավետ ուղին, որով հայ ժողովուրդը կարող է գլուխն
ազատել այդ օտարամուտ չարիքից: Լիահույս եմ, որ այսուհետև ֆբ-ի իմ
ընկեր-ընկերուհիներից շատերը մի փոքր ավելի լուրջ կվերաբերվեն իմ կոչերին,
առաջարկածս գործնական քայլերին և դրանց համահունչ ու հարակից «պոետական
զեղումներին»:
Մասնավորապես, «Սարդարապատ» շարժման առաջամարտիկներին
կրկին անգամ բարեկամաբար խնդրում և առաջարկում եմ հանկարծ անպատասխան
չթողնել իրենց ծրագրերի վերաբերյալ արված իմ հարցադրումները, այլապես կարող
են պայքարի ելած իրենց համակիրներին կանգնեցնել նոր հուսալքության և
հիասթափության առջև:
Комментариев нет:
Отправить комментарий