Տարան
Տարօրինակ էա՜կ տարողունակ,
Աղբամա՜ն ես դարձել անփառունակ.
Լիքն ես վաղուց արդեն բերնեբերան,
Բայց նոր աղբ ես տենչում դեռ շարունակ:
Գզվռտացող շներ-կատուների
Ու «բոմժերի» թշվա՜ռ ապաստարան.
Արարողդ փորձեց, ուզեց ների,
Աղբատարներն, ավա՜ղ, եկան տարան...
Կդատարկվես, կգաս ու կկանգնես
Մի նոր կյանքի բանուկ ուղու վրա.
Աղաչու՜մ եմ, կրկին չհանդգնես
Նոր-նոր աղբեր դիզել վրա-վրա:
Комментариев нет:
Отправить комментарий