воскресенье, 3 июня 2012 г.

Գեղեցիկ երգ, գեղեցիկ կատարում

Հաճույքով կրկին ուզում եմ գովաբանել Սիբիլին և Անդրեին, որոնք այս անգամ, գեղեցիկ զույգ կազմած, զուգերգեցին Ռոբերտ Ամիրխանյանի լավագույն երգերից մեկը՝ «Կարմիր ծաղիկ...»-ը՝ գրված Միսաք Մեծարենցի նրբահույզ և նրբահյուս բանաստեղծության բառերով:
Նման բարձրարվեստ երգի անթերի կատարում լսելուց ու դիտելուց հետո մարդ ակամա բարիանում է՝ այն աստիճան, որ պատրաստ է լինում նույնիսկ ներել նախքան այդ և դրանից հետո եղած տխմար, անօգուտ և հաճախ նաև վնասակար հաղորդումները, որոնք հեռուստաալիքները թեթևամտորեն և անապատասխանատու կերպով հեռարձակում են՝ չարի կամոք հաճկատարորեն ապականելով երկրամերձ եթերը և վերքեր հասցնելով թանձրաշխարհում ժամանակավոր կացարան գտած մարդկային հոգիներին:
Ուրախությամբ ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Ամիրխանյանին, իր բարձրարժեք երգն անթերի կատարող ևս մի հրաշալի զույգի եթերային հայտնության առիթով՝ հանձինս Սիբիլի և Անդրեի: Երեքիդ էլ ասում եմ՝ շնորհակալ եմ, որ կաք...

Комментариев нет:

Отправить комментарий