Իմ մարմինը հայոց լեռնաշխարհն է կարծես,
Գագաթներով ձյունե՝ ակտիվ կետեր որպես,
Չակրաներս՝ խամրող սարյանական գույներ,
Մեղսոտ հոգիս ամպոտ երկնքի հետ նույնն է:
– Երկնավո՜ր Հայր, այդպես մի՜ թող սևով լցվել.
Չէ՞ որ ընդերքս հուր դրանից է ցնցվել.
Չէ՞ որ էլ չե՜ս ների ընդվզմանս համար,
Երբ տարերքը խլի մանկիկներ անհամար:
Չէ՞ որ մի դար առաջ խելակորու՜յս դարձա,
Երբ մեռելով լցրին դաշտերը իմ արձակ:
«...Ամեն տուն՝ վառման հնոց,
Ամեն քար՝ լուռ մահարձան...»
– Երկնավո՜ր Հայր, այդքան մի՛ թող սևով օծվել.
Չէ՞ որ դրանից շա՜տ, արդեն շա՜տ եմ խոցվել...
Комментариев нет:
Отправить комментарий