Կարծում
եմ, որ քչերը կվիճարկեն, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն նրա
ներկայիս տարածքում ապրողների, այլ նաև տարբեր ժամանակներում տարբեր
պատճառներով Հայոց բնօրրանից տարագրված բոլոր հայերի հայրենիքն է: Ուստի
եթե աշխարհի 12 միլիոն հայությունը կարողանա Սահմանադիր Ժողով հրավիրել
ինչպես ՀՀ և Արցախի բնակչության, այնպես էլ Սփյուռքի բոլոր օջախների
ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա լիակատար իրավունք կունենա
միասնական որոշմամբ լուծարելու ՀՀ հակահայկական հանցավոր կառավարության
մարմինները և կազմելու նոր ազգային կառավարություն՝ առաջնորդվելով ազգային
նոր Սահմանադրության դրույթներով:
Комментариев нет:
Отправить комментарий