Գոց աչքը չի տեսնում, փակ ունկը` լսում,
Կաղ ոտքը չի քայլում, մունջ լեզուն` խոսում.
Մխիթարիչը գալու՞ է, թե ոչ`
Շատ քչերին է այս հարցը հուզում:
Սիս ու Մասիսից հեռացած Մարսել`
Կարոտ ու տենչ ես քո սրտում դարսել.
Լույս ու հույսեր ես առաքում անխոնջ,
Զի` այդ ո՞վ անափ խավարը մարսեց:
Մեկ է` կտեսնեն, մեկ է` կլսեն,
Մեկ է՝ կքայլեն, մեկ է` կխոսեն:
Մխիթարիչը գալու՜ է, այո՛,
Քնած սրտերը ուզեն, թե չուզեն:
Комментариев нет:
Отправить комментарий