Ոգու ուժը կառավարում է աշխարհը
Մովսես
21 դեկտեմբերի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Մովսեսը:
Ես կրկին ձեզ այցի եմ եկել: Եկել եմ, որովհետև մարդկությունն այն առաջնորդության
և օգնության կարիքն ունի, որը բխում է Համբարձյալ Դասերից:
Ես ապրել եմ Երկրում և գիտեմ այն պայմանները, որոնցում այժմ գտնվում է մարդկությունը:
Ինձ չափազանց հուզում է Երկրում տեղի ունեցող ամեն ինչ, որովհետև դա իմ հարազատ մոլորակն
է, իմ բանականության օրրանը:
Իսկ հիմա կամենում եմ ձեզ տալ իմ խրատները, որոնք հրատապ կլինեն մարմնավորման մեջ
գտնվող մարդկանց մեծ մասի համար: Նախ ասեմ, որ ուրախ եմ, որ վիթխարի ջանքերի շնորհիվ
հաջողվում է պահպանել մոլորակի համակշռությունը: Բայց նաև հասկանում եմ, որ մարդկության
էվոլյուցիան կարող է և ավելի հաջող ընթանալ, եթե ավելի մեծ փոխազդեցություն ապահովվի
մեր աշխարհների միջև՝ այն աշխարհի, որում գտնվում եք դուք, և այն աշխարհի, որում գտնվում
են մարդկության լավագույն ներկայացուցիչները, որոնք հասել են գիտակցության համբարձյալ
վիճակին:
Եվ իրոք՝ ձեր կողքին գոյություն ունի մի ամբողջ բարձր զարգացած քաղաքակրթություն,
որը բաղկացած է մարդկության լավագույն ներկայացուցիչներից: Այն տառացիորեն հենց այնտեղ
է, որտեղ դուք եք գտնվում՝ նույն տարածության մեջ, բայց այլ հաճախությունների վրա:
Այդ բարձր զարգացած քաղաքակրթության հետ ձեր փոխազդեցությունն ամբողջովին և լրիվ կերպով
կապված է ձեր ցանկությունից: Դուք պետք է ձեր գիտակցության մեջ ընդունեք այդ կապի հնարավորությունը:
Պետք է այնքան փոխեք ձեր գիտակցությունը, որ այդ փոխազդեցությունը հնարավոր դառնա:
Եվ հենց դա է գոյություն ունեցող իրականությունը: Շատ քիչ բան է մնացել՝ պետք է կամենաք
կապի մեջ մտնել այն աշխարհի հետ, որում բնակվում են Համբարձյալ Վեհապետները:
Մեր աշխարհների կտրվածությունն ապագայում կդադարի: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը
հրավիրել այն բանի վրա, որ մարդկության բոլոր ներկայացուցիչները չէ, որ կկարողանան
մոտ գալ և շարունակել իրեն գոյությունը նոր իրականության մեջ: Ցավոք, դա այդպես է:
Նույնիսկ իմ այս ուղերձը կարդացող ոչ բոլորը կկարողանան իրենց ներսում հաղթահարել
այն ինչ-որ բանը, որը խոչընդոտում է հետագա էվոլյուցիան:
Ձեր հետագա զարգացումն ամբողջովին և լրիվությամբ կախված է այն ջանքերից, որոնք
գործադրում եք ձեր սեփական անկատարություններն ու թերությունները հաղթահարելու ուղղությամբ:
Ձեր քաղաքակրթությունը չի կարող գոյատևել որոշակի սահմանից այն կողմ, որը նշել
է Աստված: Չի կարող գոյատևել, քանի որ ինքն իրեն կտրել է Աստծուց և Նրա Օրենքից: Բայց
մարդկության այն ներկայացուցիչների համար, որոնք կընդունեն Աստվածային Օրենքն ու կառաջնորդվեն
դրանով, լայնորեն կբացվեն հետագա էվոլյուցիայի դռները:
Արդեն ամենամոտ ժամանակներում ձեզ կվիճակվի ցուցադրել ձեր հավատն ու վճռականությունը:
Դրա համար եմ ես այսօր ձեզ այցի եկել: Ձեզնից շատերը հավատարմորեն ծառայել են ինձ իմ
երկրային մարմնավորման ժամանակ: Ես հիշում եմ ձեր հավատարմության մասին և հիմա պատրաստ
եմ ձեզ ցուցաբերելու ամբողջ հնարավոր օգնությունը:
Ես տեսնում եմ, որ կարիք կա ձեզ հերթական անգամ հիշեցնելու Աստվածային Օրենքով
առաջնորդվելու անհրաժեշտության մասին, որը ես գրի էի առել քարե սալիկների վրա:
Հազարավոր տարիներ են անցել, և էլի ես ստիպված եմ գալ ու հիշեցնել ձեր կյանքերում
Աստվածային Օրենքով առաջնորդվելու անհրաժեշտության մասին:
Հենց միայն դա կարող է ձեզ պոկել պատրանքի կապանքներից, հենց միայն դա կարող է
բացել ձեզ համար Աստվածային հնարավորության պատուհանն ու հետագա էվոլյուցիայի Ուղին:
Դուք մոռացել եք Աստծուն: Այն քաղաքակրթությունները, որոնք մոռանում են Աստծուն,
դատապարտված են չգոյության:
Ես խոսում եմ Աստծո մասին՝ որպես Բարձրագույն Օրենքի, որը գործում է այս տիեզերքում:
Դուք կարող եք ձևացնել, թե ոչ մի Օրենք էլ գոյություն չունի և որոշ ժամանակ գոյատևել
ձեր հնարած օրենքներով: Բայց դա հնարավոր է մինչև մի որոշակի սահման, որն Աստված է
գծել ձեզ համար:
Ուստի ես այսօր դիմում եմ ձեզ՝ ձեզնից նրանց, ովքեր իրենց գիտակցությամբ պատրաստ
են ընդունել Օրենքը և իրենց կյանքում առաջնորդվել դրանով:
Կարիք չկա, պաշտելինե՛րս, դուրս գալ փողոց և գոռալ Աստվածային Օրենքին հետևելու
անհրաժեշտության մասին: Ո՛չ, դա Վեհապետների ուղին չէ: Վեհապետներն ուսուցանում են
Օրենքին հետևել սրտերի ներսում: Այդ պատճառով Ուղին կոչվում է Ներքին Ուղի:
Արտաքին աշխարհը հնազանդորեն կրկնում է ձեր ներքին վիճակը: Ուստիև ձեր ամբողջ հոգսը
պետք է լինի այն, որ Աստծո Օրենքով առաջնորդվեք ձեր սրտերում ու ձեր ներքին տարածության
մեջ:
Դուք կարող պահպանել ձեր նվիրվածությունն Աստծուն և հետևել Նրա Օրենքին նույնիսկ
այնժամ, երբ բանտում եք գտնվում: Ձեր ներքին ազատությունը կախված չէ այն արտաքին շրջապատից,
որում գտնվում եք:
Ըստ այդմ՝ ես կոչ եմ անում, որ դրսևորեք ձեր Աստվածային Ազատությունը, որը ձեր
գիտակցության որակն է և միշտ ձեզ հետ է, նույնիսկ այնժամ, երբ դուք ամբողջովին թաղված
եք արտաքին աշխարհի պատրանքի մեջ:
Հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ խոսում...
Ես խոսում եմ այն մասին, որ միայն ձեր ներքին նվաճումների աստիճանն է բացում ձեր
հետագա էվոլյուցիայի ուղին:
Արտաքին պատրանքային ուժերի դիմադրությունը դուք պետք է հաղթահարեք ձեր գիտակցության
մեջ:
Երբ մարդիկ թերզարգացած են, ելնում են փողոց, հեղափոխություն են անում, իշխանություն
են տապալում:
Ես ձեզ ուսուցանում եմ արտաքին աշխարհը փոխել ներքնաշխարհը փոխելու ճանապարհով:
Եվ հենց դա է այն Ուղին, որով ձեզ առաջնորդում են Համբարձյալ Վեհապետները:
Ձեր ներքին մրրիկների խաղաղեցումը հանգեցնում է արտաքին փոթորիկների խաղաղեցմանը:
Ներքինը կառավարում է արտաքինը: Ոգու ուժը կառավարում է աշխարհը:
Այդ պատճառով մեզ հակադիր ուժերն ամեն ինչ անում են, որ ձեր Ոգին լռի: Եվ ձեր Ոգու
դեմ այդ կռիվը ոչ մի րոպե չի դադարում: Ժամանակակից հասարակության ամբողջ ինդուստրիան
ուղղված է ձեր Ոգու դեմ պայքարին:
Եվ փոխանակ դա գիտակցելու և պատրանքի ուժերին հակադրելու ձեր հավատն ու նվիրվածությունն
առ Աստված, դուք ընդառաջում եք պատրանքի ուժերին
և կրում մի պարտությունը մյուսի հետևից:
Մտածե՛ք ասածներիս մասին այնժամ, երբ ի վիճակի կլինեք այդ անել: Մի՛ շտապեք մի
կողմ նետել իմ այս Ուղերձի տեքստը և մղվել դեպի հաճկատարորեն ձեզ մատուցվող ժամանցների
ու սուռոգատների կողմը:
Ես կշռադատել եմ իմ այս Ուղերձի բովանդակությունն ամբողջ կես տարվա ընթացքում:
Եվ հիմա դուք պետք է հաջորդ կես տարվա ընթացքում մտասևեռվեք իմ այս Ուղերձի էության
վրա: Միայն այդ դեպքում Օրենքը կբավարարվի: Միայն այդ դեպքում դուք կդադարեք ստեղծել
այն կարման, որն առաջանում է Վեհապետների խոսքերին ականջ չդնելուց:
Ես այս օրով եկա, որպեսզի ձեզ օգնեմ և պահպանեմ ձեր Աստվածայնությունն Ուղու վրա:
ԵՍ ԵՄ Մովսեսը
Տատյանա Միկուշինա,
2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий