Փոխելով ինքներդ ձեզ՝ դուք փոխում եք ձեր շրջակա աշխարհը
Տեր Սուրիա
22 դեկտեմբերի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Սուրիան:
Շատ ուրախ եմ կրկին
ձեզ հետ հանդիպելուս համար... Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ստանում իմ Ուղերձը
փոխանցելու ձեր աշխարհ, ես մեծ հրճվանք և հուզմունք եմ ապրում:
Սիրելինե՛րս, դուք
նույնիսկ չեք պատկերացնում ձեզ տրվող ողորմածության ողջ մեծությունը՝ ստանալ մեր Ուղերձները,
որոնք աշխարհների միջով ձեզ են հասնում մեր դեսպանորդի մարմինների միջոցով:
Ձեր գիտակցության
վիճակը ձեզ թույլ չի տալիս մինչև վերջ գիտակցելու և հասկանալու տեղի ունեցող Աստվածային
հրաշքի չափն աստիճանը: Եվ եթե ես ձեր տեղը լինեի, ապա կմտորեի այն մասին, թե ինչու՞
է այս Աստվածային Ողորմածությունը, այս թողության շնորհն ու Աստվածային հրաշքն ի կատար
ածվում այսքան նշանակալից ժամանակահատվածի ընթացքում:
Բացատրությունը շատ
պարզ է, սիրելինե՛րս. Երկնոլորտները մտահոգված են Երկրում տիրող իրավիճակով և օգտագործում
են ամեն մի հնարավորություն, որպեսզի Աստվածային էներգիաներ փոխանցեն ձեր աշխարհին:
Մեր Ուղերձների ամեն
մի շրջանի ընթացքում ձեր աշխարհ է փոխանցվում հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա:
Մենք օգտագործում ենք մեր Ուղերձները կարդացող յուրաքանչյուր մարդու հաղորդիչները,
ում մարմինները թեկուզ մի փոքր չափով մաքրված են լինում:
Նշանակություն չունի,
թե երկրագնդի որ մասում է գտնվում տվյալ մարդը, որը պատրաստ է ընդունելու մեր էներգիաները:
Մենք անմիջականորեն հասնում ենք ձեզ՝ օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները:
Աստվածային էներգիայի նեկտարը հնարավորություն ունի անցնելու ձեր մարմինների միջով
և սնուցելու այն վայրի շրջակա տարածությունը, որտեղ դուք գտնվում եք:
Այդ եղանակով մենք
Երկիր մոլորակի տարածությունը հագեցնում ենք մեր էներգիաներով: Եվ դա է այն պատճառներից
մեկը, թե ինչու ենք մենք շարունակում տալ մեր Ուղերձները:
Մարմնավորվածների մեջ շատ
քչերը կան, որ ունակ են իրենց գիտակցությունը պահելու Աստվածային մակարդակի վրա: Ուստի
մեր Ուղերձները ձեզ համար այն օգնությունն են, որով թեկուզ կարճատև ժամանակով դուք
կարող եք բարձրացնել ձեր թրթիռները և դրանք մոտեցնել Աստվածային մակարդակին:
Ձեր աշխարհը հայելի
է, որն արտացոլում է ձեր գիտակցությունը: Ուստիև, օգնելով ձեզ գիտակցությունը պահել
բարձր մակարդակի վրա, մենք փոխում ենք ձեզ շրջապատող աշխարհը:
Եթե համեմատենք այն
ազդեցության հետ, որ ձեր գիտակցության վրա թողնում են զանգվածային լրատվության միջոցները,
ապա, իհարկե, մեր ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եվ մենք չենք կարող մրցակցել ձեր
զանգվածային լրատվության միջոցների հետ: Սովորաբար այն ամենը, ինչ մարդն իր գիտակցության
մեջ է առնում հեռուստահաղորդումներից, համացանցից և ձեր աշխարհի տեղեկատվական այլ միջոցներից,
ամուր նստում է նրա ենթագիտակցության մեջ և մթագնում մաքուր Աստվածային էներգիայի անցումը:
Այդ պատճառով ներկայումս մարդկանց մեծ մասը չեն կարող Աստվածային էներգիա փոխանցել
ձեր աշխարհ: Ուստիև ձեր աշխարհն այժմ տառապում է Աստվածային էներգիայի խրոնիկական անբավարարությունից:
Մարդկությունը շարունակաբար հայտնվում է գիտակցության ցածրակարգ վիճակներում, ճնշվածության,
ատելության և ագրեսիվության մեջ:
Հայտնվելով գիտակցության
ցածրակարգ վիճակներում՝ անխուսափելիորեն մարդն ինքն իրեն ու իր մերձավորներին խորասուզում
է պատրանքի մեջ, որն արտացոլում է հենց իր գիտակցության այդ ցածրակարգ վիճակները:
Ձեր աշխարհն արտացոլանքի,
պատրանքի աշխարհ է, որում ամեն ինչ իրար են ձգվում ըստ թրթռանքի: Եվ, մշտապես սուզվելով
գիտակցության ցածրակարգ վիճակների մեջ, դուք ինքներդ ձեզ կապկպում եք արտաքին ցածրակարգ
պատրանքի կապանքներով:
Հասկանու՞մ եք, սիրելինե՛րս,
այն, ինչ առկա է ձեր գիտակցության մեջ, ինքնաբերաբար դրսևորվում է ձեզնից դուրս՝ որպես
ձեր արտաքին միջավայրը: Եվ եթե դուք մշտապես կլանված եք լրատվության աշխարհով, որը
լի է բռնությամբ, ագրեսիայով, հեղաշրջումներով, զանգվածային հուզումներով, ապա որոշակի
ժամանակից հետո այդ ամենը ձեր կյանքում սկսում
է ի հայտ գալ հենց ձեր շուրջը:
Այդ եղանակով մարդկությունն
ավելի ու ավելի է խորասուզվում անաստված իրականության մեջ:
Ուստի միակ օգնությունը,
որ ներկայումս կարելի հասցնել մարդկությանը՝ մեր Ուղերձներն ու մեր էներգիաներն են,
որոնք մենք ձեր աշխարհ ենք փոխանցում մեր Ուղերձների միջոցով:
Ձեզնից շատերը հարցնում
են. «Ուղերձներն ինչպե՞ս կարող են փոխել աշխարհը, եթե դրանք կարդում են Երկրում բնակվող
միլիարդավոր մարդկանիցից միայն եզակիները...»:
Պաշտելինե՛րս, Աստվածային
էներգիան մենք երբեք իզուր չենք ծախսում: Ցանկացած Աստվածային Ողորմածություն, նախքան
մատուցվելը, մանրազնին կշռադատվում է Տիեզերքի Բարձրագույն Խորհուրդներում:
Մեր նուրբ էներգիաներն
ի վիճակի են չեզոքացնելու ձեր աշխարհի հսկայական քանակությամբ բացասական էներգիան:
Դա մեր աշխատանքն է, որով պահպանում ենք մոլորակի համակշռությունը: Ձեզնից յուրաքանչյուրը
կարող է իր մասնակցությունը բերել Երկրի մարդկության փրկության այդ վիթխարի աշխատանքին:
Համատեղ ջանքերով
մենք կփոխենք մոլորակում տիրող իրավիճակը: Բավական է միայն, որ օրական մի Ուղերձ կարդաք,
որոնք մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով՝ կարդաք այն ժամանակագրական հաջորդականությամբ,
որով դրանք փոխանցվել են:
Մեր Ուղերձներն ի
վիճակի են փոխելու ձեր գիտակցությունը, իսկ այդ փոփոխությանն անխուսափելիորեն կհետևի
ձեր շրջապատի փոփոխությունը: Մենք չենք կարող նախապես գուշակել իրավիճակը, քանի որ
չգիտենք, թե որքան մարդ կարձագանքի մեր կոչին և կկարդա մեր Ուղերձները: Շատ կարևոր
է այն վիճակը, որում դուք ձեռնամուխ եք լինում կարդալու մեր Ուղերձները: Որպեսզի ձեր
աշխատանքն առավելագույնս արդյունավետ լինի, դուք պետք է նախապես տրամադրվեք մեր Ուղերձները
կարդալուն և դրանք կարդաք ձեզ համար հնարավոր ամենավերամբարձ վիճակում: Միայն այդ դեպքում
է, որ դուք կկարողանաք Աստվածային էներգիա փոխանցել ձեզ շրջապատող աշխարհին:
Որպեսզի մեր Ուղերձները
կարդալուց առաջ համալարվեք մեր աշխարհի հետ, հարյուրից ավելի միջոցներ են ձեզ առաջարկված,
որոնց նկարագրությունը կարող եք գտնել մեր Ուղերձներում: Դրանց որոշ մասը, ինչպես օրինակ՝
Վարդարանները կամ մեդիտացիաները, Դեսպանորդը գրի է առել մեր խնդրանքով:
Որպեսզի նախատրամադրվեք
մեր Ուղերձները կարդալուն, ձեզ անհրաժեշտ է դրանից առաջ ամենաքիչը մեկ ժամ տրամադրել
հոգևոր աշխատանքին:
Պարտադիր չէ կիրառության
մեջ դնել բոլոր ձեզ տրված միջոցները: Դրանցից ընտրեք այն, որը հոգեհարազատ է ձեզ՝ կլինի
դա, կանչ, Վարդարան, մեդիտացիա թե տեսահոլովակ:
Ուղերձը սկսեք ընթերցել
միայն այնժամ, երբ ամբողջովին ներդաշնակեցրել եք ձեր բոլոր մարմինները, մտքերն ու զգացմունքները:
Փոխելով ինքներդ ձեզ՝
դուք փոխում եք ձեր շրջակա աշխարհը:
Մի՛ կարծեք, թե ձեր
գիտակցությունը փոխելը հեշտ գործ կլինի: Հարկ կլինի, որ օգտագործեք ձեր ողջ վճռականությունը,
որպեսզի իրագործեք Վեհապետների բոլոր այն հանձնարարականները, որոնք առկա են մեր Ուղերձներում:
Առաջին տեղում վնասակար
սովորություններից հրաժարվելը կլինի, որոնց թվում են՝ ցածրակարգ երաժշտություն լսելը,
սեքսուալ էներգիայի չարաշահումը, հեռուստացույց դիտելն ու համացանցի ցածրակարգ դրսևորումներին
հետևելը:
Ձեզնից կպահանջվի
լարել ամբողջ կամքի ուժն ու վճռականությունը, որ կարողանաք ընթանալ ձեր գիտակցությունը
փոխելու Ուղով:
Եվ միայն նրանք, ովքեր
կկարողանան կատարել մեր հանձնարարականներն ու խնդրանքները, կարժանանան պարգևի՝ Աստծո
աշխարհում, Աստծո Արքայությունում լինելուն, որը կդրսևորվի ձեր գիտակցության ներքին
վիճակից դուրս:
Ես այս օրով եղա ձեզ
հետ:
ԵՍ ԵՄ Սուրիան
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий