пятница, 22 июня 2012 г.

Սանատ Կումարայի (Հայր Արամազդի) նոր Ուղերձը հայերեն


Ես մաղթում եմ ձեզ, որ հասնեք գիտակցման այնպիսի աստիճանի,
որը թույլ կտա ձեզ առաջ մղվելու ամենավերին Ուղով

Սանատ Կումարա
21 հունիսի, 2012 թվական

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ կրկին ձեզ այցի եկածս:
Աշխարհները, աստղերը, Երկինքը ցնծում են այն աննախադեպ հնարավորությամբ, որը կրկին բացվեց Աստծո Ողորմածության շնորհիվ:
Ես ձեզ այցի եմ եկել ամառային արևադարձի այս օրով, որպեսզի իմ էներգիաները զորեղացնեմ, և դուք կարողանաք զգալ մեր Միասնությունը՝ կյանքի ամեն մի մասնիկի Միասնությունը Միագո և անբաժանելի Երկնավոր Հոր հետ:
Աննախադեպ տիեզերական հնարավորությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Կարմայական Վարչության այսօրվա նիստում որոշում կայացվեց և այն իր հաստատումը գտավ Մեծ Կենտրոնական Արևում՝ Սիրիուսի աստղում:
Ես չեմ եկել, որ սոսկ ձեզ հնարավորություն ընձեռեմ կարդալու հերթական Ուղերձը: Այլ եկել եմ, որ դուք գիտակցեք ձեր Աստվածային առաքելությունը: Ձեր էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում շատ քիչ է պարզապես Ուղերձներ կարդալը: Դուք պետք է գործադրեք բոլոր ձեր ջանքերը, որ ձեր գիտակցությունն ընկալունակ դառնա Աստվածային Ճշմարտությունների նկատմամբ: Իսկ այդ Ճշմարտություններից մեկն այն է, որ ձեր մոլորակը փոխում է իր թրթռանքը: Եվ այդ փոփոխությունը ձեր առջև հնարավորություն է բացում, որ ընթանաք զարգացման Աստվածային Ուղով:
Դուք հասունացել եք: Արդեն պատրաստ եք, որ անեք ձեր էվոլյուցիոն զարգացման հաջորդ քայլը: Բառացիորեն դեռ երեկ Կարմայական Վարչությունն ու այս տիեզերքի Բարձրագույն խորհուրդը դեռևս տատանվում էին՝ տա՞լ, թե չտալ նոր հնարավորություն. տրված թողության շնորհը շարունակե՞լ, թե ոչ: Եվ ահա այսօր որոշումը կայացված է... Պետք է ասել, որ կշեռքի նժարներին էին դրվում ոչ միայն նախորդ դժվարին ամիսների ձեր գործողություններն ու արարքները, այլև ձեր հոգու յուրաքանչյուր շարժը:
Մենք ստիպված եղանք փաստել մեզ հակադիր ուժերի վիթխարի դիմադրությունը: Եվ մենք պարտավոր էինք հաշվի առնել փոքրաթիվ հոգիների գործադրած ջանքերը: Կշեռքի նժարները հավասարակշռվեցին, և շատ քիչ բան էր պահանջվում, որպեզի Աստվածային հնարավորությունը շարունակություն ստանա: Ես օգնության ձեռք մեկնեցի: Եվ տիեզերական բանկում ներդրած իմ նվաճումների մոմենտումի շնորհիվ Ես և մյուս Վեհապետները հնարավորություն ստացանք կրկին գալ և Ուղերձներ տալ Երկրի մարդկությանը:
Այս հնարավորությունը մարդկության նվաճումը չէ: Այն հիմա ձեզ տրվում է ավանսի ձևով: Ուստի դուք պետք է մշտապես հիշեք, որ մոտակա ժամանակներում ձեր յուրաքանչյուր գործողությունը, միտքը կամ հույզը կարող են որոշիչ լինել աշխարհի հետագա ճակատագրի համար:
Երբ դուք բանկից վարկ եք վերցնում, առկա է լինում փողերը չվերդարձնելու վտանգը: Ես երաշխավորեցի, որ դուք կկարողանաք կատարել ձեր պարտավորությունները, որոնք ստանձնել էիք մարմնավորվելուց առաջ: Ես մաղթում եմ ձեզ, որ հասնեք գիտակցման այնպիսի աստիճանի, որը թույլ կտա ձեզ առաջ մղվելու ամենավերին Ուղով:
Պաշտելինե՛րս, բավական է միայն, որ ընդամենը մի քանի անհատականություններ ցուցադրեն նոր գիտակցություն և նոր մտածողություն: Շա՜տ դժվար գործ է, բայց անհրաժեշտ է դա անել: Քանզի հենց որ մի քանիսը ցուցաբերեն նոր գիտակցության ու մտածողության վրա հիմնված հարաբերությունների նոր տեսակ, միլիոնավոր մարդիկ կկարողանան օգտվել նվաճումների այդ մոմենտումից: Մարդկության ընդհանրական ենթագիտակցականն ունակ է իր մեջ կուտակել ինչպես մարդկային գիտակցության բացասական դրսևորումները, այնպես էլ առանձին անձանց դրական նկրտումները: Ուստի ընդամենը մեկը, ով այս դժվարին պայմաններում ունակ կլինի դրսևորել գիտակցության անհրաժեշտ մակարդակ, դրանով իսկ իր նվաճումները կդնի մարդկությանը Սպասավորելու զոհասեղանին: Եվ ամբողջ մարդկությունը կստանա հետագա էվոլյուցիայի հնարավորություն:
Ա՛յդ է սկզբունքը, և ա՛յդ է Ուղին: Ամեն ոք, ով անցյալում հասել է գիտակցության որոշակի մակարդակի, դրանով իսկ հարյուրավոր ու հազարավոր տարիների ուղի է պատրաստել մարդկության համար: Երկու հազար տարի առաջ մարմնավորվեց Հիսուս, դրանից ավելի վաղ՝ Հաութամա Բուդդան, իսկ մարդկությունը ցայսօր օգտվում է նրանց նվաճումների մոմենտումից:
Ձեզնից յուրաքանչյուրն ունակ է ցուցաբերել նոր գիտակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն ունակ է վեր ելնել էվոլյուցիայի հաջորդ աստիճանի վրա և օրինակ ծառայել: Նոր դարաշրջանի համար բնորոշ է այն, որ ձեր բոլոր նվաճումները կարող են շատ արագ տարածվել ամբողջ երկրագնդով մեկ: Ճիշտ ուղղությամբ արված ձեր յուրաքանչյուր քայլը կսատարվի Երկնքի աննախադեպ օժանդակությամբ:
Բայց նաև արդար կլինի, եթե այն անհատները, որոնք ընտրել են Աստծուց կտրվելը, շատ արագ արժանանան իրենց բացասական կարմայի պտուղներին: Այն ամենը, ինչ չի համապատասխանի էվոլյուցիոն ուղու նոր փուլին, հետընթաց կապրի և կչքանա Երկրի երեսից: Եվ այն, ինչ կհամապատասխանի նոր փուլին, ծաղկում կապրի Երկնքի Ողորմածության շնորհիվ:
Այդ երկու դրսևորումներն էլ դուք տեսնում եք ձեր շուրջը: Եվ ամենքիդ հնարավորություն է տրված ընտրելու մահը կամ անմահությունը, իր համար ապրելը կամ հանուն Ընդհանուր Բարու ապրելը, անցողիկը կամ հավերժական Կյանքը:
Ավելի պարզ ու հստակ երբևէ չի ասվել: Եվ դա ժամանակի հրամայականն է:
Ես կկամենայի ասածս ամրապնդել մեկ օրինակով: Եվ այդ օրինակը հենց կյանքն է տվել: Հիմա, երբ իմ ներկայության ժամանակը սպառվելու վրա է, պետք է ասեմ, որ հավերժական կյանքն ու անմահությունն այժմ ձեզ այնքան մոտ են կանգնած, որ հնարավորություն ունեք հենց հիմա հասնելու դրանց: Նախկին ժամանակներում երբեք այսպիսի հնարավորություն չի ընձեռնվել: Այլասերվածության անկումը որքան մեծ է ձեր շուրջը, այնքան ձեր նվաճումներն ավելի արժեքավոր են երևում Աստծո աչքին:
Հապա տեսե՛ք, թե ինչպես են աճում լոտոսի ծաղիկները ճահճում: Չնայած համատարած քայքայմանն ու փտումին՝ Աստված ցույց է տալիս Կյանքի ծաղկի հրաշքը:
Ձեզնից յուրաքանչյուրն Աստծո ձեռքի հրաշքն է: Ամեն ինչ որոշվում է ձեր գիտակցությամբ և դեպի Աստվածայինն ունեցած ձեր նկրտումով:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ



Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий