вторник, 22 декабря 2015 г.

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ (ՇԻՎԻՆԻԻ) ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Միայն հավատն առ Աստված և համայն Արարչության նկատմամբ սերը կարող են մոտակա ժամանակներում փրկել մարդկությանը

Տեր Շիվա
21 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Շիվան...
Այսօր... Ես եկա...
Խորապես ցավում եմ, որ եկել եմ ձեզ հաղորդակից դարձնելու անուրախ լուրերի:
Ի՜նչ արած, այս աշխարհում ամեն ինչ սոսկ պատրանք է:
Եվ ինքներդ եք ընտրում, թե ո՛ր պատրանքի մեջ լինեք:
Ձեր պատրանքը ձևավորվում է ձեր գիտակցությամբ: Եվ եթե կամենում եք մշտապես գտնվել վախի, ատելության, չարակամության մեջ, ապա ձեզ շրջապատող պատրանքը համալարվում է ձեր գիտակցության հետ, և արտաքին աշխարհում ձեր անկատարության արտացոլանքն ստանում է պատերազմի, ահաբեկչության, սոցիալական լարվածության և ֆինանսական անկայունության տեսք:
Այդ ամենն ինքներդ եք ընտրում, պաշտելինե՛րս:
Դա՛ է ձեր ընտրությունը:
Մեր խնդիրը սոսկ այն է, որ ձեզ հրավիրենք Մեր սեղանի մոտ և ձեզ առաջարկենք Մեր ուտեստները:
Բայց դուք կարող եք հրաժարվել և մոտ չգալ:
Այդպիսին է ազատ  կամքի Օրենքը:
Վերջին տասը տարիների ընթացքում գործում էր մի թողության շնորհ, որը ոչ միայն Մեզ թույլ էր տալիս գալ և Ուղերձների միջոցով ձեզ ուսուցանել, այլ նաև Մեր էներգիաները փոխանցել ձեր աշխարհին:
Ձեզնից պահանջվում էր ուսուցանվելու համաձայնություն տալ և հետևել Մեր հանձնարարականներին:
ՀԵնց միայն անձամբ Իմ կողմից շնորհված վիթխարի թողությունը կարող էր բեկում մտցնել ամբողջ աշխարհի իրադրության մեջ:
Համաձայնեք, որ 10-ամյա ուսուցում տալուց հետո Մենք իրավասու էինք ձեզ խնդրելու, որ ինչ-որ բան անեք հանուն մարդկության Բարօրության:
Ուստի Ես տվեցի մի թողության շնորհ, որն ինքնին կարող էր ամեն ինչ փոխել դեպի լավը. Ես մեր Դեսպանորդին խնդրեցի, որ «ՀԱՆՈՒՆ ԲԱՐՕՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» շարժում նախաձեռնի:
Եվ ի՞նչ ստացվեց. ամբողջ աշխարհից հազարավոր մարդիկ առաջ նետվեցին, որ կատարե՞ն իմ խնդրանքը. աշխարհին տան բարօյականության գաղափարը՞...
Ո՛չ: Հենց այն կիսամյակի ընթացքում, երբ Ես պահում էի էներգիայի հոսքը և այն ուղղորդում այդ թողության շնորհի լայն սփռման համար, մեր հետևորդները քննարկումներ սկսեցին և կասկածանքների գիրկն ընկան:
Դուք ձեռքից բաց թողեցիք վիթխարի հնարավորություն: Մարդկության լավագույն ներկայացուցիչները չհանձնեցին Մեր դպրոցի ավարտական քննությունը:
Դուք ձեր թեստը ձախողեցիք:
Արդյունքը երկար չսպասեցրեց:
Հենց որ դուք հրաժարվում եք Աստվածային կերպերից, անմիջապես աշխարհում ուժեղանում են հակադիր տենդենցները:
Դուք հրաժարվում եք բարոյականությունից և ստանում ձեր աշխարհի լիակատար անբարոյականության դրսևորումներ՝ խաբեբա քաղաքական գործիչներ և տնտեսագետներ, ահաբեկչության ուժեղացում և պատերազմների սանձազերծում:
Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ դուք գտնվում եք հետևանքների աշխարհում. ձեր ամեն մի նախընտրանքին համապատասխանում է հենց այն արդյունքը, դեպի ուր միտված է ձեր այդ նախընտրանքը:
Բաց թողնված հնարավորությունները ձեզ կանգնեցնում են հենց այն հումանիտար արհավիրքի առաջ, որի վրա հասնելուն դուք ամեն կերպ աջակցել եք:
Այսպիսով, մարդկության առաջադեմ հատվածը, որն այս ամբողջ ընթացքում կարդում էր Մեր Ուղերձները, կատարեց իր ընտրությունը:
Մենք պարտություն կրեցինք:
Եվ, իհարկե, ձեզ կվիճակվի բախվել ձեր կատարած ընտրության հետևանքների հետ:
Երբ Վեհապետների պլանը չի իրագործվում, երբ դուք ականջալուր չեք լինում ձեր խղճի ձայնին, այլ տրվում եք կասկածանքներին ու ծուլությանը, ապա արժանանում եք համապատասխան հետևանքների, և այդ հետևանքները, եկող տարվանից սկսած, ավելի ու ավելի կուժգնանան:
Կուզենայի ձեզ համար լուսաբանել Մեր Ուսմունքի ևս մի դրույթը, որը վերաբերում է Մեր Դեսպանորդի հետ ունեցած կարմայական կապին:
Երբ Մեր Դեսպանորդը ենթարկվում է հալածանքի, զրպարտության, հարձակումների՝ դա հսկայական կարմա է առաջացնում, որն իր մակարդակով հավասարազոր է Աստծո հետ ունեցած կարմային:
Ինչպես հայտնի է՝ Աստված ում ուզում է պատժել, նրան զրկում է բանականությունից:
Խելացնորությունը միայն առանձին մարդու չէ, որ կարող է համակել: Խելացնորությունը կարող է համակել ամբողջ երկրների ու ժողովուրդների:
Մարդկության պատմության ընթացքում  բազմաթիվ անգամ դուք դա տեսել եք: Ֆաշիզմն ու կոմունիզմը՝ ազգերի ու ժողովուրդների խելացնորության հիվանդության նմանատիպ դրսևորումներ են:
Ինչպես անաստվածության կարման, այնպես էլ Մեր Դեսպանորդի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը կարմայի ամենածանր տեսակներից են:
Ես այսօր եկա, որ ձեր արտաքին գիտակցությանը հասանելի դարձնեմ այն վերահաս իրադարձությունների պատճառները, որոնց առաջացման համար՝ Մեր Ուղերձները կարդացող յուրաքանչյուր ոք իր ջանքերն է գործադրել:
Երկրների խելացնորությունը ծնում է պատերազմներ և դրանց հետևանքները՝ սով, հումանիտար աղետներ...
Հնարավո՞ր է դրանցից խուսափել...
Հնարավոր է: Դրա համար անհրաժեշտ է, որ ձեր կյանքերում ճանաչվի Աստվածային Օրենքի գերակայությունը:
Կա միայն մեկ Ճշմարտություն: Եվ բոլոր ճշմարիտ մարգարեները, դեսպանորդները և մեսիաները մարդկության զարգացման ողջ պատմության ընթացքում տվել են միայն մեկ Աստվածային Ճշմարտություն՝ ամենայն ինչ Աստված է:
Աստված ձեր մեջ է և ձեզնից դուրս:
Միայն հավատն առ Աստված և համայն Արարչության նկատմամբ սերը կարող են մոտակա ժամանակներում փրկել մարդկությանը:
Իսկ հիմա Ես պետք է լքեմ ձեզ:
Կարմայի բեռը պետք է խավար ծածկույթի տակ առնի մարդկությանը:
Տառապանքներն ունակ են մաքրելու գիտակցությունը ճիշտ այնպես, ինչպես աղոթքն ու ապաշավանքը:

ԵՍ ԵՄ Շիվան...

Տատյանա Միկուշինա, 2015 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը 

Комментариев нет:

Отправить комментарий