Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ
Գուան Ին
25 դեկտեմբերի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Գուան Ինը:
Ինչպես իմ քույր Մարիամը, ես նույնպես Ուղերձ եմ բերել ձեզ, որով մտադիր եմ տալ
հավատի հիմունքները և ուսուցանել ձեզ հետևողական լինել ձեր հավատի մեջ՝ անկախ բոլոր
արտաքին դժվարություններից ու խոչընդոտներից:
Ուստի տրամադրվեք լուրջ խոսակցության:
Մեր առջև խնդիր է դրված գիտակցելու մարդկության գիտակցության մեջ հեղաշրջում անելու
օրախնդիր անհրաժեշտությունը: Հասել է բոլորաշրջանների շրջադարձի պահը, և դա այն ժամանակն
է, երբ պետք է փոխվի ձեր գիտակցությունը:
Դա տառացիորեն հեղափոխություն կլինի ձեր գիտակցության համար, ինչի մասին ձեզ արդեն
ասել է պաշտելի Բաբաջին:
Իսկ ես այսօր եկել եմ, որպեսզի դուք գիտակցեք վերահաս փոփոխությունների բնույթը:
Մարդկությունն իր հիմնական զանգվածով մտել է զարգացման փակուղային ճյուղ: Արտաքին
բաների վրա կենտրոնանալու գերակշռությունը, սպառման և կյանքից հաճույքներ ստանալու
վրա կենտրոնանալը հանգեցրել են մարդկության գիտակցության հետաճին: Ուստի մոտակա ժամանակներում
մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մարդկությանը վերադարձնենք զարգացման
էվոլյուցիոն ուղին, որին բնորոշ է ներքին, Աստվածային արժեքների գերակշռությունը:
Կան հավերժական հատկանիշներ, որոնք ձեզնից անբաժան են մնում ձեր ամբողջ էվոլյուցիոն
ուղու վրա: Դրանք ձեզ հայտնի հատկանիշներ են և իրենց օգտին որևէ ապացույցի կարիք չեն
զգում:
Ահա դրանք՝ Բարություն, Գթասրտություն, Կարեկցանք, Սեր, ազնվություն, արիություն,
նվիրվածություն, նպատակամղվածություն, կայունություն:
Շատ կան հատկանիշներ, որոնք ներկայումս երկրորդ պլան են մղված և մնացել են մարդկության
հետաքրքրության շրջանակներից դուրս: Ուստի ներկայումս մեր և ձեր խնդիրն է՝ այդ Աստվածային
հատկանիշները վերադարձնել ձեր կյանք:
Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ: Իսկ դա նշանակում է, որ մոտակա ժամանակներում
ձեզ կվիճակվի հեղաշրջում անել ձեր գիտակցության մեջ:
Միայն այնժամ դուք կարթնանաք հավերժական կյանքի համար, երբ կկարողանաք հաղթահարել
պատրանքային ուժերի մոգական ազդեցությունը:
Ես կամենում եմ, որ դուք հավերժ ապրեք:
Ուստի եկել և իմ խրատներն եմ տալիս ձեզ:
Ձեզ թվում է, թե ես հասարակ բաներ եմ ասում, որոնք զուրկ են խորությունից: Դուք
կուզենայիք սնունդ ստանալ ձեր ինտելեկտի, ձեր մարմնական խելքի համար:
Ո՛չ, պաշտելինե՛րս, մարմնական մկանները ոչ մի ընդհանուր բան չունեն հոգևոր նվաճումների
հետ: Հենց այն պատճառով, որ Ուսմունքը շատ պարզ է, դրան ուշադրություն չեն դարձնում
շատ ինտելեկտուալներ, որոնք սովոր են գիտականակերպ ասույթներ ու արտահայտություններ
որոճել:
Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, դեպի արտաքին դրսևորումներն ուղղված
ձեր մղումներից այն կողմ է գտնվում և կապ չունի ինտելեկտուալ նրբամտության հետ: Չկա
և չի կարող Աստված լինել այնտեղ, որտեղ առկա է սեփական նշանակալիությունն ու հեղինակությունը
ցուցադրելու միտում:
Աստված հեռու է ֆիզիկական ոլորտում որևէ բացառիկություն ստեղծելուց: Աստծո միասնական
մարմնի, օրգանիզմի որևէ մասը չի կարող հավակնել բացառիկության և պնդել ղեկավարելու
ու գլխավորելու իր իրավունքը:
Աստվածային առաջնորդությունը ոչ թե դրսից է գալիս, այլ մարդկային անհատների ներսից:
Ուստի ուշադրության կիզակետը հարկ է արտաքին բաներից տեղափոխել ներքինի վրա:
Պատրանքային ուժերի ամբողջ արածն այն է, որ մշտապես ջանում են ձեր ուշադրությունը
պահել արտաքին դրսևորումների վրա: Արագ-արագ փոխվում են ձևերը, ապրանքների արտաքին
տեսքերը: Նույնը մատուցվում է նաև հեռուստատեսությամբ: Մշտապես ձեզ է մատուցվում կադրերի,
լուսային ու ձայնային էֆեկտների արագահոս փոփոխություն: Եվ այդ հնարքներով ճնշվում
է ձեր ներքին, Աստվածային էությունը: Ներքին, Աստվածային հատկանիշները փոխարինվում
են արտաքին սուռոգատների առատությամբ:
Դուք մշտապես գտնվում եք տեղեկատվական հոսքի ազդեցության տակ և ժամանակ չունեք
մտածելու հավերժի մասին:
Եթե չմտորեք հավերժի մասին, ապա չեք կարողանա հավերժ ապրել:
Եթե ժամանակ չհատկացնեք ձեր հատկանիշների շուրջ մեկուսի մտորումներին, ապա չեք
կարողանա ձեր ներսում զարգացնել Աստվածայնությունը:
Եթե որակյալ տեքստեր ընթերցելուն ժամանակ չհատկացնեք, ապա կդադարեք մտածել:
Եթե դադարեք մտածել, ապա կկորցնեք ձեր անկախությունը և կընկնեք անորակ տեղեկատվական
հոսքի ազդեցության տակ, որը ձեզ դուրս կհանի զարգացման էվոլյուցիոն ուղուց:
Ես չեմ հոգնում ձեզ համար կրկնել, որ եկել է այն ժամանակը, երբ դուք պետք է կյանքի
ամբողջ բազմազանությունից այն կողմ գտնեք այն, ինչը հավերժական արժեք է, և հրաժարվեք
այն ամենից, ինչը րոպեական արժեք ունի ու անցողիկ է:
Այն բարձրագոչությունն ու բռիությունը, որը բնորոշ է զանգվածային տեղեկատվության
ժամանակակից միջոցներին, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ձեզ դուրս հանել զարգացման
էվոլյուցիոն ուղուց: Իսկ մեր խնդիրն է՝ փրկել և պատրանքի թավուտներից դուրս հանել հնարավորինս
շատ մարդկայիին հոգիների:
Ներկայումս մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է շատ
մարդկանց գիտակցության մեջ տպավորենք զարգացման Աստվածային ուղու կերպարը: Եվ մենք
դրա համար օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները: Բայց պետք է ձեզ ասեմ, որ շատ
բաներ հնարավոր է անել միայն մարմնավորված վիճակում՝ միայն մարդկային ձեռքերով ու ոտքերով:
Ուստի մենք անխոնջ կերպով ձեզ կոչ ենք անում կոնկրետ գործողությունների դիմել ֆիզիկական
ոլորտում: Մեր Ուղերձներն օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Դրանք կարող են ամենօրյա
ընթերցողի գիտակցությունը փոխել ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Սակայն մեզ հակադիր
ուժերը ներդրել են նոր տեխնոլոգիաներ, գիտելիք ստանալու մարդկանց բնական ցանկությունը
փոխարինել են տեղեկատվություն ստանալու ձգտմամբ:
Գիտելիք ստանալն ու տեղեկատվական հետաքրքրասիրությունը բավարարելը տարբեր բաներ
են:
Գիտելիքները հավերժ են, իսկ տեղեկատվությունը շատ արագ հնանում է: Մշտապես գտնվելով
տեղեկատվական հոսքի մեջ՝ դուք կորցնում եք վերլուծելու և զանազանելու կարողությունը:
Զանազանման հատկանիշն արգելափակվում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Եվ եթե դուք
դեռևս հակված չեք հավատալու Բարձրագույնին, տիեզերակառույցի բանական լինելուն, վերջին
հաշվով՝ հակված չեք հավատալու Աստծուն, ապա գործնականում որևէ շանս չունեք պատրանքի
լաբիրինթոսից դուրս գալու դեպի հավերժական կյանք:
Ես եկա ձեզ նախազգուշացնելու, որ մոտակա ժամանակներում ձեզնից յուրաքանչյուրը պետք
է գիտակցական ընտրություն կատարի՝ արդյո՞ք շարունակելու է անմտորեն ցած սահել դեպի
անհավատության ու տգիտության անդունդը, թե՞ հայացքն ուղղելու է դեպի Աստվածային գիտակցության
գագաթները:
Պատրանքը հնազանդորեն դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք
տեսնել:
Եթե դուք համակված եք կյանքից անընդհատ հաճույքներ ստանալու մշտական ցանկությամբ,
ապա հաճկատարորեն ձեզ կմատուցվեն այդ հաճույքների ավելի ու ավելի նրբակերտ ձևեր: Իսկ
եթե ներքին որոշում կայացնեք մղվելու դեպի Աստվածային Ուղին, ապա ձեր կյանքում կգտնեք
անհրաժեշտ ամեն ինչ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալու էվոլյուցիոն զարգացման ամուր ճանապարհի
վրա:
Բոլոր բանալիներն ու մեխանիզմները թաքցված են ձեր ներսում, և միայն դուք եք որոշում
կայացնողը: Ոմանք լայն ճանապարհով գնում են ոչ մի տեղ չտանող ուղղությամբ, ոմանք էլ
գտնում են այն նեղ արահետը, որը տանում է դեպի հավերժական կյանք:
Ընտրությունը ձերն է:
ԵՍ ԵՄ Գուան Ինը
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий