Մեր
իշխանավորներն ու ԱԺ պատգամավորները կարծես թե սկսել են բնազդով
զգալ, թե ո՛ր կողմից է իրենց սպառնում ամենամեծ վտանգը: Այսպես՝ երեկ ԱԺ
պատգամավորներից մեկը (բնականաբար՝ անունը չգիտեմ) թունոտ տոնով հարց էր
ուղղում Սեյրան Օհանյանին, թե ինչու զինկոմիսարիատները վճռական քայլեր չեն ձեռնարկում "սուտ
գիտնականներին" բանակ զորակոչելու համար: Ենթադրում եմ, որ սույն
պատգամավորը թաքուն հույսեր է փայփայում, որ շուտով պատերազմ կվերսկսվի
թուրք-ազերիների հետ, և այդ "սուտ գիտնականները" մարտի դաշտում կկոտորվեն:
Այդ դեպքում իրեն պահանջներ ներկայացնողների թիվը կտրուկ կնվազի և ինքն
ու իր նմանները հանգիստ կշարունակեն օրենքներ փոխփխելու ու վերաշարադրելու
իրենց "սուրբ" գործը, որպեսզի առավել մեծ չափով բավարարեն սեփական փորի
պահանջները:
Մարքսի այն հայտնի խոսքը, թե պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու, բացի իր շղթաներից, և կդառնա իմպերիալիզմի գերեզմանափորը՝ այսօր Հայաստանում կարելի է վերաշարադրել այսպես. «Գիտնականներն ու մտավորականները ոչինչ չունեն կորցնելու բացի իրենց ճնշված ու զուրկ վիճակից, և նրանք կդառնան Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանության գերեզմանափորը»:

Комментариев нет:
Отправить комментарий