пятница, 29 июня 2012 г.

Էլ Մորիայի այսօրվա Ուղերձը՝ հայերեն


Մենք այլևս հնարավորություն չունենք
շարունակելու մեր աշխատանքը Ռուսաստանի տարածքում

Վեհապետ Մորիա
29 հունիսի, 2012 թվական

ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան:
Ես այս օրով եկել եմ, որ ասեմ այն, ինչ անհրաժեշտ է և արդեն պահը հասունացած: Ինչպես գիտեք, այս շրջանի թելադրությունները մենք տալիս ենք Լատվիայում: Եվ թելադրությունների այս շրջանը նախապես պլանավորված չէր: Ավելի ստույգ՝ այն պետք է կայանար, սակայն խոչընդոտները, որոնք ի հայտ եկան ու տեղի ունեցան մեր Դեսպանորդի Աշրամում, ի չիք դարձրին Աստվածային հնարավորությունը Ռուսաստանի համար: Եվ թելադրությունների ամառային շրջանը կասեցված էր:
Նրանց համար, ովքեր ծանոթ չեն ընթացիկ իրավիճակին, համառոտ ասեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում Լինելիության բոլոր ոլորտներում հրեշավոր հարձակումներ եղան մեր Դեսպանորդի դեմ: Եվ առաքելությունը շարունակվում էր անասելի ջանքերի գնով, քանի որ մենք ուրիշ հնարավորություն չէինք տեսնում, որպեսզի շարունակենք Երկրի մարդկությանն ուսուցանելու գործը:
Մենք շարունակում էինք մեր գործը և Ուղերձներ էինք տալիս ընդհուպ մինչև այն պահը, երբ Դեսպանորդի Աշրամը հրդեհի ճարակ դարձվեց:
Առանձնապես խորաթափանց լինելու կարիք չկա, որպեսզի հասկացվի, որ դրանով սոսկ ֆիզիկական պլան իջավ այն ողջ նեգատիվը, որը նուրբ պլանում կուտակվել էր մեր Դեսպանորդի շուրջ:
Նաև ձեզնից շատերը, որ շարունակում եք կարդալ մեր Ուղերձները, ոչ քիչ ջանքեր գործադրեցին՝ նուրբ ոլորտում հրդեհի նախադրյալներ ստեղծելով իրենց մտքերով, զգացմունքներով և նույնիսկ մեր Դեսպանորդի դեմ ուղղված անմիջական գործողություններով:
Ձեզ հայտնի է, որ մեր Դեսպանորդի դեմ ուղղված ցանկացած գործողություն շատ ծանր կարմա է առաջացնում, և այդ կարման ընկնում է նաև այն երկրի վրա, որի տարածքում իրականցվում է Լույսի առաքելությունը:
Այդ եղանակով էլ վերջին իրադարձությունները ծայրահեղ բացասական կարմա առաջացրին Ռուսաստանի համար: ևվ այդ կարման իր չափերով համեմատելի է այն կարմայի հետ, որն ստեղծվեց ցարական ընտանիքի գնդակահարության հետ կապված:
Ի՜նչ արած, շա՜տ ցավալի է ինձ համար... Ես և մյուս Վեհապետներն ավելի մեծ հույսեր էինք կապում մարմնավորված մարդկանց գիտակցության մակարդակի հետ: Մենք հուսավառ էինք նրանով, որ Ռուսաստանի տարածքում առաջին անգամ այդքան երկար ժամանակով հնարավորություն ունենք ազատորեն տալու մեր ուղերձները:
Մենք հուսավառ էինք այդ հնարավորությամբ և կանխավ պաշտպանիչ քայլեր չձեռնարկեցինք մեր Դեսպանորդի համար: Լույսի բոլոր ուժերի միջամտությունը տեղ հասավ հրդեհից հետո Դեսպանորդի հղած կանչից 7 վայրկյան անց: Մենք կատարեցինք անհնարինը՝ բոլոր մարդիկ կենդանի մնացին, և այն ամենը, ինչ Համբարձյալ Դասերի օգնությամբ կառուցել էր մեր Դեսպանորդը, անվնաս մնաց: Տուժեց միայն Լույսի գործը՝ մեր առաքելությունը Ռուսաստանում:
Աստծո և Վեհապետների դեմ ձեռնարկված ցանկացած ուղիղ գործողություն պետք է իր հատուցումը ստանա: Սա օրենք է, որը գործում է այս տիեզերքում:
Ես ստիպված եմ փաստել այն տխուր իրողությունը, որ մոտակա ժամանակներում Ռուսաստանին կվիճակվի բեռնաթափել նոր ստեղծված անաստվածության կարման:
Եվ սա ահավո՜ր բան է, քանզի այն ամբողջ Լույսը, որը հորդաց այդ երկրի տարածքում և չկիրառվեց Աստծո պլանների իրականացման գործում, այժմ որպես կարմայական բեռ նստած է այդ երկրի ժողովրդի ուսերին:
Լույսի ուժերը հավասար  ու հակադիր ուղղված ազդեցություն են կիրառում խավարի ուժերի ձեռնարկումների դեմ: Հենց որ խավարի ուժերը դրսևորում են իրենց, Համբարձյալ Դասերն իրավունք են ստանում ուժով կապկպելու իրենց հակադիր ուժերին:
Աշխարհին տիրած անկատարությունը թույլ չի տալիս, որ ամեն ինչ տեղի ունենա առանց զոհերի և արյունահեղության:
Մարդկանց գիտակցությունը դեռևս հնարավորություն չի տալիս, որպեսզի ընտրվեն ավելի հավասարակշիռ և խաղաղ ուղիներ:
Ես այսօր ձեզ ավելին ասացի, քան կարող էր թույլ տալ Կարմայական Վարչությունը:
Իմ շարժառիթն այն է, որ ձեզ բացատրեմ արվածի ամբողջ ծանրությունը, և թե ինչ իրադարձություններ կծնի դրա ստեղծած կարման:
Իսկ հիմա, երբ ձեզ բացատրեցի վերջերս տեղի ունեցած դեպքերի բուն էությունն այնպես, ինչպես դրանք երևում են իմ համբարձյալ գիտակցության մակարդակից, պետք է նաև ասեմ, որ մենք այլևս հնարավորություն չունենք շարունակելու մեր աշխատանքը Ռուսաստանի տարածքում: Որովհետև մեր բոլոր գործողությունները կառաջացնեն ավելի ու ավելի մեծ դիմադրություն: Իսկ մենք այլևս չենք ուզում վտանգի տակ դնել մեր Դեսպանորդին ու նրա առաքելությունը:
Ես ձեզ ասացի բավարար շատ, որպեսզի մտորեք:
Ավելի շատ, քան ես ասացի, ձեզ ոչ ոք չի ասի:
Մտորեք և հասկացե՛ք, որ դեռ երբեք այսպիսի հնարավորություն ընձեռնված չէր եղել, ինչպիսին այս անգամ իրականացվեց մեր Դեսպանորդի միջոցով: Դեռ երբեք մեր ուղերձները նույն օրվա ընթացքում այսպես չէին տարածվել միաժամանակ ամբողջ երկրագնդով մեկ:
Մարդկությունը մեր ջանքերը կգնահատի՜ որոշ ժամանակ անց...
Ես լիահույս եմ, որ այդպես կլինի...
Իսկ այժմ ստիպված եմ հրաժեշտ տալու ձեզ...

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

2 комментария:

  1. Не знаю, как Вам, а мне это было ОЧЕНЬ тяжело [морально] переводить (перевод на англ. http://sirius-eng.net/dictations/iun_2012/2012.06.29.htm), это было подобно тому, будто перевожу приговор, вот только кому...

    ОтветитьУдалить
  2. Вообще так получилось, что те диктовки, которые выпали на мою очередь (с коллегой в этом деле по очереди переводим), как-то особо сильно были прочувствованы сердцем моим: 21.06, 25.06, 27.06 и 29.06... 23.06 только не так сильно, как те, "отпечаталась" во мне почему-то.

    ОтветитьУдалить