суббота, 23 июня 2012 г.

Ճշգրտման կարգով

Վերջին մի քանի օրվա ընթացքում հարցեր եմ ստանում այն մասին, թե արդյո՞ք Երկնային Վեհապետները որևէ կազմակերպություն կամ գործող համայնք ունեն Երկիր մոլորակի վրա որևէ տեղ: Հաշվի առնելով, որ այս հարցը հավանաբար շատերին է հետաքրքրում, իմ պարտքն եմ համարում գոնե կարճառոտ պարզաբանումներ տալ:


Վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում Մեծ Սպիտակ Եղբայրությունը կամ Լույսի Ուժերի երկրային Հիերարխիան Երկիր մոլորակում գործող և իր կողմից հովանավորվող որևէ կազմակերպություն չի ունեցել, այլ ունեցել է միայն դեսպանորդ: Թեև միջազգային թեոսոֆիական ընկերությունը, որի կենտրոնն այժմ գտնվում է Լոնդոնում, Տ. Ն. Միկուշինային ճանաչել է որպես ճշմարիտ դեսպանորդ (և չի սխալվել), այնուամենայնիվ այդ ընկերությունը նույնպես այսօր չի կրում Մեծ Սպիտակ Եղբայրության հովանավորչությունը:


Ոչ մի կրոնական կամ գիտական կազմակերպություն կամ, առավել ևս՝ աղանդ, այսօրվա դրությամբ չի կարող հավակնել, որ իրենք ներկայացնում են Մեծ Սպիտակ Եղբայրությունը և գործում այդ Եղբայրության Վեհապետներից որևէ մեկի հրահանգներով:


Դեսպանորդի պատմուճան կրողը ներկայումս գործող բազմաթիվ «կապավորներից» («չելեներներից») տարբերվում է նրանով, որ երբեք ինքնագլուխ կերպով կապ չի հաստատում նուրբ ոլորտներում գտնվող որևէ բարի կամ չար էակի հետ, այլ Վեհապետների հետ կապի մեջ է մտնում միայն այն բանից հետո, երբ կապի ուղին հուսալիորեն պաշտպանված է լինում կապույտ բոցի հրեշտակների կողմից: Դրանից հետո դեսպանորդն իր սրտի «արծաթե լարով» հատուկ կանչ (зов) է ստանում իր Բարձրագույն Ես-ից և ապա կապի մեջ մտնում այն Վեհապետի հետ, որը դեսպանորդի Բարձրագույն Ես-ի միջնորդությամբ հղել է այդ կանչը:

Комментариев нет:

Отправить комментарий